Mafia III

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Mafia III
Изображение логотипа
ՄշակողԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Hangar 13
ՀրատարակիչԵրկիր Երկիր 2K Games
ԴիստրիբյուտորTake-Two Interactive, GOG.com[1], Steam[2], Humble Store[3], Microsoft Store, Էպիկ գեյմզ սթոր, PlayStation Plus Premium[4] և PlayStation Store
Միջերեսի լեզուանգլերեն[2], ֆրանսերեն[2], իտալերեն[2], գերմաներեն[2], իսպաներեն[2], լեհերեն[2], բրազիլիական պորտուգալերեն[2], չեխերեն[2], ռուսերեն[2], ճապոներեն[2], պարզեցված չինարեն[2], ավանդական չինարեն[2] և կորեերեն[2]
ԽաղադիզայներՄատտիաս Վորշ (անգլ.՝ Mattias Worch)
ՍցենարիստԷդ Ֆոուլեր (անգլ.՝ Ed Fowler)
ՆկարիչԴեյվ Սմիթ (անգլ.՝ Dave Smith)
ՂեկավարներՀեյդեն Բլեքմեն (անգլ.՝ Haden Blackman)
ԾրագրավորողԼորեն Գորգա (անգլ.՝ Laurent Gorga)
Սերիայի մասՄաֆիա
ՆախորդMafia II
ՎայրNew Bordeaux?
Անոնսի թվական2015 թվականի հուլիսի 28
Թողարկման թվական2016
ՊլատֆորմներMicrosoft Windows
Xbox One
PlayStation 4
Ժանրարկածային,
մարտական,
ավտոմեքենայի սիմուլյատոր,
շութեր ներկայացված երրորդ դեմքի կողմից
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ[2]
PEGIPEGI 18
USKUSK 18
ESRB17+[5]
ԿրիչՕպտիկական սկավառակ
ԿառավարումՀամակարգչի ստեղնաշար, մկինկ և գեյմփադ
🌐Պաշտոնական կայք
 Mafia III Վիքիպահեստում

Mafia III կամ Mafia 3, արկածային և մարտական ժանրի համակարգչային խաղ, համարվում է ավտոմեքենայի սիմուլյատոր և շութեր ներկայացված երրորդ դեմքի կողմից, հանդիսանում է Mafia: The City of Lost Heaven և Mafia II խաղերի շարունակությունը։ Ի տարբերություն մյուս նախորդ խաղերի, որոնք թողարկվել են 2K Czech ստուդիայի կողմից, այս խաղի վրա աշխատել է Hangar 13 ստուդիան (2K Games-ի նոր ստուդիան)։

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հուլիսի 28-ին 2K Games հրատարակչի պաշտոնական կայքում և խաղի թվիթթեր աքաունթում տեղադրվեցին առաջին սքրինշոթները և հայտարարությունները տեղի ունենալիք նորությունների մասին[6]։ Օգոստոսի 5-ին Gamescom-ում ցուցադրվեց խաղի թրեյլերն ու գեյմփլեյը։ Նոր խաղի վրա աշխատում է Hangar 13-ը։ Խաղը դուրս է գալու 2016 թվականին Microsoft Windows, Xbox one և PlayStation 4 խաղային հարթակների համար[7]։

Խաղային գործընթաց[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղի գլխավոր հերոսը այս անգամ Լինքոլն Քլեյն է, իսկ գործունեության վայրը հանդիսանում է Նոր Օռլեանը և նրա շրջակայքի օրինակը 20-րդ դարի 60-ական և 70-ական թվականներին։ Խաղացողը կարող է շարժվել տեղանքով ավտոմեքենաների օգնությամբ, ինչպես նաև մակույկներով։ Ինչպես նաև արժի նշել, որ խաղի գործողությունները կատարվում են չհորինված քաղաքում, ինչպես նախորդ խաղերում։

