Ռեանիմատոլոգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռեանիմատոլոգիա, (ռեանիմատոլոգիա լատ․ ani- matio- կենդանացում և լոգիա), բժշկության բաժին, ուսումնասիրում է մարդու օրգանիզմի ֆունկցիաների մարման և վերականգնման հիմնական օրինաչափությունները։ Տեսական հիմքը հոգևարքի կլինիկական մահվան ախտաբանական ֆիզիոլոգիան է։ Վերակենդանացման գործնական մեթոդները միավորվում են «ռեանիմացիա» հասկացությամբ (տես Վերակենդանացում)։ Մահամերձ մարդու վերակենդանացման փորձերը հայտնի են դեռևս վաղուց, այդ նպատակով օգտագործել են ջերմային և ցավային գրգռիչներ, կատարել արյան ներարկում և բացթողում, սրտի արտաքին մերսում, նո-րածնի շնչահեղձության դեպքում՝ արհեստական շնչառություն՝ «բերանբ երանի» մեթոդով։ 16-րդ դարի կեսին Ա․ Վեզալիուսը կիրառել է (կենդանիների վրա) արհեստական շնչառության մեթոդ՝ շնչափողային եղեգնյա ծայրակի օգնությամբ։ 17-րդ դարի վերջին սկսեցին ուսումնասիրել օրգանիզմի մահացման և կենսագործունեության վերականգնման օրինաչափությունները։ Գիտական ռեանիմատոլոգիան ձևավորվել է 20-րդ դարի կեսին, որին նպաստել են երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945) ժամանակ արյունազեղումային և ցավային շոկի ուսումնասիրությունը, 50-ական թվականներին Եվրոպայում բռնկված պոլիոմիելիտի համաճարակի ժամանակ շնչառական անբավարարության դեմ պայքարի միջոցների մշակումը, ախտաբանական ֆիզիոլոգիայի, ինչպես նաև ռեանիմատոլոգիաի հետ առնչվող դիսցիպլինների (հիմնականում՝ կրծքային վիրաբուժության, տրանսպլանտոլոգիայի, անեսթեգիոլոգիայի, դեղաբանության) նվաճումները։ ԽՍՀՄ-ում ռեանիմատոլոգիաի զարգացմանը նպաստել են Ա․ Բրյուխոնենկոյի, Վ․ Նեգովսկու և այլոց աշխատանքները։ Ռեմանիմատոլոգիաում կիրառվում են նաև ժամանակակից տեխնիկայի նվաճումները, օրգանիզմի տարբեր համակարգերի ֆունկցիաների խանգարումներն ազդանշանող էլեկտրոնային սարքավորումներ, շնչառությունը և արյան շրջանառությունը պահպանող ապարատներ։ Կլինիկական ռեանիմատոլոգիաի զարգացումը պայմանավորված է վերակենդանացման ծառայության, վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի մասնագիտական կենտրոնների ստեղծմամբ, շտապ օգնության համակարգի սպասարկման մեթոդների կատարելագործմամբ։ Ռեանիմատոլոգիաի ուսումնասիրության օբյեկտը օրգանիզմի կարևոր կենսական համակարգերն են՝ սիրտ-անոթային, կենտրոնական նյարդային, շնչառական և այլն։ Կարևոր խնդիրները, կյանքից կենսաբանական մահվան անցնելու և վերակենդանացման շրջանում առաջացած փոփոխությունների ոչ դարձելիության չափանիշների, սահմանային վիճակների (նախահոգևարք, հոգևարք, կլինիկական մահ) ուսումնասիրությունները, կլինիկական մահվան տևողության երկարացման տարբեր մեթոդների (հիպոթերմիա, հիպերբարիկ օքսիգենացիա, օժանդակ արյան շրջանառություն, արհեստական շնչառություն, դեղաբանական նոր պատրաստուկների օգտագործում) մշակումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։