Հրաձգություն Մարջորի Սթոունման Դուգլաս ավագ դպրոցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հրաձգություն Մարջորի Սթոունման Դուգլաս միջնակարգ դպրոցում
Marjory Stoneman Douglas High School shooting
MarjoryStonemanDouglasHS 22Jun2008.jpg
Դպրոցի գլխավոր մասնաշենքը 2008 թվականի հունիսին
Տեսակզինված հարձակում
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
ՏեղադրանքՄարջորի Սթոունման Դուգլաս միջնակարգ դպրոց[1][2]
Գրոհի նպատակhigh school student? և դպրոցի դասատու
Տարեթիվ2018 թվականի փետրվարի 14
Գրոհի միջոցհարձակում
ԶենքAR-15 կիսավտոմատ հրացան
Զոհվածներ17[3]
Վիրավորներ14[4]
Ահաբեկիչների քանակ1
Ահաբեկիչներ1
ԿասկածյալՆիկոլաս Կրուզ[4][5][6]
Կոորդինատներ: 26°18′14.400000099995″ հս․ լ. 80°16′8.4000001000196″ ամ. ե. / 26.30400000002777716° հս․. լ. 80.269000000027787678° ավ. ե. / 26.30400000002777716; 80.269000000027787678
Stoneman Douglas High School shooting Վիքիպահեստում

Հրաձգություն Մարջորի Սթոունման Դուգլաս միջնակարգ դպրոցում (անգլ.՝ Marjory Stoneman Douglas High School shooting), զանգվածային սպանություն ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, որը տեղի է ունեցել 2018 թվականի փետրվարի 14-ին տեղի ժամանակով ժամը 14:40 Մարջորի Սթոունման Դուգլաս միջնակարգ դպրոցում: Ամենաքիչը 17 մարդ է մահացել հրաձգության ժամանակ, ևս 14-ը՝ հոսպիտալացվել: Հարձակումը ԱՄՆ նորագույն պատմության դպրոցների վրա հարձակման երկրորդ խոշոր դեպքն է[7]:

Սկզբում ահաբեկիչը փախել է, խառնվելով դպրոցականներին, ովքեր փորձում էին փախչել դպրոցից[8]: Ձերբակալությունից հետո ենթադրյալ մարդասպանը տարվել է Բրովարդ շրջանի շերիֆի (ոստիկանապետի) գրասենյակ: Այնուհետև նրան տեղափոխել են տեղի հիվանդանոց:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նահանգապետ Ռիք Սքոթը տեղեկացվել են հարձակման մասին[9]: Դոնալդ Թրամփը գրել է. «Ոչ մի երեխա, ուսուցիչ կամ մեկ այլ անձ ամերիկյան դպրոցներում չպետք է իրեն զգա չպաշտպանված»[10][11]:

Հրաձգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ պատմության մեջ դպրոցական ամենախոշոր հարձակումը[12] տեղի է ունեցել 2018 թվականի փետրվարի 14-ին Մերջորի Սթոունման Դուգլաս միջնակարգ դպրոցում տեղի ժամանակով ժամը 14:40, որը գտնվում է Ֆլորիդա նահանգում: Ժամը 14:40-ին դպրոցի աշխատակիցները և դպրոցականները լսել են հրաձգության ձայներ և «տագնապի» ազդանշան տվել[13]: Հրաձիգը, ով օգտագործել է ժամանակակից կիսավտոմատ սպորտային հրացան, հրաձգությունից առաջ ակտիվացրել է հրդեհային ազդանշանը: Սենատոր Բիլ Նելսոնը ասել է, որ կասկածյալը հարձակման ժամանակ կրել է հակագազ և ունեցել ծխե նռնակներ[9][14]: Ամենաքիչը 17 աշակերտներ և ուսուցիչներ են մահացել, շատերը վիրավորվել են, որոնցից 14-ին հոսպիտալացրել են[15]: Սպանվածներից 12-ը մահացել են դպրոցում, երկուսը՝ բակում, մեկը՝ փողոցում և երկուսը՝ հիվանդանոցում[15]:

Մինչ ձերբակալությունը հրաձիգը խառնվել է ուսանողների հետ, ովքեր փախչում էին դպրոցի մասնաշենքից[16]: 2018 թվականին ԱՄՆ-ի դպրոցական կամպուսներում հրաձգությունը դարձել է զենքի օգտագործմամբ բռնության 18-րդ դեպքը[17][18][19]:

Միացյալ Նահանգների կառավարության ներկայացուցիչը նշել է, որ հրացանը, որն օգտագործվել է հրաձգության ժամանակ, ձեռք է բերվել օրինական ճանապարհով՝ բոլոր անհրաժեշտ քայլերն անցնելուց հետո[20]:

Հրաձգությունն ունեցել է ավելի բարձր մահացելիություն, քան 1999 թվականի Կոլումբայնի միջնակարգ դպրոցի հրաձգությունը[21]:

Զոհեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր առմամբ զոհվել է 17 մարդ[12]: Զոհերի շրջանում կան և ուսուցիչներ, և դպրոցականներ: Ընդորում, զոհվել է երկու ուսուցիչ[12]: Զոհված ուսուցիչներից մեկը դպրոցի ֆուտբոլի մարզիչն էր, ով մահվանից առաջ փորձել է իր մարմնով ծածկել մի քանի դպրոցականների[12]: 12 մարդ սպանվել է դպրոցի ներսում, իսկ երեքը՝ դպրոցի շենքից դուրս: Հոսպիտալացված դպրոցականներից երկուսը մահացել են հիվանդանոցում: Փետրվարի 15-ի դրությամբ հիվանդանոցում գտնվում է 15 մարդ[12]:

Կասկածյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան իշխանությունները հայտարարել են կասկածյալի անունը՝ Նիկոլաս[5] Կրուզ: Վերջինս 19 տարեկան է և եղել է դպրոցի նախկին աշակերտ: Ջիմ Հարդի խոսքերով, ով եղել է Կրուզի մաթեմատիկայի ուսուցիչը, նախորդ տարի կասկածյալը սպառնացել է դպրոցի մյուս աշակերտներին: Արդյունքում, Կրուզին արգելել են մտնել դպրոցի տարածք, եթե իր ձեռքին ունեցել է պայուսակ: Ավելի ուշ, Կրուզը կարգապահության պատճառով հեռացվել է դպրոցից[6][22]:

Կրուզը եղել է կրտսեր սպաների ռեզերվի ուսումնական կորպուսի անդամ: Կրուզի դասընկերուհի Ջիլիան Դեյվիսը նշել է, որ Կրուզը հաճախ չի կարողացել զսպել ցասումը և հաճախ կատակել է զենքերի և բռնության մասին: Նա հաճախ խոսել է հրաձգությունների մասին[23]:

Բրովարդի շրջանի շերիֆ Սքոթ Իսրայելը սոցիալական ցանցերում կասկածյալի հաշիվը բնորոշել է որպես «շատ, շատ մտահոգիչ»: Իր պրոֆիլում կասկածյալը ունեցել է բազմաթիվ լուսանկարներ և հաղորդագրություններ զենքերի վերաբերյալ, ներառյալ երկար դանակների, ատրճանակների և ատրճանակ-գնդացիրների մասին: Հոլովակներում կասկածյալը բռնության կոչեր է անում՝ ասելով, որ ցանկանում է մեռնել կռվելով և սպանել ուրիշներին[20][24]:

Նիկոլասին փոքր տարիքում որդեգրվել է Լինդա Քրուզի և նրա ամուսնու կողմից: Վերջինս վաղ տարիքում մահացել է սրտի կաթվածից: Նրա մայրը մահացել է 2017 թվականի նոյեմբերի 1-ին գրիպից և թոքաբորբից: Մոր մահից հետո բնակվել է բարեկամների և ընկերների հետ: Նախկինում անցել է հոգեբուժական կուրս, սակայն ինքնակամ դադարել է այցելել կուրսերի[20][25]:

Կրուսը մեղադրվել է մտադրված սպանության բոլոր 17 կետերով[26]:

Սկզբնական շրջանում կասկածյալին անունը նշվել է, որպես «Նիկոլաս դե Խեսուս Կրուզ», սակայն պաշտոնական դեմքերը հայտարարել են, որ այն կասկածյալի իրական անունը չէ՝ նշելով, որ կասկածյալի ծնվել է 1998 թվականի սեպտեմբերին, իսկ մյուս անձը ծնվել է 1998 թվականի մայիսին[24]:

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արագ արձագանքման ծառայությունները վրան են տեղադրել դպրոցի շենքի մոտակայքում[3]:

Նախագահ Դոնալդ Թրամփը և նահանգապետ Ռիք Սքոթը ինֆորմացվել են հարձակման մասին[9]: Թրամփը թվիթերյան իր էջում գրել է. «Ոչ մի երեխա, ուսուցիչ կամ մեկ այլ անձ ամերիկյան դպրոցներում չպետք է իրեն զգա չպաշտպանված»[27][28]։ Ռիք Սքոթը հրաման տվեց կիսով չափով իջեցնել դրոշները՝ որպես սգո նշան[15]:

