Կասլ (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կասլ
Изображение логотипа
Ժանրոստիկանական դրամա, հումորային դրամա և քրեական հեռուստասերիալ
ԹեմաՆյու Յորք քաղաքի ոստիկանության դեպարտամենտ
ՍտեղծողAndrew W. Marlowe?
Երկիր ԱՄՆ
ԼեզուԱնգլերեն
Գլխավոր
դերերում
ՊրոդյուսերԷնդրյու Վ. Մարլով
Ռոբ Բոումեն
Լորի Զաքս
Բերրի Շինդել
Դեյվիդ Ամանն
Արմյան Բերնստեյն
ՕպերատորBill Roe?
ԵրաժշտությունՌոբերտ Դունքան
Քին Փլանեթ
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրԼոս Անջելես
Եթերաշրջանների քանակ8
Սերիաների քանակ173
Էկրաններին էմարտի 9, 2009-ից մայիսի 16, 2016
ՀեռուստաալիքAmerican Broadcasting Company
ԸնկերությունABC Studios
ԴիստրիբյուտորDisney-ABC Domestic Television և Դիսնեյ+
Պատկերի ձևաչափ16:9
Առաջադրում«Էմմի» մրցանակ կատակերգական սերիալի լավագույն երաժշտական ստեղծագորության համար, Արբանյակ մրցանակ դրամատիկական հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերակատարման համար և «Արբանյակ» մրցանակ՝ դրամա հեռուստասերիալներում կնոջ լավագույն դերի համար
Պաշտոնական կայքէջ

Կասլ (անգլ.՝ Castle), ամերիկյան հեռուստասերիալ՝ կրիմինալ դրամա ժանրի, որն առաջին անգամ հեռարձակվել է 2009 թվականի մարտի 9-ին ABC ստուդիայի կողմից։ Ստեղծված լինելով Էնդրյու Մարլոուի կողմից՝ այն հիմնականում ներկայացնում է գրական ասպարեզում մեծ հաջողությունների հասած առեղծվածային նովելագիր Ռիչարդ Կասլի (Նեյֆն Ֆիլիոն) կյանքի դրվագները, Նյու Յորքի ոստիկանական բաժանմունքի (NYPD) սպանությունների գծով դետեկտիվ գործակալ Քեյթ Բեքեթի (Ստանա Կատիչ) աշխատանքը, Կասլի և Բեքեթի համագործակցությունը՝ միասին ամենատարբեր և արտասովոր սպանություններ բացահայտելու գործում։ Դետեկտիվ Բեքեթը ի սկզբանե զայրանում է այն մտքից, որ ինքը պիտի աշխատի գրողի հետ և բավականին մեծ ջանքեր է գործադրում Կասլին իր ճանապարհից հեռացնելու համար։ Այնուամենայնիվ, նրանք երկուսն էլ ժամանակի ընթացքում սկսում են իրենց սրտերում զարգացնել սիրո զգացմունքը միմյանց հանդեպ։ Սյուժեի գերիշխող մասը կենտրոնանում է այս երկու գլխավոր կերպարների սիրավեպի և Բեքեթի մոր սպանության վրա։

Սյուժեի նախադրյալը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալի գլխավոր կերպարներից մեկը Ռիչարդ Կասլն է։ Նա հայտնի արկածային նովելագիր է, ով իր գրքում սպանել էր գլխավոր հերոսին և արգելափակվել՝ որպես գրող։ Նա կալանքի է ենթարկվում Նյու Յորքի ոստիկանական բաժանմունքի կողմից և հարցաքննվում մի սպանության գործի համար, որը հիմնված էր հենց իր՝ Կասլի գրքի սյուժեի վրա։ Նա հետաքրքրվում է դեպի հանցագործություն և սպանություն իր առջև բացված նոր հնարավորությամբ և օգտագործում