Ռոբերտ Շոն Լեոնարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոբերտ Շոն Լեոնարդ
անգլ.՝ Robert Sean Leonard
Robert Sean Leonard.jpg
Ծնվել էփետրվարի 28, 1969(1969-02-28)[1][2][2][3][4] (50 տարեկան)
ԾննդավայրWestwood, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
ԿրթությունԿոլումբիայի համալսարան, Ֆորդհեմի համալսարան և Columbia University School of Engineering?
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, թատրոնի դերասան և կինոդերասան
Պարգևներ և մրցանակներ«Թոնի» մրցանակ պիեսում երկրորդ պլանի լավագույն տղամարդու դերի համար

Ռոբերտ Շոն Լեոնարդ (անգլ.՝ Robert Sean Leonard, փետրվարի 28, 1969, Վեսթվուդ, Նյու Ջերսի, ԱՄՆ) ամերիկացի դերասան, որը հայտնի է «Մեռած պոետների հասարակություն» ֆիլմի և «Հաուս» հեռուստասերիալում բժիշկ Ջեյմս Ուիլսոնի դերերի շնորհիվ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտը ծնվել է Նյու Ջերսիի Վեսթվուդ քաղաքում բուժքույր Ջոյս Փիթերսոնի և իսպաներենի ուսուցիչ Հովարդ Լեոնարդի ընտանիքում։ Ապրել է Ռիդվուջ քաղաքում, որտեղ ի սկզբանե սովորել է Ռիդվուջի միջնակարգ դպրոցում, այնուհետև Ֆորդեմյան և Կոլումբիական համալսարաններում։ Ռոբերտը վերցրել է իր եղբոր՝ Շոնի անունը, քանի որ իր անունը համընկնում էր մեկ այլ դերասանի անվան հետ։

Դերասանությամբ է զբաղվում սկսած 12 տարեկանից։ Մասնակցել է բրոդվեյան մի շարք միջոցառումների։ 2001 թվականին Ռթբերտը ստացել է ամերիկյան թատերական «Թոնի» մրցանակը Թոմ Սթոփփարդի «Սիրո հայտնագործում» (անգլ.` The Invention of Love) բեմականացման մեջ ունեցած իր դերի համար: Ռոբերտի ընկերներից է Հյու Լորին, վերջինիս հետ Ռոբերտը նկարահանվել է «Հաուս» հեռուստասերիալում, որտեղ ևս նրանք մտերիմ ընկերներ են։ Ռոբերտի մտերիմներից է նաև դերասան Իթան Հոուկը, որի հետ Ռոբերտը նկարահանվել է «Մեռած պոետների հասարակություն» ֆիլմում. ընկերները միասին հիմնել են «Malaparte» թատերական ընկերությունը։ Ռոբերտի հին ծանոթներից են նաև Ջեյմս Ուոթերսթոնը, Սթիվ Զանը և Ֆրենկ Ուեիլին։ 2008 թվականի օգոստոսին Ռոբերտն ամուսնացել է Գաբրիելլա Սալլիկի հետ, ով զբաղվում է պրոֆեսիոնալ ձիասպորտով։ 2009 թվականին ծնվել է զույգի առաջնեկը՝ Էլեանորը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Warren Curry, Biography for Robert Sean Leonard. 2008

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]