Բոլոր շներն ընկնում են դրախտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Բոլոր շներն ընկնում են դրախտ
անգլ.՝ All Dogs Go to Heaven
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրբադի մուվի, երաժշտական ֆիլմ[1][2], հումորային դրամա, դրամա[3][1] և ֆենթեզի ֆիլմ[1]
Գործողության վայրՕռլեան շրջան
ՌեժիսորԴոն Բուլթ[3][4][5][6][7]
ՍցենարիստԴևիդ Ն. Ուայս[6]
ՀնչյունավորումԲերթ Ռեյնոլդս[1][8][4][5], Դոմ Դելուիզ[1][8][4][5], Ջուդիթ Էվա Բարսի[8][4], Vic Tayback?[8], Charles Nelson Reilly?[8], Ken Page?[8], Melba Moore?[8][4] և Լոնի Անդերսոն
ՊրոդյուսերԴոն Բուլթ[6], Գարի Գոլդման[6] և John Pomeroy?[6]
Գործադիր պրոդյուսերGeorge Alfred Walker? և Morris Sullivan?
Բեմադրող նկարիչԴոն Բուլթ
ԵրաժշտությունRalph Burns? և Charles Strouse?
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն, Flag of the United States.svg ԱՄՆ և Flag of Ireland.svg Իռլանդիա[9]
Լեզուանգլերեն
ԸնկերությունSullivan Bluth Studios? և Goldcrest Films
ԴիստրիբյուտորUnited Artists
Տևողություն85 րոպե
ՍիկվելԲոլոր շներն ընկնում են դրախտ 2
Թվականնոյեմբերի 17, 1989[10], նոյեմբերի 2, 1990[11] և մարտի 29, 1990[12]
mgm.com/view/Movie/46/All-Dogs-Go-To-Heaven/

Բոլոր շներն ընկնում են դրախտ (անգլ.՝ All Dogs Go To Heaven), 1989 թվականին United Artists ստուդիայի ստեղծած իռլանդական-ամերիկյան մուլտֆիլմ: Համաշխարհային պրեմիերան կայացել է 1989 թվականի նոյեմբերի 17-ին ԱՄՆ-ում:

Աղջնակ-դերասանուհի Ջուդիթ Բարսիի համար Էնն-Մարի կերպարի հնչյունավորումը եղավ վերջինը. պրեմիերայից մեկ տարի առաջ՝ 1988 թվականի հուլիսի 25-ին 10-ամյա Ջուդիթը և նրա մայրը գնդակահարվեցին հոր կողմից: «Love Survives» երգը, որի մեղեդին հանդիսանում էր ամբողջ մուլտֆիլմի լեյտմոտիվը, նվիրված է աղջկան:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունը տեղի է ունենում 1939թվականին Նոր Օրլեանում: Ամեն ինչ սկսվում է նրանից, որ Չարլին և նրա հավատարիմ ընկեր Իտչին փախչում են շների կացարանից: Հաջող փախուստից հետո նրանք գնում են խաղատուն, որը պատկանում էր Չարլիին և նրա օգնական Կարֆեյսին: Ինչպես պարզվում է հետագայում, հենց Կարֆեյսի պատճառով էր Չարլին հայտնվել կացարանում: Կարֆեյսը մտադրվում է սպանել Չարլիին, որպեսզի միանձնորեն տիրի այն ամենին, ինչը նա այժմ ստիպված պետք է կիսի նրա հետ:

