PlayStation Plus Premium

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Изображение логотипа
Տեսակվիդեոսթրիմինգի ծառայություն, cloud gaming service? և Բաժանորդագրություն
Նախագծումը՝Sony Interactive Entertainment
Լույս տեսավ՝2014
Պլատֆորմսմարթֆոն, PlayStation 4 և Windows
Կայքplaystation.com/ps-now
 PlayStation Now Վիքիպահեստում

PlayStation Plus Premium, ամպային (առցանց) խաղերի համար նախատեսված բաժանորդագրությամբ հասանելի ծառայություն, որը մշակվել է Sony Interactive Entertainment ընկերության կողմից։ Ծառայությունը թույլ է տալիս օգտատերերին հեռարձակել PlayStation 2, PlayStation 3 և PlayStation 4 խաղերը PlayStation 4, PlayStation 5 և անհատական համակարգիչների համար[1]։

Ծառայությունը ոչ PlayStation-ի համար հեռարձակելում համար, անհրաժեշտ է DualShock 3, 4, DualSense կամ այլ XInput վահանակ։ Ընկերությունը խորդուրդ է տալիս օգտագործել 5 Մբիթ/վ արագությունից ոչ ցածր, արագությամբ համացանց[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

PlayStation Now պլատֆորմը հիմնադրվել է Gaikai ընկերության տեխնոլոգիայի հիմքով։ 2012 թվականին Gaikai ընկերության ներդրումները կրճատվեցին[3], իսկ ընկերությունը սկսեց փնտրել գնորդ[4]։ Իր հերթին, Sony ընկերությունը հետաքրքրված էր ամպային խաղերի համակարգով և դիտարկում էր հնարավորություն գնելու Gaikai կամ նրա հակառակորդ OnLive[5]։ Sony ընկերության որոշումը կայացրեց Gaikai-ի օգտին, և գնեց Gaikai-ը 380 միլլիոն դոլարով[6]։

Ծառայությունը առաջին անգամ ցուցադրել է 2014 թվականի հունվարի 7-ին CES 2014-ի ժամանակ։ Ցուցադրումը հիմնականում անց կացվեց The Last of Us, God of War: Ascension, Beyond: Two Souls և Puppeteer խաղերի վրա[7]։ Հայտնի դարձավ, որ PlayStation Now-ի ցուցադրումը, հարվածել է GameStop խաղերի վաճառքով զբաղվող խանութի արժեթղթերին, որոնք նվազել էին 9%-ով[8]։

2014 թվականի սկզբին, հայտարարվեց, որ ծառայության բետա տարբերակը կթողարկվի ԱՄՆ-ի օգտատերերի համար արդեն իսկ հունվարին, իսկ ընդհանուր տարբերակի թողարկում պլանավորվում է 2014 թվականի ամռանը[9]։ Փետրվարի սկզվին ընկերությունը սկսեց փորձարկել ծառայությունը ԱՄՆ-ի տարածքում՝ ընտրված խաղացողների շրջանում[10]։ Բետա տարբերակի փորձարկման երկրորդ ալիքը սկսվեց մարտի վերջին[11]։ Ապրիլի ամսվա մեջ թողարկվեց թարմացման նոր տարբերակ 2․0, որում հասանելի դարձան 19 խաղեր[12] (ցանկը ընդլայնվեց 2014 թվականի ապրիլի երկրորդ կեսին[13]2014 թվականի մայիսին փորձակման շրջանակը մեծացավ ընդգրկելով ավելի շատ մասնակիցներ[14]։ Ընկերությունը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում ներբեռնման ժամանակին, որից հետո միայն խաղացողը կարող է խաղալ[15][16]։ 2014 թվականի ապրիլին տեղեկություն տարածվեց այն մասին, որ ընկերությունը պլանավորում է թողարկել BRAVIA հեռուսատցույցներ, որոնք արդեն օժտված են PlayStation Now-ով, նախատեսված ԱՄՆ-ի համար, այսինքն խաղացողների կարող էին խաղալ խաղերը չունենալով խաղային համակարգ[17], հայտարարության մեջ ասված էր նաև, որ ընկերությունը մշակում է թարմացումներ PlayStation 3-ի համար[18], ավելի ուշ հայտնի դարձավ, որ աշխատանքներ է տարվում նոր տարբերակի վրա նախատեսված PlayStation 4-ի համար[19]։ PlayStation 4-ի համար նախատեսված տարբերակի փորձարկումները սկսվեց 2014 թվականի մայիսի երկրորդ կեսին[20]։

2014 թվականի հունիսի 30-ից սկսած բետա փորձնական տարբերակով օժտված էին ընկերության կողմից թողարկված հեռուսացույցների որոշ մոդելներ[21]։

