Jump to content

Փոխպատվաստագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սրտի փոխպատվաստում

Փոխպատվաստագիտություն, տրանսպլանտոլոգիա Փոխպատվաստումը բժշկության այն ճյուղն է,որն ուսումնասիրում է օրգանների փոխպատվաստման խնդիրները (մասնավորապես՝ երիկամները, լյարդը , սիրտը ), ինչպես նաև արհեստական օրգաններ ստեղծելու հեռանկարները։ Փոխպատվաստում ձևավորվել է XIX դ․ սկզբներին, երբ հրապարակվեցին Զ․ Բարոնիոյի (Իտալիա, 1804), Կ․ Բյունգերի (Գերմանիա, 1823) և այլոց փորձառական ու կլինիկական հետազոտությունների արդյունքները։ Կարևոր դեր են կատարել Ն․ Պիրոգովի, Յու․ Շիմանովսկու աշխատանքները։ Ոսկրերի (ֆրանսիացի բժիշկ Լ․ Օլյե, 1858) և մաշկի (Փարիզի վիրաբույժ Ժ․ Ռևերդեն, 1869) փոխպատվաստման մեթոդները մշակելուց հետո ռուս գիտնականները փոխպատվաստագիտություն հարստացրին նոր մեթոդներով։ Ռուսաստանում առաջինն է կիրառվել հոդերի, ինչպես նաև ականջախեցու աճառի, աչքի առաջային բաժնի փոխպատվաստումը։ Օրգանների փոխպատվաստման առաջին հետազոտությունները պայմանավորված են Վ․ Գրիգորևի (1897) աշխատանքներով (հաջողությամբ կատարել է ձվարանի փոխպատվաստում ֆունկցիայի վերականգնումով)։ Անոթային կարերի կիրառումը հնարավորություն տվեց կատարել օրգանների փոխպատվաստում՛ դրանց արյան շրջանառության պահպանմամբ։ Փոխպատվաստագիտության զարգացման համար բացառիկ նշանակություն ունեցավ իմունոլոգիայի զարգացումը։ Որոշ հյուսվածքների կենսունակության հետազոտությունները (Պ․ Բախմետև, 1899–1912, Ն․ Կրավկով, 1920–1924 և ուրիշներ), մահվանից 20 ժամ անց մարդու մեկուսացված սրտի վերակենդանացման (Ա․ Կուլյաբկո, 1902) և արյան փոխներարկման կլինիկական փորձը (Ս․ Ցուդին, 1930) դիակային հյուսվածքների փոխպատվաստման հնարավորության ապացույց հանդիսացան։ 1933 թվականին սովետական վիրաբույժ Յու․ Վորոնոյը կլինիկայում առաջինը կիրառեց դիակային երիկամի փոխպատվաստածը։ Առանձնահատուկ նշանակություն ունեցան արհեստական երիկամի (1944) ստեղծումը, ինչպես և հյուսվածքային անհամատեղելիության, արհեստական տոլերանաության (Պ․ Մեդավար) և այլ ուսումնասիրությունները։ Կատարվեցին լյարդի, թոքերի, ենթաստամոքսային գեղձի (ամերիկացի վիրաբույժներ Թ․ Ստարցլ, 1963, Դ․ Հարդի, 1963, Ռ․ Լիլիխայի, 1966), սրտի (Ք․ Բառնարդ, Քեյփթաուն, 1967) կլինիկական առաջին փոխպատվաստածները։ Մեծ աշխատանքներ են տարվում երիկամների կրկնակի, բազմակի Փոխպատվաստման բնագավառում։ Փոխպատվաստագիտության վերաբերյալ հարուստ փորձ է կուտակված կլինիկական և փորձառական վիրաբուժության համամիութենական ինստիտուտում և ՀՀ-ում առողջապահության մինիստրության օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման ինստիտուտում։ Ժամանակակից փոխպատվաստագիտության խնդիրներն ընդգրկում են կլինիկական փոխպատվաստագիտություն, արանսպլանաացիոն իմունաբանությունը, օրգանների և հյուսվածքների պահածոյացումը, արհեստական օրգանների (սիրտ, լյարդ, ենթաստամոքսային գեղձ) ստեղծումը։ Փոխպատվաստագիտության մասնագետները միավորված են տրանսպլանտոլոգների միջազգային ընկերությունում (հիմնված 1966 թվականին)։ Հրատարակվում են «Թրանսփլանթեյշըն» («Transplantation», Baltimore, 1963 թվականից), «Թրանսփլանթեյշըն ռևյուս» («Transplantation Reviews», Copenhagen-Baltimore, 1969 թվականից) ամսագրերը։

English: B6 CD45.1 near-term fetal heart tissue was transplanted subcutaneously into syngeneic mouse ear pinnae. Movie was filmed 6 months after transplantation. This is a representative of 6 similar experiments.
English: Fetal heart beating in the kidney capsule (10 months after the transplantation)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։