Կարֆեյսը խաբեությամբ մեքենայով հարվածում է հարբած Չարլիին, և նրա հոգին մահից հետո գնում է դրախտ: Դրախտում Չարլին հանդիպում է Անաբելին,ով բացատրում է, որ նա մահացել է: Չարլին, վրդովված այդպիսի շրջադարձից, որոշում է վրեժ լուծել Կարֆեյսից. նա վերսկսում է իր կյանքի ժամերը և ուղևորվում է երկիր, թեև Անաբելը նրա հետևից գոռում էր, որ եթե ժամացույցը կոտրվի, նա նորից կմահանա, բայց արդեն երբեք չի կարող հայտնվել դրախտում: Հայտնվելով երկրում, Չարլին գտնում է Իտչիին, պատմում է իր վրեժի ծրագրի մասին, բայց Իտչին վախեցած ասում է, որ Կարֆեյսի մոտ՝ խաղատանը, բնակվում է ինչ-որ հրեշ: Չարլին և Իտչին հայտնվում են խաղատանը և իմանում են, որ «հրեշը» Էնն-Մարի անունով մի որբ աղջիկ է: Աղջիկը կարողանում է խոսել կենդանիների հետ և օգնում է Կարֆեյսին իմանալ վազքամրցույթի հաղթողներին: Էնն-Մարիի միջոցով հարստանալու որոշում կայացնելով՝ Չարլին նրան վերցնում է իր հետ՝ խոստանալով գտնել աղջկա ծնողներին:

Առաջին խաղադրույքը կատարելու համար Չարլին մի երիտասարդ ամուսնական զույգից դրամապանակ է գողանում և խաղադրույք է անում ձիարշավարանում՝ Էնն-Մարիից իմանալով հաղթողին: Հետագայում էլ լինում են շատ հաղթանակներ, և Չարլին այդկերպ արագ հարստանում է: Ստացված գումարներով Չարլին և Իտչին կառուցում են իրենց սեփական խաղատունը: Այդ ընթացքում Էնն-Մարին սկսում է հասկանալ, որ Չարլին չի պատրաստվում գտնել իր ծնողներին և օգնել աղքատներին, այլ ուղակի օգտագործում է իրեն, ինչպես դա անում էր Կարֆեյսը, և պատրաստվում է հեռանալ: Չարլին որոշում է խորամանկության դիմել՝ նրան տանելով սոված շնիկներ պահող միայնակ Ֆլոյի մոտ: Չարլին կեր էր բերում շնիկերին, և Էնն-Մարին որոշ ժամանակ դադարում է կասկածել նրան, մինչ կգտներ գողացված դրամապանակը: Հաջորդ օրը Էնն-Մարին ինքն է գնում երիտասարդ ամուսինների մոտ՝ վերադարձնելու գողացված դրամապանակը: Այդ ժամանակ Կարֆեյսը շատ զայրացած է, քանի որ իմացել էր, որ Չարլին ոչ միայն ողջ է, այն նաև օգնագործում է իրեն «պատկանող» Էնն-Մարիին: Չարլին գնում է Էննի Մարիի հետևից, բայց տեսնում է, որ այդ ամուսնական զույգը ընդունել են նրան, ինչպես հարազատ աղջկա, և Էնն-Մարին հիմա երջանիկ ապրում է նրանց հետ: Կրկին խաբեությամբ Չարլին համոզում է աղջկան գնալ իր հետ: Երբ նրանք անցնում էին շուկայով, նրանց հանդիպում է Կարֆեյսը՝ իր հանցագործների հետ, և փորձում է սպանել: Չարլինն և Էնն-Մարիին հաջողվում է փախչել և թաքնվել զգեստավորված խանութում: Անսպասելիորեն հատակը բացվում է, և նրանք հայտնվում են կոյուղում, որտեղ նրանք գերի են ընկնում առնետների ցեղին: Հետո առնետները փորձում են իրենց գերիներով կերակրել ալիգատորին: Երբ ալիգատորը առաջինը Չարլիին դնում է իր երախի մեջ, Չարլին վախից ոռնում է: Ալիգատորը, գնահատելով Չարլիի օպերան, որոշում է չուտել գերիներին, այլ բաց թողնել: Այդ ժամանակ էնն-Մարին հիվանդանում է (նրա մոտ թոքաբորբ է սկսվում), և Չարլին տանում է նրան Ֆլոյի մոտ:

Կարֆեյսը, որոնելով Չարլիին, մտնում է նորակառույց խաղատուն, որտեղ այդ ժամանակ գտնվում էր Իտչին: Անհաջող հարցուփորձից հետո, Կարֆեյսը դաժանաբար ծեծում է Իտչիին և այրում խաղատունը: Էնն-Մարիի ինքնազգացողությունը գնալով ավելի է վատանում: Այս պահին Ֆլոյի տուն վազելով մտնում է Իտչին և պատմում է Չարլիին, թե ինչ է արել Կարֆեյսը: Իտչին խնդրում է Չարլիին որոշ ժամանակ պառկել հատակին, բայց Չարլին չի համաձայնում, որին ի պատասխան Իտչին ասում է , որ նա կապվել է Էնն-Մարիին: Որպես արդարացում՝ Չարլին ասում է, որ ինքն անտարբեր է Էնն-Մարի հանդեպ, և որ ինքը նրան ուղղակի օգտագործում է: Դժբախտաբար այդ ամենը լսում է Էնն-Մարին և վիրավորված փախչում է: Այդ պահին նրան բռնում է Կարֆեյսը: Չարլին գնում է Կարֆեյսի խաղատուն, որպեսզի փրկի աղջկան, և ընկնում է Կարֆեյսի պատրաստած թակարդը: Ինչ-որ պահի Չարլիի թաթը կծում են, որից նա կրկին ոռնում է: Դա լսում է ալիգատորը և գնում է Չարլիին օգնելու: Կարֆեյսը և Չարլին սկսում են վիճել, որի արդյունքում Կարֆեյսը ընկնում է ջուրը, և ալիգատորը ուտում է նրան: Էնն-Մարին նույնպես ընկնում է ջուրը, նրան օգնելու համար Չարլին նետվում է նրա հետևից: Ցավոք, կյանքի ժամացույցը, որով Չարլին կառչած էր կյանքից, ընկնում է ջուրը, և ժամացույցի մեխանիզմի մեջ սկսում է ջուր լցվել: Չարլին ստիպված է ընտրել՝ փրկել ժամացույցը կամ Էնն-Մերիին: Նա ընտրում աղջկան: Երբ ժամացույցը կանգ է առնում, Չարին մահանում է: Որոշ ժամանակ անց Չարլիի հոգին գալիս է քնած Էնն-Մարիի մոտ, որպեսզի հրաժեշտ տա և խնդրի նրան խնամել Իտչիին: Դրանից հետո նա պատրաստվում է Վիշապի հետ հանդիպմանը, որպեսզի սա իրեն տանի դժոխք, բայց անսպասելի հանդիպում է Անաբելը, ով Էնն-Մարիին օգնելու և նրա համար ընտանիք գտնելու համար, որպես պարգև, Չարլիին ուղարկում է դրախտ: Այստեղ Չարլին թերահավատորեն հետևում է, թե ինչպես է Կարֆեյսը նույն կերպ կյանքի ժամացույց ձեռք բերում՝ Երկիր վերադառնալու և ալիգատորից վրեժխնդիր լինելու համար, իսկ Անաբելն էլ նույն ձևով գոչում է, որ այդ դեպքում նա երբեք չի կարող դրախտ վերադառնալ:

