Jump to content

Ռայան Օ’Նիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռայան Օ’Նիլ
անգլ.՝ Ryan O'Neal
Ծնվել էապրիլի 20, 1941(1941-04-20)[1][2][3][…]
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
Մահացել էդեկտեմբերի 8, 2023(2023-12-08)[5] (82 տարեկան)
Մահվան վայրՍանտա Մոնիկա, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6]
ԳերեզմանՎեսթվուդի գերեզմանատուն[7]
ԿրթությունՀամալսարանի ավագ դպրոց, Ֆիլիպսի ակադեմիա, Hollywood Professional School? և Munich American High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և կինոպրոդյուսեր
Ժանրերվեսթեռն
Ծնողներհայր՝ Չարլզ Օ'Նիլ[3], մայր՝ Patricia O'Callaghan?[3]
Ամուսին(ներ)Leigh Taylor-Young?[8] և Ջոաննա Մուր
Համատեղ ապրող(ներ)Ֆեռա Ֆոսեթ և Մարգարեթ Տրյուդո[9]
Երեխա(ներ)Թաթում Օ’Նիլ[3], Griffin O'Neal?[3], Patrick O'Neal?[3][8] և Redmond O'Neal?[3]
Պարգևներ և մրցանակներ

Ռայան Օ’Նիլ (անգլ.՝ Ryan O'Neal, ապրիլի 20, 1941(1941-04-20)[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] - դեկտեմբերի 8, 2023(2023-12-08)[5], Սանտա Մոնիկա, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6]), ամերիկացի դերասան։ Նկարահանվել է 54 ֆիլմերում, բայց նրան համաշխարհային ճանաչում է բերել «Սիրո պատմություն» ֆիլմը (1970 թվական)։ Առավել նշանակալիցը Սթենլի Կուբրիկի համանուն ֆիլմում Բարրի Լինդոնի դերն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռայանի մայրը 1930-ական թվականներին հայտնի դերասանուհի է եղել։ Պապիկը իռլանդացի էր, իսկ տատիկը՝ հրեա։ Այդ պատճառով Ռայանի մանկությունն անցել է հատուկ միջավայրում, նա ստիպված էր ապրել տարբեր երկրներում։ Այսպիսով, ապագա դերասանի մանկության մի մասը անցնում է Գերմանիայում։

Իր երտասարդ տարիները դերասանն անցկացրել է ճանապարհորդելով։ Փրկարար է աշխատել, զբաղվել է բռնցքամարտով։ 1956 և1957 թվականներին նույնիսկ նվաճել է Լոս Անջելեսի չեմպիոնի տիտղոսը։ 1950-ական թվականների վերջում նկարահանվել է սերիալներում՝ որպես կրկնօրինակող, այնուհետև նկարահանվել է աննշան դերերում, մինչև ստացել է ավելի նշանակալի դեր «Կայսրություն» սերիալում (1962-1963 թվականներ)։

Դերասանի առաջին կինը եղել է դերասանուհի Ջոաննա Մուրը։ Նրանց ամուսնությունը տևել է ընդամենը 4 տարի (1963-1967 թվականներ)։ 1963 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Տատում Օ’Նիլը, որը այժմ հայտնի դերասանուհի է։ Մեկ տարի անց 1964 թվականին ծնվել է Տատումի եղբայրը՝ Գրիֆֆինը։ 1967 թվականին Ռայան Օ’Նիլն ու Ջոաննա Կուկ Մուրը ամուսնալուծվում են։ Անմիջապես ամուսնալուծությունից հետո, նույն տարում Ռայանն ամուսնանում է դերասանուհի Լի Տեյլոր- Յանգի հետ։ Այս ամուսնությունում նա ունեցել է որդի՝ Պատրիկ, իսկ ավելի ուշ՝ մեկ այլ որդի՝ Ռեդմոնդ, դերասանուհի Ֆարահ Ֆասետի հետ արտամուսնական կապից։ Դերասանուհի Լի Թեյլոր-Յանգի հետ ամուսնությունը տևել է 6 տարի՝ 1967- ից մինչև 1973 թվականները։ Այս ամուսնությունից հետո Ռայան Օ'Նիլը բազմաթիվ սիրավեպեր է ունեցել։

original file
Տատում Օ՚նիլ

1964-1969 թվականներին նկարահանվել է «Պեյտոն-Պլեյս»[10] հեռուստասերիալում, իսկ «Սիրո պատմություն»[11] մելոդրաման 1970 թվականին Օ’ նիլին մեծ ճանաչում է բերում, նույնիսկ ներկայացվում է Օսկարի մրցանակի անվանակարգում։ Ամենից լավ դերասանին հաջողվել են դերերը կատակերգություններում՝ «Ինչո՞ւմն է խնդիրը, բժիշկ», «Գող, ով եկել է ճաշի»,« Երազների վաճառականներ», «Գլխավոր իրադարձություն»(1979 թվական), «Կանաչ սառույց» (1981 թվական), «Գործընկերներ» (1982 թվական), «Թղթե լուսին» (1973 թնական)։ Այս ֆիլմում Օ՚նիլը խաղացել է իր տասնամյա դստեր՝ Տատումի հետ։

