Jump to content

Անոթային համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարդու առավել խոշոր արյունատար անոթների սխեման

Անոթային համակարգ, օրգանիզմում առկա անոթների ամբողջությունը։ Անոթներն ունեն տոնուսավորում։ Արյան անոթների տոնուսը և նրանց ադապտացիոն փոփոխություններն օրգանիզմի փոփոխվող պահանջների հանդեպ ունեն կարևոր նշանակություն արյան շրջանառության գործընթացում։ Անոթային տոնուսը պայմանավորում է նաև զարկերակային ճնշումը։ Վերջինս պայմանավորված է 2 գործոնով՝

  • արյան քանակով, որը միավոր ժամանակամիջոցում սիրտը մղում է զարկերակներ
  • դիմադրողականությամբ, որն առաջանում է արյան հոսքի ժամանակ անոթների պատերի կողմից։

Արյունատար անոթները միանման չեն դրանք բաժանվում են 4 խմբի՝

  • կոմպենսատոր
  • ռեզիստիվ
  • նյութութափոխանակության պրոցեսներն ապահովող
  • տարողական։

Կոմպենսատոր անոթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմպենսատոր անոթները աորտան և էլաստիկ բնույթի անոթներն են։ Այս անոթների հիմնական ֆունկցիան այն է, որ սրտից հրոցանման արյան հոսքը դարձնում է համաչափ։

Ռեզիստիվ անոթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեզիստիվ կամ դիմադրողական անոթներ, դրանց թվին են պատկանում արտերիոլները և վելուլները, որոնք տեղակայված են անոթային ցանցի նախամազանոթային և հետմազանոթային հատվածում։ Արյան հոսքի նկատմամբ այս անոթների դիմադրողականությունը պայմանավորված է դրանց կառուցվածքային առանձնահատկություններով, որոնք մշտապես գտնվում են տոնուսի մեջ և կարող են այլ ազդակների ազդեցությամբ ակտիվորեն փոխել լուսանցքի մեծությունը։

Նյութութափոխանակության պրոցեսներն ապահովող անոթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդ անոթների մակարդակի շրջանում է տեղի ունենում երկկողմանի նյութափոխանակութուն՝ արյան և հյուսվածքային հեղուկի միջև։

Տարողական անոթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարողական անոթները հիմնականում փոքր երակներն են։ Արյան հիմնական զանգվածը՝ 75–80% տեղակայված ն այդ անոթներում։

Նշված անոթներն իրենց կառուցվածային առանձնահատկութնուններով պայմանավորում են օրգանիզմի այս կամ այն հիվանդության հանդեպ նախատրամադրվածությունը։ Էլաստիկ անոթներում զարգանում են աթերոսկլերոտիկ խանգարումներ, ռեզիստիվ անոթներում հանդիպում են հիպերթենզիվ և հիպոթենզիվ վիճակների առաջացման օղակներ, իսկ նյութափոխանակութան պրոցեսն ապահովող անոթներում զարգանում են անոթի պատի թափանցելիության խանգարումներ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ս. Հ. Խաչատրյան– Պաթոլոգիական ֆիզիոլոգիա, Երևան, 2003, 570