Ծառայությունը բետա տարբերակից ամբողջական տարբերակի անցում կատարեց 2015 թվականի հունվարի 13-ին[22]։ Սկսած 2015 թվականի հունվարից ծառայությունը անցում կատարեց վճարի բաժանորդագրության մոդելին։ Այս տարբերակը փոխարինելու եկավ առանձին խաղեր գնելու վճարմանը[23]։ Ճապոնիայում ծառայությունը հասանելի դարձավ միայն 2015 թվականի սեպտեմբերի 16-ին։ Արդեն 2015 թվականի հունվարի կեսից ծառայությունը ամբողջությամբ թողարկվել էր ողջ ԱՄՆ-ի տարածքով[22]։ 2019 թվականի վերջին ծառայության ամսական վճարը կազմում էր 9,99 դոլար, և առաջարկում էր 800 խաղից բաղկացած գրադարան, որը իր մեջ էր կրում PlayStation 2, PlayStation 3 և PlayStation 4 համար նախատեսված խաղեր[24]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Dunn, Brian. «PlayStation Now Adds Downloading of PS4, PS2 Games». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  2. Karmali, Luke (2014 թ․ հունվարի 9). «PlayStation Now Recommends 5Mb/s Connection». IGN. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 10-ին.
  3. «Gaikai profile at CrunchBase». CNN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2 июля 2012-ին.
  4. Dan Primack (21 июня 2012 года). «Exclusive: Gaming company Gaikai seeks buyer». CNN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2 июля 2012-ին.
  5. EVAN NARCISSE (30 мая 2012 года). «Report: Sony Close to Buying a Cloud Gaming Service, Potentially Transforming Future of PlayStation». kotaku. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 31 мая 2012-ին.
  6. Robin Wauters (2 июля 2012 года). «Sony's video gaming unit buys cloud gaming platform firm Gaikai for $380m». The Next Web. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2 июля 2012-ին.
  7. «Sony запустила облачный сервис PlayStation Now для своих консолей». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 10-ին.
  8. Brenna Hillier (07 января 2014 года). «PlayStation Now announce punctuated by GameStop stock dip». VG247. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 14 января 2014 года-ին.
  9. Dave Cook (07 января 2014 года). «PlayStation Now: PS4 & Gaikai streaming service renamed, detailed». VG247. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 05 февраля 2014 года-ին.
  10. Dave Cook (04 февраля 2014 года). «PlayStation Now beta video leaks, Killzone 3 gameplay shown». VG247. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 05 февраля 2014 года-ին.
  11. Dave Cook (28 марта 2014 года). «PlayStation Now: Sony issues another wave of beta invites». VG247. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 02 апреля 2014 года-ին.
  12. Brenna Hillier (11 апреля 2014 года). «PlayStation Now updated, now offers 19 games – rumour». VG247. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 11 апреля 2014 года-ին.
  13. Dave Cook (22 апреля 2014 года). «PlayStation Now beta adds new rental games, photos show time options». VG247. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 23 апреля 2014 года-ին.
  14. Stephany Nunneley (03 мая 2014 года). «PlayStation Now: more private beta invites hitting inboxes – report». VG247. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 05 мая 2014 года-ին.
  15. Dave Owen (15 апреля 2014 года). «PlayStation Now loading times are improving – rumour». VG247. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 17 апреля 2014 года-ին.
  16. Dave Cook (23 мая 2014 года). «PlayStation Now's beta looks laggy on a 100MB line in this off-screen video». VG247. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 27 мая 2014 года-ին.
  17. Stephany Nunneley (16 апреля 2014 года). «Sony releasing new line of PlayStation Now-enabled Bravia 4K TVs this summer». VG247. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 17 апреля 2014 года-ին.
  18. Stephany Nunneley (17 января 2014 года). «Sony readying updated hardware to better support PlayStation Now – report». VG247. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 05 мая 2014 года-ին.
  19. Mr. H (21 мая 2014 года). «Sony trademarks new PlayStation 4 and PlayStation 3 models». www.vgleaks.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 27 мая 2014 года-ին.
  20. Sherif Saed (19 мая 2014 года). «PlayStation Now goes into private beta on PS4 tomorrow». VG247. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 27 мая 2014 года-ին.
  21. Earnest Cavalli (28 июня 2014 года). «PS Now beta expands to select Sony TVs on June 30». joystiq. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 8 июля 2014 года-ին.
  22. 22,0 22,1 Grace Chen (13 января 2015 года). «The subscription service for PlayStation Now is available starting today». blog.us.playstation.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 14 января 2015 года-ին.
  23. Matt Martin (05 января 2015 года). «PlayStation Now gets $19.99 monthly subscription». vg247. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 14 января 2015 года-ին.
  24. Webster, Andrew (2019 թ․ հոկտեմբերի 1). «Sony cuts PlayStation Now price to $9.99 a month, adds GTA V and God of War». The Verge (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 17-ին. {{cite web}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)