Միևնույն ժամանակ դերասանը խաղացել է զանազան դերեր, նկարահանվել Մեծ Բրիտանիայում «Բարի Լինդոն» պատմական դրամայում (1975 թվական) և «Կամուրջը շատ հեռու է» ռազմական ֆիլմում (1977 թվական), վերադառնալով ԱՄՆ՝ խաղում է «Վարորդ» ֆիլմում (1978 թվական)։ 1980-1990 թվականներին Օ՚նիլը հազվադեպ է հայտնվում էկրաններին՝ «Անհամատեղնելի հակասություններ» (1984 թվական),«Ուժեղ տղաները չեն պարում» թրիլլերում (1987 թվական ), «Շանսեր կան» ռոմանտիկ կատակերգությունում (1989 թվական), «Հավատարմություն» (1996 թվական) կրիմինալ կատակերգությունում։

2012 թվականի ապրիլին Օ’Նիլը հայտնեց, որ իրեն ախտորոշել են շագանակագեղձի քաղցկեղ[12]։

ՏարեթիվՖիլմ Հայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
1970ֆիլմԽաղերThe GamesՍկոթ Ռեյնոլդս
1970ֆիլմ Սիրո պատմությունLove Story Օլիվեր Բարեթ IV
1971ֆիլմՎայրի թափառականներըWild Rovers Ֆրենկ Պոստ
1972ֆիլմ Ո՞րն է խնդիրը, բժիշկWhat’s Up, Doc? Հովարդ Բանիստեր
1973ֆիլմ Գող, ով եկել է ճաշիThe Thief Who Came to Dinner Ուեբստեր
1973ֆիլմԹղթե լուսինPaper Moon Մոզես Պրեյ
1975ֆիլմԲարրի ԼինդոնBarry Lyndon Ռեյմոնդ Բարրի/ Բարրի Լինդոն
1976ֆիլմԵրազների վաճառականներըNickelodeonԼեո Խարիգան
1977ֆիլմԿամուրջը շատ հեռու էA Bridge Too Far բրիգադային գեներալ Ջեյմս Գևին
1978ֆիլմՎարորդThe Driverվարորդ
1978ֆիլմՕլիվերի պատմությունըOliver’s StoryՕլիվեր Բարեթ IV
1979ֆիլմԳլխավոր իրադարձությունThe Main EventԷդի Սկենլոն
1981ֆիլմԿանաչ սառույցGreen Ice Ջոզեֆ Ուայլի
1982ֆիլմԳործընկերներPartners սերժանտ Բենսոն
1984ֆիլմԱնհամատեղելի հակասություններIrreconcilable Differences Ալբերտ Բրոդսկի
1985ֆիմԲուքմեյքերական տենդFever Pitch Տագգարտ
1987ֆիլմՈւժեղ տղաները չեն պարումTough Guys Don’t Dance Թիմ Մեդդեն
1989ֆիլմՇանսեր կանChances Are Ֆիլիպ Թրեյն
1996ֆիլմՀավատարմությունFaithful Ջեկ Կոնոր
1998ֆիլմԱյրվիր, Հոլիվուդ, այրվիրBurn Hollywood Burn Ջեյմս Էդմունդս
1998ֆիլմԶրոյական ազդեցությունZero Effect Գրեգորի Ստարկ
1999ֆիլմՇուտովComing Soon Դիկ
2001ֆիլմԴարաշրջանEpoch Ալեն Լայսանդեր
2002ֆիլմԱնհրաժեշտ մարդիկPeople I Know Քերի Լաուներ
2003ֆիլմՓնտրվում են ՄալիբուումMalibu’s Most WantedԲիլ Գլակման
2003սերիալԽնամախոս СвахаMiss Match Ջերի Ֆոքս
2005սերիալՀուսահատ տնային տնտեսուհիներDesperate HousewivesՌոդնի Սկեյվո
2006-2017սերիալՈսկորներBonesՄաքս Բրենան
2010սերիալ90210 Նոր սերունդ90210Սպենս Մոնտգոմերի
2015ֆիլմԳավաթների ասպետKnight of CupsՌայան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Internet Broadway Database — 2000.
  2. 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.)F.A. Brockhaus, 1796.
  3. 1 2 3 4 5 6 7 8 Lundy D. R. The Peerage
  4. 1 2 Ryan O'Neal (Sunday, 20th April 1941 - Friday, 8th December 2023)aveleyman.com.
  5. 1 2 Ryan O’Neal, Who Became a Star With ‘Love Story,’ Dies at 82The New York Times, 2023.
  6. 1 2 Ryan O’Neal, star of ‘Love Story’ and ‘Paper Moon,’ dies at 82Los Angeles Times.
  7. Ryan O'Neal Famous memorialFind a Grave, 1996.
  8. 1 2 Kindred Britain
  9. https://www.vanityfair.com/style/2017/11/margaret-trudeaus-long-strange-canadian-trip
  10. «Peyton Place (TV Series 1964–1969) - IMDb». Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
  11. «Love Story - IMDb». Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
  12. «Ryan O'Neal's 'Peculiar' Cancer Prognosis». news.yahoo.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռայան Օ’Նիլ» հոդվածին։