Փիթեր Ջեյկոբսոն
| Փիթեր Ջեյկոբսոն | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 24, 1965[1] (61 տարեկան) |
| Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | անգլերեն |
| Կրթություն | Բրաունի համալսարան, Ջուլիարդ դպրոց և Ֆրենսիս Վ․ Փարքեր դպրոց |
| Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան |
| Ծնողներ | հայր՝ Ուոլթեր Ջեյկոբսոն |
Փիթեր Ջեյկոբսոն (անգլ.` Peter S. Jacobson, մարտի 24, 1965[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է «Հաուս» հեռուստասերիալում բժիշկ Քրիս Տաուբի դերի շնորհիվ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փիթեր Ջեյկոբսոնը ծնվել է ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում, հայտնի հաղորդավար և մեկնաբան Ուոլտեր Ջեյկոբսոնի ընտանիքում։ 1987 թվականին ավարտել է Ռոդ Այլենդ նահանգի Փրովիդենս քաղաքի Բրաունի անվան համալսարանը[2] իսկ 1991 թվականին Նյու Յորքի հայտնի Ջուլիարադյան երաժշտական դպրոցը[3]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին հայտնի դերը եղել է Լիզա Էդելշտեյնի հետ համատեղ «Ավելի լավ չի լինում» ֆիլմում։ Դերասանները միասին նկարահանվել են նաև «Հաուս» հեռուստասերիալում, որտեղ Փիթերը տարել է պլաստիկ վիրաբույժ Քրիս Տաուբի դերը, ով բժիշկ-դիագնոստ Գրեգորի Հաուսի թիմի անդամ էր սկսած 4-րդ եթերաշրջանից (2007 թվական)։
Նկարահանվել է նաև մի շարք հայտնի ֆիլմերում, որոնցից են՝ «Տրանսֆորմերները», «Ավելի լավ չի լինում», «Մի անգամ Հոլիվուդում» և այլն։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականին արժանացել է «ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիայի» մրցանակին՝ «Բարի գիշեր և հաջողություն» ֆիլմում «Դերասանական լավագույն անսամբլ» անվանակարգում (Ջորջ Քլունիի, Ռոբերտ Դաունի կրտսերի և այլոց հետ համատեղ)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #139779450 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Ուսում
- ↑ «Ջուլիարադյան երաժշտական դպրոց». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փիթեր Ջեյկոբսոն (անգլ.) Internet Movie Database կայքում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիթեր Ջեյկոբսոն» հոդվածին։ |
| ||||||||||||||
- Մարտի 24 ծնունդներ
- 1965 ծնունդներ
- Ապրող անձինք
- Չիկագո քաղաքում ծնվածներ
- Բրաունի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