Jump to content

Քրիստիանա Կուբրիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստիանա Կուբրիկ
գերմ.՝ Christiane Kubrick
Ծնվել էմայիսի 10, 1932(1932-05-10)[1] (92 տարեկան)
ԾննդավայրԲրաունշվայգ, Վայմարյան Հանրապետություն[2]
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, նկարչուհի և կինոդերասանուհի
ԱմուսինՍթենլի Կուբրիկ և Werner Bruhns?
ԵրեխաներՎիվիան Կուբրիկ
Կայքchristianekubrick.com

Քրիստիանա Կուբրիկ (ի ծնե՝ անգլ.՝ Christiane Susanne Harlan, մայիսի 10, 1932(1932-05-10)[1], Բրաունշվայգ, Վայմարյան Հանրապետություն[2]), գերմանացի դերասանուհի, պարուհի, նկարչուհի և երգչուհի։ Ծնվել է թատերական ընտանիքում։ 1958 թվականից մինչև ամուսնու մահը՝ 1999 թվականը, ամուսնացած է եղել ռեժիսոր Սթենլի Կուբրիկի հետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստիանա Հառլանը ծնվել է Գերմանիայում, 1932 թվականին, օպերային երգիչ Ֆրից Մորից Հառլանի և օպերային երգչուհի Ինհեբորգ Հառլանի դուստրն է, ռեժիսոր Ֆայթ Հառլանի զարմուհին է։ Ուսանել է դերասանական արվեստ և գործունեության սկզբում նշանակալի հաջողություններ է ունեցել թատերական բեմում։

1957 թվականին փոքր դեր է խաղացել Սթենլի Կուբրիկի «Փառքի արահետներ» ֆիլմի եզրափակիչ մասում։ Ֆիլմը նկարահանվել է Գերմանիայում։ Լուսագրերում նրա անունը գրվել է որպես Սյուզաննա Քրիստիան[3][4]։ Նկարահանումներից կարճ ժամանակ անց դերասանուհին և ռեժիսորն ամուսնացել են։ Նրանք ունեցել են երկու դուստր՝ Անյան և Վիվիանը։ Քրիստիանան ունի ևս մեկ դուստր՝ Կատարինան, որը նրա առաջին ամուսնությունից է։ Անյան 2009 թվականին 50 տարեկանում մահացել է քաղցկեղից[5]։

Ամուսնությունից հետո Հառլան-Կուբրիկը հեռացել է դերասանական գործունեությունից՝ իրեն նվիրելով գեղանկարչության պարապմունքներին։ Նրա եղբայր Յան Հառլանը եղել է Կուբրիկի բոլոր ֆիլմերի պրոդյուսերը «Բարրի Լինդոն» ֆիլմից (1975) հետո։ 1999 թվականին՝ Կուբրիկի մահից հետո, Յան Հառլանը դարձել է «Սթենլի Կուբրիկ։ Կյանք ֆիլմերում» վավերագրական ֆիլմի ռեժիսորը, որին Քրիստիանան լիարժեք մասնակցություն է ունեցել[6]։ Սակայն նախագիծը ավարտին չի հասցվել։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]