է իր կապը քաղաքապետի հետ, որպեսզի նա օգնի իրեն մուտք գործել դետեկտիվ աշխարհ։ Վերջապես նա սկսում է համագործակցել դետեկտիվ Քեյթ Բեքեթի հետ։ Կասլը որոշում է Բեքեթին օգտագործել որպես իր հաջորդ գրքի գլխավոր կերպար Նիկի Հիթի բախատիպ։ Բեքեթը, ով Կասլի գրքերի հավատարիմ ընթերցողն էր, սկզբում հրաժարվում է, որ նա ուղեկցի իրեն աշխատանքում, սակայն ժամանակի ընթացքում նրա այս կարծիքը փոխվում է և նա հասկանում է, որ Կասլը բավականին օգտական աղբյուր է իր հետախուզական թիմի համար։

Կերպարները և դերասանները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նեյֆն Ֆիլիոնը խաղում է հայտնի գրող Ռիչարդ Կասլի դերը։ Իր գրքի՝ այլևս իրեն չոգեշնչող գլխավոր հերոս Դերիք Սթորմին սպանելուց հետո Կասլը ակամա ներառվում է մի սպանության գործում, որը կարծես կրկնօրինակն էր իր գրքում կատարվող դեպքերի։ Նա բացահայտում է ոգեշնչման նոր աղբյուր՝ Քեյթ Բեքեթը՝ այն դետեկտիվը, որը գլխավորում էր հետախուզական աշխատանքները։ Այսպիսով, Կասլը, օգտագործելով իր ուղեղի ճկունությունը, գիտելիքները և երևակայությունը, կարողանում էր օգնել դետեկտիվին բացահայտելու այս կամ այն սպանությունը՝ հիմնվելով Քեյթի կողմից գտնված ապացույցների և վկաների պատմածների վրա։ Կասլը ամուսնացել է 2 անգամ, և 2 ամուսնություններն էլ ավարտվել են բաժանությամբ։ Իր բնակարանը նա կիսում է դստեր և մոր հետ։ Սերալի առաջին սեզոններում Կասլը ներկայացվում է որպես խելակորույս մի կնամոլ, իսկ ավելի ուշ երևում են նաև նրա խելամիտ, հասուն և զգացմունքային կողմերը։ Աշխատանքային խիտ գրաֆիկը, որի արդյունքում Կասլն ու Բեքեթը միասին են օրվա մեծ մասը, հանգեցնում է նրան, ով Կասլը սիրահարվում է։ Նրանք արդեն 5-րդ սեզոնում միասին են հանդես գալիս՝ որպես սիրահար զույգ։ 5-րդ սեզոնի վերջում Կասլը առաջարկություն է անում Բեքեթին, 6-րդ սեզնում նրանք նշանադրվում են, իսկ 7-րդում՝ ամուսնանում։
  • Սթանա Քեթիքը խաղում է դետեկտիվ Քեյթ Բեքեթի դերը։ Նա Նյու Յորքի ոստիկանական բաժանմունքի 12-րդ տեղամասի հետախույզ է՝ սպանությունների գծով։ Բեքեթը առաջին կարգի հետախույզ է, ով ձեռք է բերել արտասովոր դեպքերով շահագրգռված ոստիկանի համբավ։ Նա միացել է հետախույզներին այն բանից հետո, երբ նրա մորը սպանեցին չբացահայտված կերպով։ Բեքեթին հանդիպելուց հետո Կասլը ոգեշնչվում է և որոշում գրել գիրք կին հետախույզ Նիքի Հիթի մասին, որի նախատիպը լինելու էր հենց Բեքեթը։ Չնայած սկզբում Բեքեթը շատ սառն ու անտարբեր էր Կասլի հանդեպ, բայց ժամանակի ընթացքում սառույցը հալվում է, և նրա մոտ ևս առաջանում են զգացմունքներ։ 4-րդ սեզոնի վերջում Բեքեթը հրաժարվում է ոստիկանական բաժանմունքում իր աշխատանքից։ Բանն այն է, որ Էսպոզիտոն թաքցրել էր շատ կարևոր մի տեղեկություն՝ կապված Գեյթսի սպանության հետ․ նա ժխտում էր այս հանգամանքը և թույլ է տալիս Բեքեթին վերադառնալ աշխատանքի, երբ նա կմոռանար իր այդ կասկածների մասին։ Բեքեթը կարճ ժամանակ աշխատում է որպես հատուկ գործակալ մեկ այլ կազմակերպության համար մինչև 6-րդ սեզոն, որից հետո նա վերադառնում է Նյու Յորքի ոստիկանական բաժանմունք։ 5-րդ սեզոնում պարզ է դառնում, որ Քեյթը և Կասլը սիրային հարաբերությունների մեջ են։ 6-րդ սեզոնում նրանք նշանադրվում են, իսկ 7-րդում՝ ամուսնանում։
  • Ջոն Հյուերտասը խաղում է դետեկտիվ Խավիեր Էսպոզիտոյի դերը։ Նա զինված ուժերի ծառայող է, ով այժմ աշխատում է սպանությունների հետախուզման ոստիկանական բաժնում՝ Բեքեթի թիմում։ Նա միշտ պատրաստ է սարկազմով լի մեկնաբանություններ թողեն Բեքեթի հասցեին և զվարճանալ, երբ Կասլը վրդովվում է դրանցից։ Նա դեռ սկզբից նկատում է Կասլի և Բեքեթի ուշադրությունը միմյանց հանդեպ և երբեմն նույնիսկ Բեքեթին խորհուրդ է տալիս վերանայել իր հարաբերությունները Կասլի հետ։ Նա և Քեվին Ռայանը մոտ ընկերներ են, չնայած որ նրանք հաճախ են վիճում տարբեր փաստերի շուրջ։ Նա 3-րդ սեզոնում կարճատև հարաբերություններ է ունենում Լենի Փարիշի հետ, որն ավարտվում է նրանով, որ նրանք անգամ չէին կարող աշխատել իրար հետ և տեսնել միմյանց դեմքը։ Նյու Յորքի ոստիկանական բաժանմունքի կողմից նա կասկածվում է՝ Գեյթսի սպանության գործում կարևոր տեղեկություն թաքցնելու համար։ Այս պարագայում նա դավաճանվում է իր ընկերոջ՝ Քեվին Ռայանի կողմից։ Շուտով նա վերականգնում է իր աշխատանքը և հաշտվում Ռայանի հետ։
  • Սիմուս Դիվրը խաղում է դետեկտվի Քեվին Ռայանի դերը։ Նա ևս աշխատում է Բեքեթի քիմում։ Ռայանը և Էսպոզիտոն շարունակ զայրացնում են Բեքեթին և խաղում նրա նյարդերի հետ, բայց և մինևնույն ժամանակ պաշտպանում են նրան։ 4-րդ սեզոնում Ռայանը ամուսնանում է իր ընկերուհու՝ Ջենի Օ’Մայլիի հետ։ Նույն սեզոնի վերջին էպիզոդում Ռայանը չի կարողանում օգնել Բեքեթին և իր ընկեր Էսպոզիտոյին, ինչն էլ վտանգի է ենթարկում նրա հարաբերությունները այս երկուսի հետ։ Չնայած այս ամենին՝ նրանք ի վերջո հաշտվում են և հասկանում միմյանց։ 5-րդ սեզոնում նա ստիպված է լինում գաղտնի աշխատել Իռլանդական ընկերությունում։ 6-րդ սեզոնում Ջեննին դուստր է ունենում՝ Սառա Գրեյս Ռայան անունով։