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի ամենաառաջին գաղափարը ծագել է Դոն Բլուտի մոտ՝ «Առնետի գաղտնիքը» մուլտֆիլմի աշխատանքները ավարտելուց հետո: Սկզբնապես սյուժեն շուն-մասնավոր դետեկտիվի մասին էր, և մուլտֆիլմն իրենից երեք պատմություններից բաղկացած կինոալմանախ էր ներկայացնում: Գերմանական հովվաշների կերպարները հատուկ մտածվել են Բերտ Ռեյնոլդսի համար: Սակայն Բլուտի առաջին ստուդիան՝ Don Bluth Productions-ը, ֆինանսական դժվարություններ ուներ և ստիպված էր հայտարարել իր սնանկության մասին, այնպես, որ գաղափարը մնաց էսքիզների կարգավիճակում: Կոնցեպտը վերածնվեց 1987 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Նրանք մուլտֆիլմին վերնագիր մտածեցին՝ «Բոլոր շներն ընկնում են դրախտ». ներշնչվել էին այնպիսի կինոնկարներով, ինչպիսիք էին «Փոքրիկ օրիորդ Մարկերը», «Այս հրաշալի կյանքը» և «Ջո անունով տղան»: Վերնագիրը վերցվեց այն գրքից, որը Բլուտի համար կարդացել էին չորրորդ դասարանում: Ռեժիսորը կտրուկ մերժել է այն փոփոխելու առաջարկը՝ պնդելով, որ իրեն դուր է գալիս նմանօրինակ «պրովոկացիոն» վերնագիրը և այն, թե ինչպես են մարդիկ վերաբերում այդպիսի անվանմանը՝ մինչև կդիտեն ֆիլմը:

Գլխավոր դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չարլին Բ. Բարկին (անգլ.՝ Charlie B. Barkin, հնչյունավորում է Բերտ Ռեյնոլդս)՝ խառնածին գերմանական բակապահ հովվաշուն:
  • Իտչի Իտչիֆորդ կամ Չեսուն (անգլ.՝ Itchy Itchiford, հնչյունավորում է Դոմ Դելուիզ)՝ գորշուկաշուն, Չարլիի լավագույն ընկերը:
  • Էնն-Մարի (անգլ.՝ Ann-Marie, հնչյունավորում է Ջուդիթ Բարսի) — վեցամյա որբ աղջիկ
  • Ուիպպետ Անգել (անգլ.՝ Whippet Angel (ռուս.՝ Ангел-Борзая), հնչյունավորում է Մելբա Մուր)՝ Շների դրախտի հրեշտակ, Անաբելը:
  • Ֆլո (անգլ.՝ Flo)՝ սոված շնիկների հետ ապրող կոլլի
  • Կարֆեյս Կարուզերս (անգլ.՝ Carface, հնչյունավորում է Վիկ Տեյբեկ)՝ բուլդոգ, Չարլիի նախկին գործընկերը:
  • Կիլլեր (անգլ.՝ Killer, հնչյունավորում է Չարլզ Նելսոն Ռեյլի)՝ բակապահ շուն. Կարֆեյսի հավատարմ ստրուկը:

Տեսանկարահանում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում 1990 թվականին մուլտֆիլմը թողարկվել է «MGM/UA Home Video» ընկերության կողմից VHS-ով, ավելի ուշ՝ նաև Laserdisc-ով: 1996 թվականին մուլտֆիլմը կրկին թողարկվեց «Metro-Goldwyn-Mayer Home Entertainment» ընկերության կողմից:

ԽՍՀՄ-ում և Ռուսաստանում 1990-ական թվականների առաջին կեսի ընթացքում մուլտֆիլմը տարածվեց ոչ լիցենզիոն տեսաերիզներով՝ Ալեքսեյ Միխայլովի, Վասիլի Գորչակովի, Վարտան Դոխալովի, Սերգեյ Կուզնեցովի և Մաքսիմ Օշուրկովի հեղինակային մենաձայն թարգմանությամբ: 1990-ական թվականների վերջին մուլտֆիլմը թողարկվեց VHS-ով՝ «Եկատերինբուրգ Արտ» ընկերության դուբլյաժով, ինչպես նաև «ՕՌՏ-Վիդեո» ֆիրմայի կողմից՝ սեփական թարգմանությամբ: 2003 թվականին մուլտֆիլմը թողարկվեց VHS-ով և DVD-ով, Յուրի Ժիվովի թարգմանությամբ: 2006 թվականի դեկտեմբերի 7-ին ֆիլմը Ռուսաստանում թողարկվեց լիցենզիոն DVD-ով, «CP-Digital» ընկերության կողմից:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]