Թաթում Օ’Նիլ
![]() | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() Թաթում Օ’Նիլը 2014 թվականի նոյեմբերի 20-ին | |||||||||
Ծնվել է | նոյեմբերի 5, 1963[1][2][3] (59 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ | ||||||||
Կրթություն | Hollywood Professional School? | ||||||||
Քաղաքացիություն | ![]() | ||||||||
Ազգություն | ամերիկացի | ||||||||
Մասնագիտություն | դերասանուհի | ||||||||
Ակտիվ շրջան | 1973 - այժմ | ||||||||
Ընտրանի | «Փոքրիկ գեղուհիներ», «Թղթե լուսին», «Բասկիա» | ||||||||
Ծնողներ | հայր՝ Ռյան Օ՛Նիլ[4], մայր՝ Ջոաննա Մուր[4] | ||||||||
Ամուսին(ներ) | Ջոն Մաքինրոյ (1986-1994) | ||||||||
Երեխա(ներ) | Քևին Ջոն Մաքինրոյ, Շոն Թիմոթի Մաքինրոյ, Էմիլի Կեթրին Մաքինրոյ | ||||||||
Պարգևներ և մրցանակներ | |||||||||
IMDb | ID 0001575 | ||||||||
![]() | |||||||||
|
Թաթում Օ’Նիլ (անգլ.՝ Tatum O'Neal, նոյեմբերի 5, 1963[1][2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ ԱՄՆ), ամերիկացի կինո և հեռուստատեսային դերասանուհի։ Թաթումը հանդիսանում է ամենաերիտասարդ դերասանուհին, ով արժանացել է «Օսկար» (1974) մրցանակի։ Մրցանակը ստանալու պահին նա 10 տարեկան էր։ Առավել հայտնի է 1970-ական թվականներին իր խաղացած մանկական դերերով։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թաթում Օ’Նիլը ծնվել է 1963 թվականի նոյեմբերի 5-ին Լոս Անջելեսում, դերասաններ Ռայան Օ’Նիլի և Ջոաննա Կուկ Մուրի ընտանիքում։ Մեկ տարի անց ծնվում է նրա եղբայրը՝ Գրիֆինը։ 1967 թվականին նրա ծնողները ամուսնալուծվում են և Թաթումը մնում է ապրելու հոր հետ[5]։ Շուտով Ռայանը կրկին ամուսնանում է, դերասանուհի Լի Թեյլոր-Յանգի հետ։ Հոր երկրորդ ամուսնությունից ծնվում է Թաթումի եղբայր Պատրիկը, իսկ ավելի ուշ ևս մեկ եղբայր՝ Ռեդմոնդը, նրա հոր և դերասանուհի Ֆեռա Ֆոսեթի հետ կապից։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինոյում Թաթումը առաջին անգամ հայտնվել է 1973 թվականին, իննամյա հասակում, հոր հետ միասին, «Թղթե լուսին» ֆիլմում։ Էդդի Լոգինսի, աղջնակի, ով դառնում է քաղաքից քաղաք տեղափոխվող խաբեբայի համագործակցուհին, ով, նույնիսկ կարող է լինել նրա հարազատ հայրը, դերի համար Թաթումը արժանանում է «Օսկար» մրցանակի, ընդ որում դառնալով ամենաերիտասարդ դերասանուհին, ով երբևիցե արժանացել է այդ մրցանակին[6]։ Այդ դերը նրան նաև բերում է «Ոսկե Գլոբուս» մրցանակի, որպես «տարվա նոր աստղ»։ Մոզես Պրեյի՝ Էդդի Լոգինսի համագործակցի, դերը կատարում է երիտասարդ դերասանուհու հայրը՝ Ռայան Օ’Նիլը։
Ավելի ուշ նա մանկական դերեր է խաղում ևս մի շարք ֆիլմերում, որոնց շարքում են «Անտանելի արջեր» (1976) և «Պատրանքների վաճառականներ» (1976)։ Նրա վերջին դերերից, արդեն հասուն տարիքում, առավել հայտնի է դառնում Սինտիա Կրյուգերը «Բասկիա» (1996) ֆիլմում։
Օ’Նիլը նաև շատ է նկարահանվում է հեռուստատեսությունում։ Նա ունեցել է դերեր «Սեքսը մեծ քաղաքում», «Օրենք և կարգ ու կանոն։ Հանցավոր մտադրություն», «8 պարզ կանոններ իմ դեռահաս-աղջկա ընկերոջ համար», «Փրկիր ինձ» և այլ ուրիշ սերիալներում։ 2006 թվականի հունվարին նա մասնակցություն է ունեցել «Պարեր աստղերի հետ» հեռուստատեսային շուին, սակայն դուրս է մնացել երկրորդ շրջանում։
