GamesRadar

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Изображение логотипа
gamesradar.com(անգլ.)
Տեսակvideo game news website?
ԵրկիրFlag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն
Շտաբ կայանԱՄՆ
Լեզուանգլերեն
ՍեփականատերFuture plc
Բացված2005
Commons-logo.svg GamesRadar+ Վիքիպահեստում

GamesRadar, բազմաֆորմատ վեբ կայք, նվիրված համակարգչային խաղերին։ Կայքում հրապարակվում են նորություններ, ակնարկներ, հետաքրքիր տեղեկություններ նվիրված համակարգչային խաղերի արդյունաբերությանը։ Կայքը պատկանում է Future US ընկերությանը։ Գլխավոր գրասենյակը տեղակայված է ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում։ Կայքն ամսեկան ունենում է ավելի քան 3․25 միլլիոն այցելու[1]։

Կայքն հայտնի է իր մասնագիտական մոտեցումներով, սակայն դրա հետ մեկ տեղ հրապարակվում են նաև երգիծական նյութեր։ Բացի դա, GamesRadar-ը տրամադրում է նորությունների հավաքածու, որը նախատեսված է iTunes-ի համար, որում պատմվում է խաղային արդյունաբերության վերջին նորությունների մասին[2]։

Ֆորմատ և ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

GamesRadar-ում ամեն օր հրապարակվում են նորություններ, ակնարկներ, հարցազրույցներ տեսախաղերի մասին։ Կայքում տեղադրված հրապարակումների մեծ մասը կրում են երգիծական բնույթ և ուղեկցվում են նկարներով կամ տեսանյութերով։ Կայքում կան հրապարակումներ, որոնք ամբողջությամբ կրում են երգիծական բնույթ։ Կայքում ամենահայտնի բաժիններից մեկը՝ «Թոփ 7»-ն է, որը թարմացվում է ամեն շաբաթ։ Նրանում ցուցադրվում է խաղերի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերը[3]։

TalkRadar[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի մայիսի 19-ից սկսած ամեն ուրբաթ, Ամերիկայում հրապարակվում էր փոդքասթներ։ Այն շուտով դարձավ կայքի ամենահայտնի ծառայություններից մեկը[4]։ Փոդքասթների ժամանակ քննարկվում են «Թոփ 7»-ի խաղերը, որոշ նորություններ և այլն։ Հաճախ TalkRadar-ին մասնակցում են այլ կայքերի խմբագիրներ, ինչպես նաև մարդիկ, ովքեր կապ չունեն խաղային արդյունաբերության հետ։ Փոդքասթները հասանելի են, ինչպես պաշտոնական կայքում, այնպես էլ iTunes-ում[5]։ TalkRadar-ի հայտնիության հետ պայմանավորված, երկրպագուները ստեղծեցին tdar.wikia.com կայքը, որում տեղադրվում էին փոդքասթների բոլոր թողարկումները տեքստային ֆորմատով[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Элли Гибсон. (2007-07-19)։ «GamesRadar and Cheat Planet readership tops 3.2m» (անգլերեն)։ GamesIndustry։ Արխիվացված է օրիգինալից 2007-11-17-ին։ Վերցված է 2012-01-12 
  2. «TalkRadar at iTunes» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-09-ին։ Վերցված է 2012-01-12 
  3. «GamesRadar Top 7 Compendium» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-09-ին։ Վերցված է 2012-01-12 
  4. «TalkRadar Compendium» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-09-ին։ Վերցված է 2012-02-02 
  5. «TalkRadar at iTunes» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-09-ին։ Վերցված է 2012-02-02 
  6. «TalkRadar Wiki» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-09-ին։ Վերցված է 2012-02-02 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]