  • Թամալա Ջոնսը խաղում է Լենի Փարիշի դերը։ Նա վառ հեռանկարով բժշկական փորձագետ է։ Նա Բեքեթի ընկերն է և մեկը այն մարդկանցից, ում հետ Բեքեթը կարող էր անկեղծորեն զրուցել։ Փարիշը նկատում է Բեքեթի և Կասլի անձնական կապը և հաճախ վիճում Բեքեթի հետ այն բանի համար, որ որևէ քայլեր չեն ձեռնարկվում նրանց հարաբերությունները պարզաբանելու գործում։ 3-րդ սեզոնում Լենին և Էսպոզիտոն հարաբերություններ են սկսում՝ հավատացած լինելով, թե իրենց կապը գաղտնի է։ Սակայն մյուս կերպարները զգում էին և տեղյակ էին նրանց սիրո մասին։ Սակայն շուտով նրանք բաժանվում են, ամեն ինչ դառնում է այնքան անտանելի, որ նրանք այլևս չէին կարող աշխատել միևնույն վայրում։
  • Ռուբեն Սանտիագո-Հյուդսոնը 1-3 սեզոններում խաղում է կապիտան Ռոյ Մոնթգոմերիի դերը։ Նա Բեքեթի և ոստիկանական բաժանմունքի 12-րդ տեղամասի տնօրենն է։ Նա բարձր է գնահատում Բեքեթի վճռականությունը և աշխատասիրությունը, բայց միևնույն ժամանակ խիստ հայացք է պահպանում, որպեսզի հետախուզությունը հարթ ընթանա և ստանա իր լուծումը։ Նա նաև զարմանում է, թե որքան շատ է Կասլը բարկացնում Բեքեթին, բայց նաև նկատում է, թե որքան արդյունավետ են աշխատում նրանք միասին։ 3-րդ սեզոնի վերջում նա սպանվում է, երբ փորձում էր ծուղակ պատրաստել վարձու մարդասպանի համար, որը ներգրավված էր Բեքեթի մոր սպանության գործում։
  • Մոլի Քուինը խաղում է Ալեքսիս Կասլի դերը։ Նա Կասլի դեռահաս դուստրն է։ Ծնվել է Կասլի առաջին ամուսնությունից Մերեդիթի հետ։ Ալեքսիսը ավելի խելացի է, քան իր տարեկիցները, և հաճախ ավելի պատասխանատու և լուրջ, քան իր հայրը։ Նա շատ պայծառ է և սիրում է իր դպրոցը։ Երբեմն այս աղջնակն ինքն է խնդրում հայրիկին, որ արգելի իրեն գնալ զվարճանալու և զբաղվի դասերով։ Կասլը երբեմն նրա հետ զրուցում է իր գործի մասին և հարցնում նրա կարծիքը այս կամ այն սպանության վերաբերյալ։
  • Սյուզան Սուլիվանը խաղում է Մարթա Ռոջերսի դերը։ Նա Կասլի մայրիկն է, դերասանուհի է։ Ապրում է որֆու և թոռնիկի հետ այն բանից հետո, երբ նրա նախկին ամուսինը փախչում է՝ տանելով իր հետ բոլոր խնայողությունները։ Նա օգնում է իր որդուն հաղթահարելու տարբեր դժվարություններ, տալիս մայրական անկեղծ խորհուրդներ, օգնում է նաև դեռահասության տարիքում գտնվող իր թոռնիկին։ Այս ամենի հետ մեկտեղ նա ապրում է ակտիվ հասարակական կյանքով։
  • Փենի Ջոնսոն Ջերալդը, 4-րդ սեզոնից սկսած, խաղում է կապիտան Վիկտորիա Գեյթսի դերը։ Նա կապիտան Մոնթգոմերիի փոխարինողն է։ Նրան ավելի շատ հետաքրքրում է իր կարիերայի առաջխաղացումը, և նա ավելի պղտոր հայացք է ընդունում Բեքեթ-Կասլ հարաբերությունների հանդեպ, քան իր նախորդը։ Խիստ և չհանդուրժող Վիկտորիան, նկատելով Կասլի բացակայությունը աշխատավայրում, նրան որակում է որպես ոչ պրոֆեսիոնալ, նյարդեր քայքայող մի դեռահաս, ով շարունակ խանգարում է մյուսներին։ Սակայն սյուժեի զարգացման հետ մեկտեղ նա դառնում է ավելի հանդուրժող Կասլի հանդեպ և անգամ դժկամորեն ընդունում է, որ նա շատ օգտակար է հետախուզական աշխատանքներում։