Թաթումն ավելի քան 25 տարի չի շփվում հոր հետ[7], սակայն 2011 թվականին նրանք վերամիավորվում են «Ryan and Tatum: The O’Neals» ռեալիթի-շոուում[8]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1970-ական թվականների վերջին Թաթումը կարճատև սիրավեպ է ունեցել Մայքլ Ջեքսոնի հետ։ 1986 թվականին Թաթումը ամուսնանում է հայտնի թենիսիստ Ջոն Մաքինրոյի հետ[9], ումից ունենում է երեք երեխա՝ Քևին Ջոն Մաքինրոյ, Շոն Թիմոթի Մաքինրոյ, Էմիլի Կեթրին Մաքինրոյ[10]։ Սակայն ամուսնությունը շատ հաջող չի ստացվում, 1992 թվականին նրանք բաժանվում են, իսկ երկու տարի անց՝ ամուսնալուծվում։ Ամուսնալուծությունից հետո Թաթումի մոտ խնդիրներ են առաջանում թմրանյութերի հետ կապված և արդյունքում նրա նախկին ամուսինը լիակատար խնամակալություն է ստանում նրանց երեխաների նկատմամբ, ովքեր նախկինում գտնվում էին Թաթումի մոտ[11]։
2008 թվականի հունիսի 1-ին Թաթում Օ’Նիլը ձերբակալվում է Մանհեթենի իր տան մոտ, կոկաին գնելու ժամանակ[12]։ Նրա բնակարանի խուզարկության ժամանակոստիկանությունը նաև հայտնաբերում է թմրանյութով երկու պայուսակ։ Սակայն, շնորհիվ լավ փաստաբանների, նրան շուտով բաց են թողնում առանց գրավի[12]։ 2008 թվականի հուլիսի 2-ին Թաթումը մեղավոր է ճանաչվում ձերբակալության ժամանակ խուլիգանության համար, սակայն շուտով նա համաձայնվում է դառնալ թմրանյութային կախվածությունից բուժման ծրագրի մասնակից[13]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
1973 | Թղթե լուսին | Paper Moon | Էդդի Լոգինս |
1976 | Անտանելի արջեր | The Bad News Bears | Ամանդա Վուրլիցեր |
1976 | Պատրանքների վաճառականներ | Nickelodeon | Ալիս Ֆորսայթ |
1978 | Միջազգային թավիշ | International Velvet | Սառա Բրաուն |
1980 | Երկուսի շրջան | Circle of Two | Սառա Նորթոն |
1980 | Փոքրիկ գեղուհիներ | Little Darlings | Ֆերիս Ուիթնի |
1981 | Փախստականներ | Prisoners | Քրիստի |
1985 | Սարսափելի սխալ | Certain Fury | Սկարլեթ |
1992 | Փոքրիկ աղմուկներ | Little Noises | Ստելլա |
1996 | Բասկիա | Basquiat | Սինթիա Կրյուգեր |
2002 | Չարագործի կինը | The Scoundrel's Wife | Կամիլա Պիկու |
2003 | Տեխնիկական գրող | The Technical Writer | Սլիմ |
2006 | Իմ եղբայրը | My Brother | Էրիկա |
2008 | Պահպանեք Գրեյս Բ. Ջոնսին | Saving Grace B. Jones | Գրեյս Բ. Ջոնս |
2008 | Fab Five. Տեխասյան սկանդալային երկրպագուհիներ | Fab Five: The Texas Cheerleader Scandal | Լորեն Թիփիթ |
2010 | Ռենեվեյս | The Runaways | Մարի Հարմոն |
2010 | Վերջին Ուիլը | Last Will | Հայդեն Էմերի |
2010 | Քաղցրիկ Լորեյնը | Sweet Lorraine | Լորեյն Բիբի |
2010 | Պարոն Սոֆիստականություն | Mr. Sophistication | Կիմ Ուոթերս |
2015 | Տիկին իրարանցում | She's Funny That Way | սպասուհի |
Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1984 | Փերու հեքիաթային թատրոն | Goldilocks | Ոսկեգույն հրանունկ |
1989 | CBS հատուկ դպրոց | CBS Schoolbreak Special | Կիմ |
1993 | Վազող կինը. Լոուրենկիա Բեմբենեկի պատմությունը | Woman on the Run: The Lawrencia Bembenek Story | Լոուրենկիա Բեմբենեկ |
2003 | Սեքսը մեծ քաղաքում | Sex and the City | Կիրա |
2004 | 8 պարզ խորհուրդներ | 8 Simple Rules | Տիկին Մակկենա |
2004 | Օրենք և կարգ ու կանոն. Հանցավոր մտադրություն | Law & Order: Criminal Intent | Կելլի Գարնետ |
2005 | Մոլեռանդի վերջնական ֆիլմ | Ultimate Film Fanatic | դատավոր |
2005-2011 | Փրկիր ինձ | Rescue Me | Մեգի |
2006 | Պարեր աստղերի հետ | Dancing with the Stars | ինքն իրեն |
2006 | Չար-չար խաղեր | Wicked Wicked Games | Բլիթի Հանտեր |
