Լիզա Էդելշտեյն
Լիզա Էդելշտեյն անգլ.՝ Lisa Edelstein | |
---|---|
Ծնվել է | մայիսի 21, 1966 (57 տարեկան) |
Ծննդավայր | Բոստոն, ԱՄՆ |
Կրթություն | Թիշչ արվեստի դպրոց, Circle in the Square Theatre School? և Wayne Valley High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դրամատուրգ, հեռուստատեսային դերասանուհի, դերասանուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի և գրող |
Լիզա Էդելշտեյն (անգլ.՝ Lisa Edelstein, մայիսի 21, 1966, Բոստոն, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և դրամատուրգ։ Առավել հայտնի է «Հաուս» հեռուստասերիալում Լիզա Կադիի դերով։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիզան ծնվել է 1966 թվականի մայիսի 21-ին ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում։ Ծնողներն են՝ Բոննի և Էլվին Էդելշտեյնները։ Վերջինս աշխատել է որպես մանկաբույժ Նյու Ջերսիի «Չիլտոն մեմորիալ» հիվանդանոցում։ Ընտանիքի 3 զավակներից կրտսերը Լիզան է։ Նա մեծացել է Ուեյնում (Նյու Ջերսի Պասիեկի շրջան) և հաճախել է տեղի «Wayne Valley» ավագ դպրոցը, որն ավարտել է 1984 թվականին[1]։ 18 տարեկանում Լիզան տեղափոխվում է Նյու Յորք` տեղի համալսարանի կերպարվեստի դպրոցում թատերական արվեստն ուսումնասիրելու նպատակով։ Ներկայումս ապրում է Լոս Անջելեսի իր հարյուրամյա տանը ամուսնու` նկարիչ Ռոբերտ Ռասելի հետ։ Նրանց հետ են ապրում Լիզայի կողմից որդեգրված[2] կատուն և երկու շները։ Լիզան բուսակեր է և շաբաթական 6 օր զբաղվում է ռաջա-յոգայով[3]։ Ազատ ժամանակ ստեղծագործում է, գրում երաժշտություն և զբաղվում նկարչությամբ։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիզայի առաջին դերերից մեկը եղել է «Positive Me» մյուզիքլում, որը նվիրված է եղել ՄԻԱՎ-ի դեմ պայքարին։ Նաև նկարահանվել է մի քանի կատակերգություններում։ Լիզան հրավիրված է եղել վարելու «Awake on the Wild Side» հաղորդումը, որն առաջին անգամ եթեր է հեռարձակվել 1990 թվականին։ Դերասանուհու դերերի մի մասը եղել է էպիզոդիկ, բայց դրա հետ միասին բավական տպավորիչ։ Օրինակ՝ 1996 թվականին «Հարաբերականություն» հեռուստասերիալում Լիզան տարել է լեսբուհի Ռոնդա Ռոթի, 1999 թվականին՝ «Արևմտյան թև» ֆիլմում՝ մարմնավաճառի, 2001 թվականին՝ «Ֆելիսիթի» ֆիլմում՝ Բենի ընկերուհու, «Ընտանեկան օրենք» հեռուստաերիալում՝ օրթոդոքս հրեա կնոջ, իսկ «Էլլի Մաքբիլ» ֆիլմում՝ տրանսսեքսուալ Սիդնի Մաք-Քաուլիֆի դերերը։ Լիզա Էդելշտեյնը նկարահանվել է մի շարք հայտնի ֆիլմերում, որոնցից են՝ «Ինչ են ցանկանում կանայք» (Մել Գիբսոնի և Հելեն Հանտի հետ միասին), «Ավելի լավ չի լինում» (Ջեք Նիկոլսոնի հետ միասին), «Հերթապահ հայրիկը» (Էդի Մերֆիի հետ միասին), «Փրկելով հավատը» (Բեն Սթիլերի և Էդվարդ Նորթոնի հետ միասին)։ 2004 թվականին հրավիրվել է «Հաուս» հեռուստասերիալ, որտեղ տարել է «Փրինսթոն-Փլեյնսբերո» հիվանդանոցի գլխավոր բժիշկ Լիզա Կադիի դերը։ Հեռուստասերիալում նկարահանվել է մինչև 2011 թվականը (1-7 եթերաշրջանները)։ Վերջին՝ ութերորդ եթերարշրջանի հենց սկզբից լքել է նախագիծը, որպեսզի կենտրոնանա իր նոր նախագծերի վրա։ 2014 թվականից սկսել է նկարահանվել «Ընկերուհիների ամուսնալուծության կառավարում» հեռուստասերիալի գլխավոր դերում։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Wayne Valley» ավագ դպրոց
- ↑ «Կենդանիների որդեգրում». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Ռաջա-յոգա
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիզա Էդելշտեյն» հոդվածին։ |
|
- Մայիսի 21 ծնունդներ
- 1966 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բոստոն քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի դրամատուրգներ
- Ամերիկացի կին դրամատուրգներ
- Ամերիկացի կին հնչյունավորողներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Նյու Յորքի համալսարանի շրջանավարտներ