Երկրորդական և տևական կերպարները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մայա Ստոջանը խաղում է Թորի Էլիսի դերը։ Նա Նյու Յորքի ոստիկանական բաժանմունքի գրասենյակային աշխատող է, օգնում է Բեքեթին։
  • Էյրի Գրոսը խաղում է Սիդնի Պերմաթերի դերը։ Նա բժշկական փորձագետ է, օգնում է Բեքեթին, գրեթե չի թաքցնում իր հակակրանքը Կասլի հանդեպ։
  • Ջուլիանա Դիվերը խաղում է Ջենի Ռայանի դերը։ Նա Ռայանի կինն է։
  • Մայքլ Տրուքոն խաղում է դետեկտիվ Թող Դեմինգի դեըր։ Նա բարեկազմ դետեկտիվ է, զբաղվում է գողության դեպքերով, կարճ ժամանակ ներգրավվում է Բեքեթի գործերում, և այդ կարճ ժամանակում Կասլը հասցնում է հակակրանք զգալ նրա հանդեպ։
  • Մոնեթ Մազուրը խաղում է Գինա Քոելի դերը։ Նա Կասլի հրատարակիչն է և երկրորդ նախկին կինը։
  • Վիկտոր Վեբսթերը խաղում է Ջոշ Դեվիդսոնի գերը։ Մոտոցիկլավար է, սրտի վիրավույժ, Բեքեթի նախկին ընկերը, ում Կասլը հիշատակում է որպես «մոտոցիկլետ տղա» և «բժիշկ մոտոցիկլետ տղա»։
  • Քեն Բումանը խաղում է Աշլիի դերը։ Նա Ալեքսիսի ընկերն է։ Ալեքսիսը բաժանվում է նրանից այն բանից հետո, երբ Կասլը և իր տատիկը պատանդ էին գտնվում, և Աշլին չկար, որպեսզի օգներ իրեն գլուխ հանել այդ ամենից։
  • Սքոթ Փոլինը խաղում է Ջիմ Բեքեթի դերը։ Նա Քեյթ Բեքեթի հայրն է։
  • Բեյլի Չեյսը խաղում է Ուիլ Սորենսոնի դերը։ Նա հատուկ գործակալ է, Բեքեթի նախկին ընկերը, ով ուզում է վերամիավորվել նրա հետ, սակայն Բեքեթի զգացմունքները Կասլի հանդեպ խանգարում են նրան։.
  • Մայքլ Դորնը խաղում է բժիշկ Քարվեր Բրուքի դերը։ Նա հոգեբան է, ով օգնում է Բեքեթին հաղթահարել դժվարությունները և պայքարել թաքցրած տարբեր զգացմունքների դեմ։
  • Ջոֆ Պերսոնը խաղում է պարոն Սմիթի դերը։ Նա կապիտան Մոնթգոմերիի ընկերն է, պահում է ապացույցները և գաղտնի տեղեկությունները իր մոտ, որպեսզի թույլ չտա Բեքեթին բացահայտել իր մոր սպանությունը։ «Փոթորիկից հետո» էպիզոդում նրան գտնում են սպանված, բայց հաջորդ էպիզոդում պարզվում է, որ նրա մահը կեղծ էր և արված էր կասկածանքներից ազատվելու նպատակով։
  • Դարբի Սթանչֆիլդը խաղում է Մերեդիթի դերը։ Նա դերասանուհի է, Կասլի առաջին կինը, Ալեքսիսի մայրը։
  • Մայքլ Մոսլին խաղում է Ջերի Թայսոնի (3XK) դերը։ Նա սերիական մարդասպան է, ով ամեն տարի գալիս է Նյու Յորք՝ քաղաքը հարձակման ենթարկելու։ Հայտնաբերվելով Կասլի կողմից՝ նա իր ուշադրությունը կենտրոնացնում է Նյու Յորքի ոստիկանական բաժանմունքի 12-րս տեղամասի վրա՝ տարբեր ձևերով վնասելով Բեքեթի թիմի անդամներին։
  • Միկո Օլիվերը խաղում է Պիի դերը։ Նա Ալեքսիսի ընկերն է՝ սկսած 6-րդ սեզոնից։ Նրանք ապրում են միասին որոշ ժամանակ, չնայած որ Կասլը դեմ էր դրան։