Քանի որ դպրոցի աշակերտների, ամենաքիչը, 40 %-ը եղել են հրեաներ, Հաբադի ռաբբիները կազմակերպել են աղոթքի, հանգստության և հիշատակի աղոթք[29]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Florida shooting: Firms abandon NRA amid consumer boycott // BBC News Online — 2018.
  2. NRA Boycott: Full List of Companies That Cut Ties With Gun Lobby Over Florida Shooting // NewsweekNew York City: 2018. — ISSN 0028-9604
  3. 3,0 3,1 «17 killed in shooting at Marjory Stoneman Douglas High School»։ WPLG։ February 14, 2018։ Վերցված է February 14, 2018 
  4. 4,0 4,1 Число жертв стрельбы в школе Флориды возросло до 16
  5. 5,0 5,1 Broward County Sherrif [browardsheriff] (February 14, 2018)։ «Correction: suspect’s name is spelled Nikolas Cruz #StonemanShooting» (Թվիթ)։ Վերցված է February 14, 2018 
  6. 6,0 6,1 Gurney Kyra, Smiley David, Ogle Connie (February 14, 2018)։ «17 dead, former student in custody after school shooting at Stoneman Douglas High in Broward»։ Miami Herald (անգլերեն)։ Վերցված է February 14, 2018 
  7. В результате стрельбы в школе во Флориде погибли 17 человек
  8. Doctor: Hospitals treating 16 shooting victims; 17 fatalities also confirmed
  9. 9,0 9,1 9,2 Elizabeth Zwirz (February 14, 2018)։ «Florida high school under lockdown after reports of shooter, victims, police say»։ Fox News։ Վերցված է February 14, 2018  Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «ZwirzFoxNews» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  10. Schwartz Rafi (February 14, 2018)։ «At Least One Dead, Dozens Injured In Florida High School Shooting (DEVELOPING)»։ Splinter News։ Splinter։ Վերցված է February 14, 2018 
  11. Trump Donald J. (February 14, 2018)։ «My prayers and condolences to the families of the victims of the terrible Florida shooting. No child, teacher or anyone else should ever feel unsafe in an American school.»։ @realDonaldTrump (անգլերեն)։ Վերցված է February 14, 2018 
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 Во Флориде подросток застрелил 17 человек в школе. Главное
  13. Fleshler David, Chokey Aric, Huriash Lisa J., Trischitta Linda (February 14, 2018)։ «Multiple deaths in South Florida high school shooting»։ Sun Sentinel։ Վերցված է February 14, 2018 
  14. «Suspect, Nikolaus Cruz, in custody in Marjory Stoneman Douglas High School shooting in Florida today»։ CBS News։ February 14, 2018։ Վերցված է February 14, 2018 
  15. 15,0 15,1 15,2 Grinberg Emanuella, Levenson Eric (February 14, 2018)։ «At least 16 dead in Florida school shooting; suspect in custody, officials say»։ CNN։ Վերցված է February 14, 2018 
  16. Ashley M. Slayton (February 14, 2018)։ «REPORT: 15 dead in FL school shooting, suspect escaped by blending in with students»։ KLTV։ Վերցված է February 14, 2018 
  17. Ducharme Jamie (February 14, 2018)։ «The Florida School Shooting Was the 18th School Shooting of the Year. And It's Only February»։ Time (en-US)։ Meredith Corporation։ Արխիվացված օրիգինալից February 14, 2018-ին։ Վերցված է February 14, 2018 
  18. Hill Crystal (February 14, 2018)։ «Deadly Florida high school shooting is the 18th in the U.S. this year»։ Miami Herald (en-US)։ The McClatchy Company։ Արխիվացված օրիգինալից February 14, 2018-ին։ Վերցված է February 14, 2018 
  19. Everytown for Gun Safety staff (February 8, 2018)։ «290 School Shootings In America Since 2013»։ Everytown for Gun Safety։ Արխիվացված օրիգինալից February 14, 2018-ին։ Վերցված է February 14, 2018 
  20. 20,0 20,1 20,2 Park Madison։ «Florida suspect's digital profile 'very, very disturbing'»։ CNN։ Վերցված է February 15, 2018 
  21. Hanks, Douglas, Alex Harris (2018-02-14)։ «Worse than Columbine: This is one of the deadliest school shootings in U.S. history»։ Miami Herald։ Վերցված է 2018-02-15 
  22. Moraes Lisa de (February 14, 2018)։ «Police: At Least 17 Dead In Florida High School Shooting; Ex-Student In Custody, ID’d – Update»։ Deadline (en-US)։ Վերցված է February 14, 2018 
  23. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ USAToday անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  24. 24,0 24,1 McBride Jessica (2018-02-14)։ «Nikolas Cruz’ Social Media Posts About Guns on Instagram»։ Heavy.com (en-US)։ Վերցված է 2018-02-15 
  25. «Nikolas Cruz: Troubled suspect had been expelled from Marjory Stoneman Douglas High School»։ sun-sentinel.com։ Արխիվացված օրիգինալից February 15, 2018-ին։ «Adopted at birth by a loving older couple, Nikolas Cruz seemed to struggle in recent years. His dad died when he was much younger and the 19-year-old’s mom died just 3 ½ months ago, neighbors, friends and family members said.» 
  26. «Florida Shooting: Nikolas Cruz Is Charged With 17 Counts of Murder»։ The New York Times։ February 15, 2018։ Վերցված է February 15, 2018 
  27. Schwartz Rafi (February 14, 2018)։ «At Least One Dead, Dozens Injured In Florida High School Shooting (DEVELOPING)»։ Splinter News։ Splinter։ Վերցված է February 14, 2018 
  28. Trump Donald J. (February 14, 2018)։ «My prayers and condolences to the families of the victims of the terrible Florida shooting. No child, teacher or anyone else should ever feel unsafe in an American school.»։ @realDonaldTrump (անգլերեն)։ Վերցված է February 14, 2018 
  29. BDE: First Jewish Victim Identified In Florida School Massacre February 14, 2018, 10:06 pm, Yeshiva World