Բոլոր շներն ընկնում են դրախտ (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Բոլոր շներն ընկնում են դրախտ
Տեսակհեռուստասերիալ
Ժանրֆենտեզի հեռուստատեսություն
Գործողության վայրՍան Ֆրանցիսկո
Հիմնված էԲոլոր շներն ընկնում են դրախտ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Լեզուամերիկյան անգլերեն
ԴիստրիբյուտորClaster Television, Inc.?
Տևողություն22 րոպե
Թվական1996

Բոլոր շներն ընկնում են դրախտ (անգլ.՝ All Dogs Go to Heaven: The Series), ամերիկյան մուլտիպլիկացիոն սերիալ, որը ստեղծվել է նույնանուն մուլտֆիլմի մոտիվներով։ ԱՄՆ-ում այն ցուցադրվել է 1996 թվականին։

Սերիալն ունի 40 սերիա, որոնք ընդգրկված են 3 եթերաշրջաններում (առաջին եթերաշրջան՝ 13 սերիա, երկրորդ եթերաշրջան՝ 13 սերիա, երրորդ եթերաշրջան՝ 14 սերիա)։

Սկզբնական տիտրերում կա մի հատված «Բոլոր շներն ընկնում են դրախտ 2» մուլտֆիլմից` «Little Heaven» երգի նվագակցությամբ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալը «Բոլոր շներն ընկնում են դրախտ 2» մուլտֆիլմի շարունակությունն է, որտեղ պատմվում է այն մասին, թե ինչպես է Չարլին օգտագործում իր երկրորդ կյանքը՝ պահապան հրեշտակի դերում։ Դրանում նրան օգնում է իր հավատարիմ ընկեր Իտչին։

Մի շարք սերիաներում Չարլին և Իտչին կատարում են Անաբելի հանձնարարությունները։ Վերջինիս հանձնարարությունները հիմնականում վերաբերվում են ինչ-որ մեկին փրկելուն կամ դաստիարակելուն։

Յուրաքանչուր սերիայի վերջում խրատ է լինում, որը ապացուցվում է գլխավոր հերոսների գործողություններով։ Այս սկզբունքներով է կառուցված սերիալի սերիաների մեծ մասը։

Գլխավոր հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չարլի Բ. Բարկին - հովվաշուն։ Սերիալում Չարլին ավելի փառամոլ ու էգոիստ է, բայց հաճախ գալիս է օգնության։
  • Իտչի Իտչիֆորդ - տաքսա, Չարլիի լավագույն ընկերը, շատ բարի և զգույշ է։
  • Անաբել - շների դրախտի հրեշտակ։
  • Սաշա Լյա Ֆլյոր - Չարլիի ընկերուհին։ «Լվի խայթ» անունով սրճարանի տերը նա է։ Այս հերոսի հնչյունավորումը կատարել է շոտլանդացի երգչուհի Շինա Ինսթոնը (պատմության մեջ առաջին և դեռ միակ կատարողի կողմից, ում երգերը կարող էին լինել Billboard-ի լավագույն հնգյակում, յուրաքանչյուր հինգ հիմնական կատեգորիաներում[1]
  • Վիննիֆրեդ Բեսսիմեյ դե Վինկերվիլ - Իտչիի ընկերուհին։ Ընկերները նրան անվանում են ուղղակի Բեսս։ Սերիալում հայտնվում է 6-րդ էպիզոդից հետո։
  • Քարֆեյս - սերիալի գլխավոր բացասական կերպարը։
  • Քիլլեր - Քարֆեյսի հավատարիմ օգնականը։
  • Բելլադոննա - Անաբելի քույրն ու հակապատկերը։ Հայտնվում է 14-րդ էպիզոդից հետո։
  • Դեյվիդ - Հայտնվում է մի քանի սերիաներում։ Սերիալում նա 10 տարեկան է։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերիալում կան շատ պահեր, երբ կարելի է ենթադրել, որ պահապան հրեշտակների լեզուն հասկանում են միայն երեխաները։ Կան շատ սերիաներ, որտեղ Չարլին ու Իտչին զրուցում են մարդկանց մոտ, սակայն նրանցից ոչ ոք դրանից չի զարմանում։ Համաձայն «Բոլոր շներն ընկնում են դրախտ 2» մուլտֆիլմի` բոլոր մարդիկ հասկանում են նրանց լեզուն։ The Rexx Files անունով սերիայում մեզ ապացուցում են, որ մեծահասակերը նույնպես հասկանում են նրանց, բայց դա միակ սերիան է, որտեղ այն արտացոլվում է։
  • Ամբողջ սերիալի ընթացքում Սաշայի աչքերի գույնը փոխվում է։ Որոշ սերիաներում դրանք կանաչ են, որոշներում կապույտ։ Սաշայի աչքերի իրական գույնը կանաչ է։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Chuck Taylor (19 октябрая 1996)։ «For Sheena Easton, Survival Meant Moving Beyond Radio» (англ)։ Billboard։ էջեր — С. 92։ Վերցված է 2010-06-04 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]