Բրաունի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բրաունի համալսարան
Brown University logo.svg
Manning Chapel.jpg
Տեսակ մասնավոր համալսարան, հետազոտական համալսարան, գաղութային քոլեջներ և մասնավոր ոչ առևտրային կրթական հաստատություն[1]
Կարգախոս In God We Hope
Հիմնադրված է 1765
Հիմնադրիր James Manning, John Brown, Moses Brown և Morgan Edwards
Անդամակցություն Այվի Լիգա, ORCID[2], Թվային գրադարանի ֆեդերացիա[3], Հետազոտական գրադարանների ասոցիացիա[4] և IIIF Consortium[5]
Երկիր ԱՄՆ
Տեղագրություն Փրովիդենս
Հասցե One Prospect Street, Providence, RI, 02912[1]
Կայք brown.edu[1]
Կոորդինատներ: 41°49′34.201200099993″ հս․ լ. 71°24′11.7000001″ ամ. ե. / 41.82616700002777321° հս․. լ. 71.403250000028° ավ. ե. / 41.82616700002777321; 71.403250000028
Brown University Վիքիպահեստում
Ruth Simmons Quad Brown University.jpg

Բրաունի համալսարան (անգլ.՝ Brown University), ԱՄՆ-ի ամենահեղինակավոր մասնավոր բուհերից մեկը, որը գտնվում է Ռոդ Այլենդ նահանգի Փրովիդենս քաղաքում: Ամենահին ազգային համալսարանների շարքում յոթերորդն է և ինը գաղութային բուհերից մեկը: Հիմնադրվել է 1764 թվականին որպես Ռոդ Այլենդի քոլեջ: 1804 թվականին վերանվանվել է համալսարանի շրջանավարտներից և Բրաունի ընտանիքի անդամներից մեկի՝ Նիկոլաս Բրաունի պատվին, ում ընտանիքը մեծ դեր խաղաց համալսարանի կազմակերպման և կառավարման գործում:

Ընդգրկված է էլիտար Բաղեղի լիգայում: 1933 թվականից Ամերիկյան համալսարանների ասոցիացիայի անդամ է: 2015 թվականին Բրաունի համալսարանը Աշխարհի համալսարանների ակադեմիական վարկանիշում 75-րդն էր[6] և ըստ Forbes-ի ԱՄՆ-ի լավագույն համալսարանների շարքում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը[7]: Բրաունի համալսարանը հայտնի է իր անսովոր ուսումնական ծրագրով՝ այսպես կոչված Նոր ծրագրով, որի սկիզբը դրվել է 1969 թվականին: Ըստ այդ ծրագրի ուսանողները կարող էին ընտրել մի շարք առարկաներ (ոչ պարտադիր առարկաներ) և ստուգարք ստանալ ցանկացած առարկայից, եթե դա նրանց ավելի էր դուր գալիս:

Բացի այդ, համալսարանը միակ ամերիկյան համալսարանն է, որն ունի Եգիպտագիտության և Մաթեմատիկայի պատմության ֆակուլտետ:

Համալսարանի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանը բաղկացած է երեք հիմնական ակադեմիական ստորաբաժանումներից.

  • Քոլեջ բակալավրիատի ուսանողների համար:
  • Ասպիրանտուրա, մագիստրոսի և փիլիսոփայության դոկտոր գիտական աստիճաններ ստանալու համար:
  • Բժշկական բաժին, Գիտությունների դոկտոր կոչում ստանալու համար:

Գիտության կամ արվեստի բակալավրի աստիճան շնորհվում է հետևյալ բնագավառներում.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Walter C. Bronson (1914)։ The History of Brown University, 1764–1914։ Providence 
  • Franklin Bowditch Dexter (1916)։ Extracts from the Itineraries and Other Miscellanies of Ezra Stiles, D.D., LL.D., 1755–1794։ New Haven 
  • Reuben Aldridge Guild (1867)։ History of Brown University, with Illustrative Documents։ Providence 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]