Լուսաստվեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լուսաստվեր, օբյեկտի վրա լուսավոր և մութ շերտերի տարաբաշխումը, որը պայմանավորված է լուսավորությամբ, մակերեսի ձևով ու ֆակտուրայով և հնարավոր է դարձնում տեսողությամբ ընկալելու ծավալն ու ռելիեֆը։ Գեղանկարչության մեջ և գրաֆիկայում լուսաստվերը տարբեր ուժգնության գույների կամ մեկ գույնի նրբերանգների բաշխումն է, որը հնարավորություն է ընձեռում լուսաօդային միջավայրում ընկալել պատկերված առարկայի ծավալայնությունը։ Լուսաստվերի աստիճանավորումը պայմանավորված է լուսավորության բնույթով, առարկայի ծավալաձևի յուրահատկությամբ, շրջապատող պայմաններով։ Լուսաստվերի հնարքներին դիմել են դեռևս անտիկ շրջանի գեղանկարիչները։ Լուսաստվերը և նրա տեսությունը մշակել են Վերածննդի վարպետները (հատկապես՝ Լեոնարդո դա Վինչին)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 690 CC-BY-SA-icon-80x15.png