Ադամ Բոլդուին
անգլ.՝ Adam Baldwin | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 27, 1962[1] (64 տարեկան) |
| Ծննդավայր | Winnetka, New Trier Township, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ |
| Կրթություն | New Trier High School? |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | հնչյունավորող, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և դերասան |
| Պարգևներ և մրցանակներ | |
Ադամ Բոլդուին (անգլ.՝ Adam Baldwin, փետրվարի 27, 1962[1], Winnetka, New Trier Township, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկյան դերասան, որն առավել հայտնի է «Միամետաղ զրահ» ֆիլմում խաղացած շարքային Զվերյուգայի, «Իմ թիկնապահը» ֆիլմում Ռիքի Լինդերմանի, ինչպես նաև հեռուստասերիալներում՝ «Գաղտնի նյութեր»՝ Նոուլ Ռոռերի, «Հրեշտակը»՝ Մարկուս Համիլթոնի, «Լուսատտիկ» Ջեյն Քոբբի և «Չակ» Ջոն Քեյսի դերերով։
Բոլդուին եղբայրների հետ ազգակցական կապ չունի։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1962 թվականին Իլինոյս շրջանի Ուինետկա քաղաքում։ Հաճախել է New Trier Township High School դպրոցը[2]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականից մինչև 2003 թվականը Ադամ Բոլդուինը նկարահանվել է Ջոս Ուիդոնի «Լուսատտիկ» գիտաֆանտաստիկ սերիալում վարձկան զինվոր Ջեյն Կոբբի դերում։ «Ջեյնբուրգ» էպիզոդում որպես դեկորացիա ստեղծվել է Բոլդուինի հերոսի տեսքով մարմարե արձան, որի գլուխը նկարահանումներից հետո նա վերցրել է որպես հիշատակ։
2012 թվականին դերասանը հայտնվել է «Կասլ» հեռուստասերիալի չորրորդ եթերաշրջանում՝ այդպիսով վերամիավորվելով «Լուսատտիկ» ֆիլմի գործընկեր Նեյթան Ֆիլլիոնի հետ։ Բոլդուինը ժամանակավորապես խաղացել է իր զուգընկերոջ՝ Նյու Յորքի ոստիկանության հետախույզ Իթան Սլոթերի դերը[3]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է Էմի Ջուլիուսի հետ։ Զույգն ունի երեք երեխա՝ դստրերը՝ Ջեսելը և Զոին և որդին՝ Դեվլին Շեպարդը[4]։
Քաղաքական դիրքորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]1980 թվականից եղել է ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամ[5], սակայն Դավիթ Գորովիցի «The Radical Son» գիրքը ընփերցելուց հետո, փոխել է իր դիրքորոշումը։ Դրանից հետո Բոլդուինը իրեն անվանում էր «ազատական-պահպանողական»[6]։
Որոշ ժամանակ գրել է հոդվածներ «The Huffington Post» ազատական կայքի համար[7]։
Այս առիթով Ադամ Բոլդուինը և դերասան Նիք Սարսին փոքրիկ կոնֆլիկտի մեջ են մտել Թիմ Պիկոկ անունով ԼԳԲՏ ակտիվիստի հետ(անգլ.՝ Tim Peacock)[10]:
2018 թվականին Մարջորի Սթոունման Դուգլաս ավագ դպրոցում հրաձգությունից հետո՝ Բոլդուինը հայտարարել է դպրոցներում զինված թիկնապահներ մտցնելու անհրաժեշտության մասին[11]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
|---|---|---|---|
| 1980 | Իմ թիկնապահը | My Bodyguard | Ռիքի Լինդերման |
| 1980 | Սովորական մարդիկ | Ordinary People | Սթիլմեն |
| 1983 | Վաշինգտոնյան տաքսի | D.C. Cab | Ալբերտ Հոքենբերի |
| 1984 | Անվախը | Reckless | Ռենդի Դենիելս |
| 1985 | Թունավոր բաղեղ | Poison Ivy | Հայկ Դիմիկ |
| 1986 | 3:15 | 3.15 | Ջեֆֆ Հաննա |
| 1987 | Միամետաղ զրահ | Full Metal Jacket | շարքային Զվերյուգա |
| 1988 | Շոկոլադե պատերազմ | The Chocolate War | Բիլ Քարթեր |
| 1988 | Քոեն և Թեյթ | Cohen and Tate | Թեյթ |
| 1989 | Մոտ ազգական | Next of Kin | Ջոի Ռոզալինի |
| 1990 | Գիշատիչ 2 | Predator 2 | գործակալ Գարբեր |
| 1991 | Մեղք՝ կասկածանքով | Guilty by Suspicion | № 1 ՀԴԲ գործակալի |
| 1992 | Գովազդ ռադիոյով | Radio Flyer | թագավոր |
| 1992 | Կործանարար սեր | Deadbolt | Ալիկ Դենզ |
| 1993 | Դառը արդյունք | Bitter Harvest | Բոբի |
| 1995 | Փոխզիջում | Trade Off | Թոմաս Հյուջիս |
