Ռեանիմատոլոգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռեանիմատոլոգ, բարձրագույն բժշկական կրթությամբ մասնագետ, ով զբաղում է օրգանիզմի գործողությունների վերականգնմամբ և օգնությամբ, կյանքի սպառնացող իրավիճակներում։ Սա բժիշկ է, որը զբաղվում է վերակենդանացմամբ և ինտենսիվ թերապիայով[1]։

Մասնագետը միաժամանակ երկու գործողություն է կատարում՝ անեսթեզիոլոգի և ռեանիմատոլոգի (իրար հետևից աշխատելով մե՛կ վերակենդանացման բաժամունքում, մե՛կ վիրահատական բաժամունքում)։ Դրա հետ կապված, հետխորհրդայի տարածքում «անասթեզիոլոգ» և «ռեանիմատոլոգ» մասնագետների անվանումները համարվում էին հոմանշիներ։ Ինչպես նաև «ԱևՌ» (անասթեզիոլոգ և ռեանիմատոլոգ) բժիշկները, ովքեր լրացուցիչ հատուկ վերապատրաստում են անցել աշխատում են փոխպատվաստագիտություն բաժամունքում։

Ռեանիմատոլոգը պետք է ոչ միայն ունակ լինի կողմնորոշվել ծանր հիվանդներին օգնելիս, այլև՝ օգտվել տեխնոլոգիական միջոցներից, որոնք օգտագործվում են հիվանդների ինտենսիվ բուժման ժամանակ[2]։

Անձնակազմը բաղկացած է վիրաբուժներից, բուժքույրերից, շնչառական թերապևտից, դեղագետներից և այլ հատուկ մասնագետներից[3]։

Բժիշկ֊ռեանիմատոլոգի գործողությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախված հիվանդների ծանրության աստիճանից, ռեանիմատոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժամունքում ղեկավարվում է հիվանդների մեջ ներարկվող և նրանցից դուրս եկող բոլոր նյութերի ծավալն ու բնույթը, այդ թվում գազափոխանակությունը (CO2 և O2), կղանքի գույնը, մեզը։ Մանկական և նեոնատալոգիական բաժամունքներում այս կանոնակարգը ավելի խիստ է։ Միջին օղակի բուժանձնակազմը (բուժքույր և այլք) տեղադրում է պերիֆերային երակային կատետերներ, մեզային կատետերներ, կատարում է ռեանիմատոլոգի հրահանգները և փոքր օղակի բուժանձնակազմի հետ միասին (սանիտար և այլք) ապահովում է հիվանդների խնամքը։ ՌԻԹԲ բժիշկը իրականացնում է դեղամիջոցների հեշտ հասանելիությունը, կարգավորում է անկողնային համակարգերի մոնիտորինգի և կենսաապահովման աշխատանքները․

Բժիշկ֊անեսթեզիոլոգի գործողությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Merriam Webster: Medical Dictionary».(չաշխատող հղում)|
  2. «Subspecialty Careers: Critical Care Medicine».
  3. «Critical Care | Sound Physicians». Sound Physicians (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.