Հեռարձակման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կասլի պրեմիերան եղել է 2009 թ. մարտի 9-ին ABC ստուդիայում։ Վերջինս վերանայեց սերիալի 2-րդ սեզոնը՝ դարձնելով 13 էպիզոդներից կազմված, ապա՝ 22, և վերջում՝ 24: Երկրորդ սեզոնը առաջին անգամ հեռարձակվել է 2009 թ. սեպտեմբերի 21-ին։ 2010 թ. մարտին ABC ընկերությունը որոշեց նկարահանել 3-րդ սեզոնը՝ 22 էպիզոդով։ Նոր սեզոնը առաջին անգամ հեռարձակվել 2010 թ. սեպտեմբերի 20-ին։ 2010 թ. նոյեմբերի 11-ին էպիզոդների թիվն ընդարձակվեց ու հասավ 24-ի։ 2011 թ. հունվարի 10-ին ABCճն հայտարարեց 4-րդ սեզոնի մասին՝ բաղկացած 22 էպիզոդից։ Սեզոնի պրեմիերան եղավ 2011 թ. սեպտեմբերի 19-ին։ 2011 թ, դեկտեմբերի 8-ին ավելացվեց վերջնական՝ 23-րդ էպիզոդը ևս։ 2012 թ. մայիսի 10-ին սկսվեցին 5-րդ սեզոնի նկարահանումները, պրեմիերան եղավ 2012 թ. սեպտեմբերի 24-ին։5-րդ սեզոնն ունի 24 էպիզոդ։ 2013 թ. մայիսի 10-ին ABC-ն Twitter սոցիալական կայքում հայտարարեց, որ սկսվում են 6-րդ սեզոնի նկարահանումները։ 2014 թ. մայիսի 8-ին սկսվեցին 7-րդ սեզոնի նախապատրաստական աշխատանքները, պրեմիերան եղավ 2014 թ. սեպտեմբերի 29-ին։ 8-րդ սեզոնի նկարահանումները սկսվել են 2015 թ. մայիսի 7-ին, պրեմիերան կլինի 2015 թ. սեպտեմբերի 21-ին։

Եթերաշրջան Հեռարձակման ժամը (ET) Սերիայի համարը Սկսվել է Ավարտվել է Հեռուստաշրջան Համարը Դիտողները
(միլիոններով)
Ամսաթիվը Premiere
viewers
(in millions)
Date Finale
viewers
(in millions)
1 Երկուշաբթի 10:00 pm 10 Մարտի 9, 2009 10.76[1] Մայիսի 11, 2009 9.96[2] 2009 No. 41 10.19[3]
2 24 Սեպտեմբերի 21, 2009 9.26[4] Մայիսի 17, 2010 10.07[5] 2009–2010 No. 30 10.25[6]
3 24 Սեպտեմբերի 20, 2010 10.70[7] Մայիսի 16, 2011 12.93[8] 2010–2011 No. 30 11.44[9]
4 23 Սեպտեմբերի 19, 2011 13.28[10] Մայիսի 7, 2012 12.36[11] 2011–2012 No. 22 12.18[12]
5 24 Սեպտեմբերի 24, 2012 10.45[13] Մայիսի 13, 2013 11.16[14] 2012–2013 No. 19 12.26[15]
6 23 Սեպտեմբերի 23, 2013 11.48[16] Մայիսի 12, 2014 10.59[17] 2013–2014 No. 13 12.63[18]
7 23 Սեպտեմբերի 29, 2014 10.75[19] Մայիսի 11, 2015 8.44[20] 2014–2015 No. 37 Decrease 10.69[21]
8 22 Սեպտեմբերի 21, 2015 Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ 2015–2016 Չկա տվյալ Չկա տվյալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Seidman, Robert (2009 թ․ մարտի 17). «Top ABC Primetime Shows,Մարտի 9–15, 2009 – Ratings». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 8-ին.
  2. Seidman, Robert (2009 թ․ մայիսի 19). «Top ABC Primetime Shows, Մայիսի 11–17, 2009 – Ratings». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 8-ին.