| 1996 | Անկախության օրը | Independence Day | Մայոր Միթչել |
| 1996 | Դեպի ծուխը քայլողը | Smoke Jumpers | Դոն Մաքքեյ |
| 1998 | Հնարավորության սահմանում | The Outer Limits | մայոր Ջեյմս Բոուեն |
| 2000 | Հայրենասերը | The Patriot | կապիտան Ուիլքինս |
| 2000-2005 | Ջեքի Չանի արկածները | Jackie Chan Adventures | Ֆին |
| 2001-2002 | Գաղտնի նյութեր | The X-Files | Նոուլ Ռոռեր |
| 2002-2003 | Լուսատտիկ | Firefly | Ջեյն Քոբ |
| 2003 | Գիտակցության հսկողություն | Control Factor | Լանս Բիշոպ |
| 2003 | Ծովային ոստիկանություն։ Հատուկ ստորաբաժանում | NCIS: Naval Criminal Investigative Service | հրամանատար Մայքլ Ռեյներ |
| 2004 | Աստղային դարպասներ։ ԱԳ-1 | Stargate SG-1 | գնդապետ Դեյվիդ Դիքսոն |
| 2005 | Պոսեյդոնի արկածները | The Poseidon Adventure | Մայք Ռոուգոու |
| 2005 | Ոսկորներ | Bones | Հատուկ գործակալ Ջեյմի Քենթոն |
| 2006-2007 | Արշալույս | Day Break | Չադ Շելթոն |
| 2007-2011 | Չակ | Chuck | Ջոն Քեյսի |
| 2008 | Գասպել Հիլլ | Gospel Hill | Կարլ Հերրոդ |
| 2010 | DC Universe Online | DC Universe Online | Սուպերմեն |
| 2012-2015 | Կասլ | Castle | դետեկտիվ Իթան Սլոութեր |
| 2012 | Օրենք և կարգ։ Հատուկ ստորաբաժանում | Law & Order: Special Victims Unit | կապիտան Սթիվեն Հարիս |
| 2014-2017 | Վերջին նավը | The Last Ship | Մայք Սլեթերի, կապիտանի օգնական |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #143754920 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Ryan, Maureen (2010 թ․ հունվարի 6). «'Chuck's' Adam Baldwin on John Casey, a man of few words and many bullets». Chicago Tribune. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Keck's Exclusives First Look: Firefly's Nathan Fillion, Adam Baldwin Reunite on Castle». 2012 թ․ մարտի 27. Վերցված է 2013 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ Babineau , Jeff (1996 թ․ դեկտեմբերի 15), Faces of the Game, Orlando Sentinel, Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 7-ին, Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 29-ին
- ↑ «Adam Baldwin Twitter Feed». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Special Guests – Adam Baldwin & Lorie Byrd». GayPatriot. BlogTalkRadio. 2010 թ․ հոկտեմբերի 11. 8:59. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ Baldwin, Adam (2009 թ․ մայիսի 20). «Ride 2 Recovery: An Amazing Journey». The Huffington Post. Վերցված է 2013 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «'Firefly' Actor Adam Baldwin Compares Gay Marriage To Incest». The Huffington Post. 2014 թ․ փետրվարի 24. Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
- ↑ Аленин, Игорь (2014 թ․ փետրվարի 27). «Адам Болдуин: позволить брак отца и сына ради налоговых льгот?». REF News. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
{{cite news}}: Unknown parameter|accesdate=ignored (|access-date=suggested) (օգնություն) - ↑ Pazienza, Chez (2014 թ․ փետրվարի 27). «My Days of Not Taking Adam Baldwin Seriously Are Certainly Coming to a Middle (A 'Firefly' Fan's Dilemma)». The Huffington Post. Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
- ↑ Jerkovich, Katie (2018 թ․ մարտի 22). «Conservative Actor Scorches Bill Murray After He Compares Parkland Students To Vietnam Protesters». The Daily Caller. Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադամ Բոլդուին» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
- Փետրվարի 27 ծնունդներ
- 1962 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ
- Չիկագո քաղաքում ծնվածներ