Լոնգլիթ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Լոնգլիթ | |
---|---|
անգլ.՝ Longleat | |
![]() Անգլիայի դաստակերտական ճարտարապետության անկյունաքարերից մեկը | |
Երկիր` | Անգլիա |
Ճարտարապետական ոճ` | Էլիզաբեթյան |
Ճարտարապետ` | Ռոբերտ Սմիթսոն |
Կառուցման ժամանակաշրջան` | 16-րդ դար |
![]() | |
![]() |
Լոնգլիթ (անգլ.՝ Longleat), Ուիլթշիրի և Սոմերսեթշիրի սահմանին 1570-ական թվականներին ճարտարապետ Ռոբերտ Սմիթսոնի կառուցված դաստակերտ տուն։
Սա Եվրոպայի հյուսիսում վերածննդյան ճարտարապետության առաջին օրինակներից մեկն է, Հարդվիքի և Ուոլատոնի նախակարապետը։ Շատ նկատառումներով Լոնգլիթը կանգնած է անգլիական ճարտարապետական ավանդությունների ակունքում. այն պարզ շենք է՝ ուղղագիծ տանիքով և ինտերիերը արևային լույսով լցնող լուսամուտային լայն բացվածքներով։
Ձևավոր կտրված թփերից հռչակավոր լաբիրինթոսով դաստակերտային զբոսայգին 18-րդ դարում հատակագծել է նշանավոր Լանսելոտ Բրաունը, Լոնգլիթի շինարարի ուղիղ ժառանգ՝ 1-ին մարքիզ Բաթի համար։
Կալվածքի պահպանման համար միջոցների ներգրավման համար 6-րդ մարքիզ Բաթը 1966 թվականին կալվածքի տարածքում բնակեցրեց Աֆրիկայից բերված վայրի կենդանիների և զբոսաշրջիկների համար բացեց երկրում առաջին սաֆարի-պարկը։