  3. «ABC Medianet». ABC Medianet. 2009 թ․ մայիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 8-ին.
  4. «Monday broadcast final numbers – Ratings». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 8-ին.
  5. Calabria, Rosario T. (2011 թ․ մայիսի 17). «Broadcast TV Ratings for Monday, Մայիսի 16, 2011». Your Entertainment Now. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 8-ին.
  6. «Final 2009–10 Broadcast Primetime Show Average Viewership – Ratings». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 8-ին.
  7. Calabria, Rosario T. (2010 թ․ սեպտեմբերի 28). «Broadcast TV Ratings for Monday, Սեպտեմբերի 27, 2010». Your Entertainment Now. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 8-ին.
  8. «Monday Final Ratings: 'Dancing,' 'Hawaii Five-0,' 'How I Met Your Mother,' 'Mad Love,' 'Mike & Molly' Adjusted Up; 'The Chicago Code' Adjusted Down – Ratings». TV by the Numbers. 2011 թ․ մայիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 8-ին.
  9. «2010–11 Season Broadcast Primetime Show Viewership Averages – Ratings». TV by the Numbers. 2011 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 8-ին.
  10. «Monday Broadcast Final Ratings: 'Two and a Half Men,' '2 Broke Girls,' DWTS Adjusted Up; 'Castle' Adjusted Down – Ratings». TV by the Numbers. 2011 թ․ սեպտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 8-ին.
  11. «Monday Final Ratings». TV by the Numbers. 2012 թ․ մայիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 8-ին.
  12. Gorman, Bill (2012 թ․ մայիսի 24). «Complete List of 2011–12 Season TV Show Viewership: 'Sunday Night Football' Tops, Followed By 'American Idol,' 'NCIS' & 'Dancing With The Stars'». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.
  13. Kondolojy, Amanda (2012 թ․ սեպտեմբերի 25). «Monday Final Ratings: 'How I Met Your Mother', 'Mike and Molly', 'Voice', 'Bones' Adjusted Up; 'DWTS', 'Revolution', 'Castle' 'Hawaii Five-0' & 'LA Complex' Adjusted Down». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 3-ին.
  14. Kondolojy, Amanda (2013 թ․ մայիսի 14). «Monday Final Ratings: 'The Voice', '2 Broke Girls' & Hell's Kitchen Adjusted Up; '90210' & 'Castle' Adjusted Down». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 18-ին.
  15. Bibel, Sara (2013 թ․ մայիսի 29). «Complete List of 2012-13 Season TV Show Viewership 'Sunday Night Football' Tops, Followed By 'NCIS,' 'The Big Bang Theory' & 'NCIS: Los Angeles'». Zap2it.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 29-ին.
  16. Kondolojy, Amanda (2013 թ․ սեպտեմբերի 24). «TV Ratings Monday: 'The Voice' Premieres Up From Previous Two Cycles, 'Sleepy Hollow' Dips + 'The Blacklist' Beats 'Hostages'». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 25-ին.
  17. Bibel, Sara (2014 թ․ մայիսի 13). «Monday Final TV Ratings: 'Bones', 'Castle', 'Dancing With The Stars' & 'Friends With Better Lives' Adjusted Up; 'Star-Crossed' Adjusted Down». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 13-ին.
  18. «Full 2013-2014 TV Season Series Rankings». Deadline.com. Վերցված է 2014 թ․ մայիսի 24-ին.
  19. Bibel, Sara (2014 թ․ սեպտեմբերի 30). «Monday Final Ratings: 'The Big Bang Theory', 'The Voice' & 'Scorpion' Adjusted Up; 'Dancing With the Stars ' & 'Castle' Adjusted Down». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 1-ին.
  20. Bibel, Sara (2015 թ․ մայիսի 12). «Monday Final Ratings: 'Dancing With the Stars' & 'The Following' Adjusted Up». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
  21. de Moraes, Lisa (2014 թ․ մայիսի 21). «Full 2014-15 TV Season Series Rankings: Football & 'Empire' Ruled». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 22-ին.