2011 | Ռայնա և Թաթում։ Օ’ Նիլներ | Ryan and Tatum: The O'Neals | ինքն իրեն |
2015 | Դժոխային խոհանոց | Hell's Kitchen | ինքն իրեն |
Մրցանակներ և անվանակարգումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցանկը ներկայացվել է IMDb.com կայքի կողմից[14]։
Մրցանակ | Թվական | Անվանակարգ | Ֆիլմ | Արդյունք |
---|---|---|---|---|
Օսկար | 1974 | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Թղթե լուսին | Հաղթանակ |
Դավիդ դի Դոնատելո | 1974 | Լավագույն արտասահմանյան դերասանուհի (Բարբարա Սթրեյզանդի հետ միասին) | Հաղթանակ | |
Ոսկե Գլոբուս | 1974 | Տարվա նոր աստղ-դերասանուհի | Հաղթանակ | |
1974 | Լավագույն դերասանուհի կատակերգությունում կամ մյուզիքլում | Առաջադրված | ||
Prism Awards | 2008 | Լավագույն կատարում դրամատիկական սերիալում | Փրկիր ինիձ | Առաջադրված |
San Diego Film Festival | 2002 | Լավագույն դերասանուհի | Չարագործի կինը | Հաղթանակ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 GeneaStar
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Lundy D. R. The Peerage
- ↑ «Tatum O'Neal biography»։ Biography.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-16-ին։ Վերցված է 2012-12-10
- ↑ «Tatum's Triumph»։ People։ ապրիլի 22, 1974։ Արխիվացված օրիգինալից 2012-12-16-ին։ Վերցված է 2012-12-10
- ↑ «Ryan and Tatum O'Neal open up on family feud»։ BBC News։ հունիսի 16, 2011։ Վերցված է 2012-12-10
- ↑ David Hinckley. (հունիսի 18, 2011)։ «'Ryan & Tatum' review: Estranged father and daughter actors reconnect on their OWN show»։ Daily News։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-16-ին։ Վերցված է 2012-12-10
- ↑ Victor Bockris. (June 1985)։ «America's Couple»։ Spin։ էջ 71։ Վերցված է 2010-08-22
- ↑ «John McEnroe discusses Tatum O'Neal in memoir»։ CNN։ հունիսի 5, 2002։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-27-ին։ Վերցված է հոկտեմբերի 08, 2012
- ↑ «"Tatum O'Neal Shares Survival Story: Part 2"»։ Dateline NBC։ հոկտեմբերի 15, 2004։ Վերցված է 2012-12-10
- ↑ 12,0 12,1 Alison Gendar; Bill Hutchinson (հունիսի 2, 2008)։ «Tatum O'Neal in crack bust»։ New York Daily News։ Արխիվացված է օրիգինալից 2009-08-03-ին։ Վերցված է 2008-12-17
- ↑ Samuel Maull; Jennifer Peltz. (հունիսի 2, 2008)։ «Tatum O'Neal in New York Drug Bust»։ The Huffington Post։ Արխիվացված օրիգինալից 2012-12-16-ին։ Վերցված է 2008-12-17
- ↑ «Awards for Tatum O'Neal»։ IMDb.com։ Արխիվացված օրիգինալից 2012-12-16-ին։ Վերցված է 2012-12-10
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Tatum O’Neal autobiography: A Paper Life — ISBN 0-06-054097-4.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թաթում Օ’Նիլ (անգլ.) Internet Movie Database կայքում
- Թաթում Օ’Նիլը TV.com կայքում Archived 2009-07-19 at the Wayback Machine.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Թաթում Օ’Նիլ կատեգորիայում։ |
|
- Նոյեմբերի 5 ծնունդներ
- 1963 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լոս Անջելես քաղաքում ծնվածներ
- Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Հոլիվուդյան դերասաններ
- Ամերիկացի դերասանուհիներ
- Օսկարակիրներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացիներ իռլանդական ծագմամբ
- Ամերիկացի երեխա դերասանուհիներ