Խաղերի մշակողները հայտարարել են որ խաղի սյուժեն հենված է նույն սյուժետային գծի վրա, խաղի 3-րդ մասում ազատ խաղի հնարավորությունը ավելի շատ է, քան առաջին և երկրորդ մասերում։ Խաղի կարևոր տարրերից մեկը հանդիսանում է թշնամու տարածքի ենթարկումը[8]։ Նաև խաղի մեջ ոչ պակաս կարևոր դեր ունեն գլխավոր հերոսի ընկերները, ովքեր օգնում են Լինքոլնին դժվար պահերին, օրինակ ցուցաբերել կրակային օգնություն կամ ազատել ոստիկաններից։ Այդ ամենի փոխարեն նրանց համար պետք է կատարել որոշ հանձնարարություններ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղի գործողությունները կատարվելու են 1968 թվականին Նոր Օռլեանում, իսկ գլխավոր հերոս համարվում է Լինքոլն Քլեյը՝ մուլատ և Վիետնամի պատերազմի մասնակից։ Պատերազմից տուն վերադառնալով, նա ներգրավվում է մի ընտանիք «Սև Մաֆիա» անվամբ, իտալական մաֆիայի մարդասպաններից մեկը սպանում է այդ ընտանիքի բոլոր անդամներին, և վիրավորում Կլեյին թողնելով այդպես որ մահանա։ Վիրավորումից հետո ապաքինված Լինքոլն Կլեյը սկսում է վրեժ լուծել[9]։ Ապագա որբը, հասկացավ որ, իսկական ընտանիքն այն չէ որտեղ դու մեծացել ես, այլ որի համար դու պատրաստ ես զոհվել...

Գործող անձիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լինքոլն Քլեյ - Խաղի գլխավոր հերոսը։ Վիետնամի պատերազմի մասնակից, մուլատ.
  • Վիտո Սկալետտա - Mafia II խաղի գլխավոր հերոսը, ամերիկո-իտալական մաֆիայի հեղինակային անդամ։ 17 տարի առաջ եղել է Ֆալկոնե հանցավոր ընտանիքի անդամ, ապա Վինչ ընտանիքի անդամ, Էմփայեր Բեյ քաղաքում. Այժմ ապրում է Նոր Օռլեան քաղաքում և օգնում է Լինքոլնին։ Երրորդ մասում Վիտոն 43 տարեկան է և նա արդեն նկատելի ծերացել է։
  • Բերք - Լինքոլնի ընկերը, իռլանդական բանդայի պարագլուխը։
  • Կասանդրա - Լինքոլնի ընկերը, հաիթյան բանդայի պարագլուխը։
  • Թոմմի - Լինքոլնի թշնամիներից մեկը։ Նրա սպանությունը ցուցադրվել է խաղի առաջին թրեյլերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GOG.com — 2008.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 Steam — 2003.
  3. Humble Store
  4. All PS Now games A-Z: Browse the full list of games available to play with your PS Now membership
  5. ESRB rating database
  6. Futter, Mike (2015 թվականի օգոստոսի 5-ին). «First Mafia III Trailer Coming August 5». Game Informer. Վերցված է 2015 թվականի օգոստոսի 5-ին-ին.
  7. McWhertor, Michael (2015 թվականի օգոստոսի 5-ին). «Here's our first look at Mafia 3». Polygon. Վերցված է 2015 թվականի օգոստոսի 5-ին-ին.
  8. Hartup, Andy (2015 թվականի օգոստոսի 5-ին). «Mafia 3 – a heady mix of violence, '60s rock, and feeding foes to the 'gators». GamesRadar. Վերցված է 2015 թվականի օգոստոսի 5-ին-ին.
  9. Tyrrel, Brandin (2015 թվականի օգոստոսի 5-ին). «Gamescom 2015: Mafia 3 Exposes The Dirty New Face Of Organized Crime». IGN. Վերցված է 2015 թվականի օգոստոսի 5-ին-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]