Paint It Black
Արտաքին տեսք
«Paint it black» | ||||
---|---|---|---|---|
The Rolling Stones-ի սինգլը | ||||
«Aftermath» ալբոմից | ||||
«Բ» կողմ | «Stupid Girl» | |||
Թողարկված | 1966 | |||
Ժանր | ռոք | |||
Երգահան | Ջագեր Ռիչարդս | |||
Տևողություն | 3 րոպե 45 վայրկյան | |||
Լեյբլ | Elektra Records | |||
Պրոդյուսեր | Andrew Loog Oldham? | |||
Հորիզոնականները չարթերում | ||||
| ||||
The Rolling Stones-ի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«Paint It Black» (հայերեն՝ Ներկիր այն սև), անգլիական ռոք խումբ The Rolling Stones-ի երգը Aftermath ալբոմից, որը թողարկվել է 1966 թվականի մայիսի 13-ին[1]։ Սկզբնական շրջանում երգի անվանումը եղել է առանց ստորակետի՝ «Paint It Black»։ Կիտ Ռիչարդսը հայտարարել է, որ ստորակետն ավելացրել է Decca Records լեյբլը[1]։
Համարվում է, որ երգը գրվել է Միք Ջագերի և Կիտ Ռիչարդսի կողմից, չնայած ռիֆի գրման ընթացքին մասնակցել է նաև Բրայան Ջոնսը։
Սինգլը 1966 թվականին ԱՄՆ-ի հիթ-շքերթներում հասավ առաջին հորիզոնականի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում։ 2004 թվականին Rolling Stone ամսագիրը «Paint It Black»-ին արժանացրեց 174-րդ հորիզոնականին «Բոլոր ժամանակների լավագույն 500 երգերի» ցանկում[2] ։
Կան մեծ թվով քավր-տարբերակներ։
Հորիզոնականներ չարթերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Չարթ (1966) | Հորիզոնական |
---|---|
Canada RPM Chart | 1 |
Dutch Top 40[3] | 1 |
Irish Singles Chart[4] | 2 |
UK Singles Chart | 1 |
US Billboard Hot 100 | 1 |
Չարթ (1990) | Հորիզոնական |
Dutch Top 40[5] | 1 |
Նախորդող՝ «Pretty Flamingo» — Manfred Mann |
UK Singles Chart Մեծ Բրիտանիայի սինգլ №1 մայիսի 26 — հունիսի 1 1966[6] (Մեկ շաբաթ) |
Հաջորդող՝ «Strangers in the Night» — Ֆրենկ Սինատրա |
Նախորդող՝ «When a Man Loves a Woman» — Պերսի Սլեջ |
US Billboard Hot 100 ԱՄՆ-ի սինգլ №1 հունիսի 11—24 1966[7] (երկու շաբաթ) |
Հաջորդող՝ «Paperback Writer» — The Beatles |
Օգտագործումը հանրաճանաչ մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 80-ականների վերջում օգտագործվել է Ծառայողական գործողում սերիալում
- Հնչում է PlayStation 2 համար նախատեսված Twisted Metal: Black խաղում
- Հնչում է Guitar Hero III: Legends of Rock խաղում
- Երգը կարելի է լսել նաև Conflict: Vietnam խաղում
- Երգը հնչում է նաև Mafia III խաղում
- «Paint It, Black»-ը հնչում է Սթենլի Կուբրիկի «Մետաղային վահանակ», Թեյլոր Հեքֆորդի «Սատանայի փաստաբանը» և «Արձագանքը» ֆիլմերի տիտրերում, նաև «Իմ անունը Էրլ է» սերիալում։ Այս երգի պատվին է անվանված նաև ամերիկյան Գերբնականը սերիալի 10-րդ եթերաշրջանի 16-րդ սերիան
- Paint It Black-ի կոմպոզիցիան վերափոխվել և ձայնագրվել է 1998 թվականին գերմանական Rage խմբի կողմից և թողարկվել XIII ալբոմում
- Երգը կատարվել է Nautilus Pompilius խմբի կողմից 1993 թվականի համերգների ընթացքում. իր քավր-տարբերակն է ձայնագրել նաև մոլդովական Zdob si Zdub խումբը
- For Love of the Game ֆիլմի համար Ջոնի Լենգի կողմից ձայնագրվել է Paint It Black-ը
- Այն հնչում է Call of Duty: Black Ops III խաղի թրեյլերում
- Երգի քավր-տարբերակը ձայնագրել է երգչուհի Սիարի կողմից որպես «Վհուկների վերջին որսորդը» ֆիլմի սաունդթրեք
- Երգը հնչել է «Մարմնի մասեր» սերիալի առաջին եթերաշրջանի առաջին սերիայում
- Երգը կարելի է նվագել Guitar Hero Live-ում
- «Հարավային աշխարհ» սերիալի առաջին եթերաշրջանի առաջին սերիայում կրկին հնչում է այս երգը՝ օրկեստրային տարբերակով
Երաժիշտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միք Ջագեր - վոկալ
- Բրայան Ջոնս - սիտար
- Կիտ Ռիչարդս - կիթառ, բեք-վոկալ
- Բիլ Ուայմեն - բաս-կիթառ
- Չարլզ Ռոնբերտ Ուոթս - հարվածային
- Ջեք Նիցշե - ստեղնաշարային
Արտասահմանյան տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Кам’яний Гість ուկրաինական տարբերակ (2012, ալբոմ «60/70»)
- Մարի Լաֆորե, ֆրանսերեն տարբերակ
- Կան նաև գերմաներեն տարբերակ՝ ձայնագրված Կաօել Գոթթի կողմից
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Mark Paytress, The Rolling Stones: off the record, pp 108-109. Omnibus Press, 2003, ISBN 0711988692. Վերցված է 2010 թ․ մարտի 17-ին.
- ↑ The RS 500 Greatest Songs of All Time (101-200). Rolling Stone. 09.12.2004. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ «Nederlandse Top 40, week 24, 1966 (Dutch)». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 26 Ապրիլի 2009. -ին
- ↑ «irishcharts.ie». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է Նոյեմբերի 16, 2008. -ին
- ↑ «Nederlandse Top 40, week 21, 1990 (Dutch)». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 26 Ապրիլի 2009. -ին
- ↑ «Archive Chart. 26th May 1966» (անգլերեն). The Official Charts Company – The home of UK Charts. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Hot 100. Chart Archives. Week of June 11, 1966» (անգլերեն). Music News, Reviews, Articles, Information, News Online & Free Music. Billboard.com. Վերցված է 2011 թ․ հուլիսի 15-ին.