Քասլ Հովարդ փառահեղ տուն, որը գտնվում է Հյուսիսային Յորքշիրում, Անգլիա, 15 մղոն (24 կմ) հեռավորությամբ Յորքի հյուսիսից: Այն մասնավոր նստավայր է, և եղել է Հովարդ ընտանիքի Քարլիսլ ճյուղի տունը ավելի քան 300 տարի:
Քասլ Հովարդի կառուցումը սկսվել է 1699 թվականին և տևել է մոտ 100 տարի: Տունը շրջապատված է եղել մեծ կալվածքներով, որոնք Քարլիս 7-րդ կոմսի ժամանակաշրջանում զբաղեցրել է 5300 հա տարածք և ներառում էին այնպիսի գյուղեր, ինչպիսիք են Վելբուրնը, Բուլմերը, Թերինգթոնը և Քոնիսթորփը:[2]: Կալվածքը ծառայել է որպես երկաթուղային կայարան1845 թվականից մինչև 1950-ական թվականները:
1911 թվականին 9-րդ կոմսի մահից հետո, Հովարդ ամրոցը ժառանգել է իր կրտսեր որդի Ջեֆրին: 1952 թվականին ամրոցը բացվեց հանրության առջև իր տիրոջ՝ Ջորջ Հովարդի կողմից: Հովարդ ամրոցն ունի ընդարձակ և բազմազան այգիներ: Այնտեղ կա այգի, որի անմիջապես հետևում գտնվում է ամրոցը: Տունը գտնվում է աչքի ընկնող բարձրունքի վրա: