Մեռած պոետների հասարակություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Մեռած պոետների հասարակություն
անգլ.՝ Dead Poets Society
Մեռած պոետների հասարակություն.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրհասունացման պատմություն, դրամա[1][2][3][…] և ֆիլմ անչափահասների համար[4][5]
Թվականհունիսի 2, 1989[6], հունվարի 12, 1990[7], հունվարի 25, 1990[8] և 1989
Լեզուանգլերեն[9]
ՌեժիսորՓիթեր Ուիր[10][1][2][…]
ՊրոդյուսերPaul Junger Witt? և Tony Thomas?
Սցենարի հեղինակԹոմ Շուլման
ԴերակատարներՌոբին Ուիլյամս[10][1][11][…], Ռոբերտ Շոն Լեոնարդ[1][11][12][…], Իթան Հոուք[1][11][12][…], Ջոշ Չարլզ[1][11][12][…], Gale Hansen?[1][12][13][…], Նորման Լոյդ[1][12][13], Քարթվուդ Սմիթ[1][12][13], Ջորջ Մարտին[12][13], Մելորա Ուոլթերս[1][13], Alexandra Powers?[12][13], Allelon Ruggiero?[1][12][13], Colin Irving?[12][13], Dylan Kussman?[1][12][13], James Waterston?[1][12][13], Jane Moore?[12][13], Քևին Քունի[12][13], Լարա Ֆլին Բոյլ[1][12][13], Leon Pownall?[12][13], Welker White?[1][13], Debra Mooney?[1][13], Ջեյմի Հարվի[13] և John Cunningham?[1][13]
ՕպերատորՋոն Սիլ
ԵրաժշտությունՄորիս Ժառ
ՄոնտաժՈւիլիամ Մ. Անդերսոն
Պատմվածքի վայրWelton Academy?
Նկարահանման վայրԴելավեր
ԿինոընկերությունTouchstone Pictures
Տևողություն123 րոպե
Բյուջե16,4 մլն $[14]
Շահույթ239,5 млн $[14]

«Մեռած պոետների հասարակություն» (անգլ.՝ Dead Poets Society), գեղարվեստոկան ֆիլմ, որը նկարահանվել է ռեժիսոր Փիթեր Ուիրի կողմից 1989 թվականին։ 

Արժանացել է «Օսկար» մրցանակի լավագույն օրիգինալ սցենարի համար, ինչպես նաև նոմինացվել է «Լավագույն ֆիլմ» և «Տղամարդու լավագույն դեր» (Ռոբին Ուիլյամս) կատեգորիաներում։

Երկու անգամ ստացել է «BAFTA» մրցանակ։

Ֆիլմը պատմում է անգլերեն լեզվի և գրականության ուսուցչի մասին, ով արթնացնում է սեր և հետաքրքություն դեպի պոեզիան և գրականությունը իր աշակերտների մոտ։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1950-ականների վերջին, Վերմոնտ նահանգի Վելթոն քաղաքի մտացածին ակադեմիայում։ Ուսուցիչ Քիթինգի կերպարը, որը ֆիլմում մարմնավորում է Ռոբին Ուիլյամսը, վերցված է իրական ուսուցչից (Սեմ Փիքերինգ), ով դասավանդել է Montgomery Bell Academy-ում, որտեղ ժամանակին սովորել է ֆիլմի սցենարիստ Թոմ Շուլմանը[15]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոթ երիտասարդ՝ Նիլլ Փերրին (Ռոբերտ Շոն Լեոնարդ), Թոդ Էնդերսոնը (Իթան Հոուք), Նոքս Օվերսթրիթը (Ջոշ Չարլզ), Չառլի Դալթոնը (Գեյլ Հանսեն), Ռիչարդ Քամերոնը (Դիլան Քասման), Սթիվեն Միքսը (Ալլելոն Ռուդջերիոն), Ջերարդ Փիթսը (Ջեյմս Ուոթերսոն) ԱՄՆ-ի հեղինակավոր Wellton ակադեմիայի սաներ են։ Այդ ակադեմիայի չորս հիմնական սկզբունքներն են. «Ավանդույթ», «Պատիվ», «Կարգապահություն» և «Գերազանցություն» («Tradition», «Honor», «Discipline» և «Excellence»): Սակայն աշակերտներն այլ սկզբունքներով են նկարագրում իրենց դպրոցը, որը անվանում են «Hellton» (բառացի՝ «դժոխային»). «Պարոդիա», «Սարսափ», «Անկումայնություն» և «Արտաթորանք» («Travesty», «Horror», «Decadence» and «Excrement»):

Հենց առաջին օրը աշակերտները հանդիպում են նոր ուսուցչի՝ Ջոն Քիթինգին (Ռոբին Ուիլյամս), ում դասավանդման մեթոդները արմատապես տարբերվում են ավանդական, դպրոցում տասնյակ տարիներ կիրառված մեթոդներից։ Նոր ուսուցիչը դասավանդումը սկսում է անխուսափելի մահվան մասին լեկցիայով, որը բացատրում է, որ կյանքը անցողիկ է, պետք է հետևել «Carpe diem» բանաձևին (լատ. «Որսա օրը», այսինքն, որսա պահը. հռոմեացի բանաստեղծ Հորացիոսի բանաստեղծական կոչն է), իսկ իրեն խնդրում է անվանել «Օ՜, կապիտա՛ն, իմ կապիտան»։ Երիտասարդները գաղտնի վերաբացում են «Մեռած պոետների հասարակություն» գրականական ակումբը, որի անդամ է եղել Քիթինգը նախկինում։

Ազատամտությունը անախորժություններ է պատճառում Նիլ Փերրիին։ Նա ցանկանում է զբաղվել նրանով, ինչ սիրում է՝ արվեստով, սակայն հայրը բժշկի կարիերա է նախատեսել իր որդու համար։ Նիլը ստանում է Փակի դերը «Միջամառնային գիշերվա երազ» պիեսում։ Հայրը (Քերթվուդ Սմիթ) իմանում է դրա մասին պրեմիերայի նախօրեին և կարգադրում է որդուն լքել թատրոնը։ Նիլն ասում է հորը, որ կհեռանա։ Նա զրուցում է Քիթինգի հետ, ով խորհուրդ է տալիս փորձել համոզել հորը, որ դերասանությունն իր համար իսկապես կարևոր է։ Հաջորդ օրը նա ասում է Քիթինգին, որ հայրը թույլ է տվել խաղալ պիեսում։ Բեմադրությունը հաջող է անցնում, սակայն հայրը տանում է նրան թատրոնից և ասում է, որ մտադիր է նրան ուղարկել Բրադեն քաղաքի ռազմական դպրոց, որտեղ նա կանցնի պատրաստություն Հարվարդ ընդունելության համար։ Նիլը ի վիճակի չէ տիրապետել իր զգացմունքներին և չի կարողանում հակադրվել հորը։ Նա ինքնասպանություն է գործում։

Սկսվում է տեղի ունեցած ողբերգության հետաքննություն։ Ակադեմիայի տնօրենը տեղեկացվում է «Մեռած պոետների հասարակության» մասին դրա անդամներից մեկի՝ Ռիչարդ Քամերոնի պատճառով։ Երբ Չառլի Դալթոնը իմանում է նախկին ընկերոջ դավաճանության մասին, կատաղությամբ հարձակվում է Ռիչարդի վրա և հեռացվում է Wellton-ից։ Նիլի հայրը չի ընդունում իր մեղավորությունը նրա ողբերգական մահվան հարցում։ Դրա փոխարեն նա մեղադրում է ուսուցչին՝ Ջոն Քիթինգին։ Աշակերտներին ստիպում են ստորագրել վկայություններ, որ Քիթինգն է ազդել իրենց վրա ստեղծելու համար «Մեռած պոետների հասարակությունը» և ինքն է ստիպել Նիլին չլսել հորը։ Քիթինգին ազատում են աշխատանքից և ստիպում են լքել ակադեմիան։

Երբ հերթական դասի ժամանակ Քիթինգը մտնում է դասարան, որպեսզի վերցնի իր անձնական իրերը, Թոդը կանգնում է սեղանին և ասում է. «Օ՜, կապիտա՛ն, իմ կապիտան»։ Նույնը կրկնում են շատերը դասարանում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 http://www.filmaffinity.com/es/film315826.html
  2. 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt0097165/
  3. http://www.metacritic.com/movie/dead-poets-society
  4. http://www.alibris.com/search/movies/upc/717951000682
  5. AllMovie — 1994.
  6. https://www.boxofficemojo.com/release/rl2605483521/weekend/Box Office Mojo.
  7. Ֆիլմերի շվեդական շտեմարան (швед.)
  8. Internet Movie Database — 1990.
  9. http://uflix.me/movie/18466-dead-poets-society
  10. 10,0 10,1 http://www.the-numbers.com/movie/Dead-Poets-Society
  11. 11,0 11,1 11,2 11,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=5280.html
  12. 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 12,13 12,14 12,15 http://bbfc.co.uk/releases/dead-poets-society-1
  13. 13,00 13,01 13,02 13,03 13,04 13,05 13,06 13,07 13,08 13,09 13,10 13,11 13,12 13,13 13,14 13,15 13,16 13,17 http://www.imdb.com/title/tt0097165/fullcredits
  14. 14,0 14,1 «Dead Poets Society»։ The Numbers 
  15. «Dead Poets Society: Death of a Romantic. Alumni Department of Montgomery Bell Academy»։ 2 марта 2014 
  16. «Nominees & Winners for the 62nd Academy Awards»։ Oscars.org։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-20-ին։ Վերցված է նոյեմբերի 17, 2010 
  17. «Awards Database»։ Bafta.org։ Վերցված է նոյեմբերի 27, 2010 
  18. Crazy Dave։ «Dead Poets Society»։ Peterweircave.com։ Վերցված է 2014-08-13 
  19. Ente David di Donatello – Accademia del Cinema Italiano Archived October 21, 2013, at the Wayback Machine.
  20. «Welcome to the Directors Guild of America»։ Dga.org։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 20, 2010-ին։ Վերցված է նոյեմբերի 27, 2010 
  21. HFPA – Awards Search Archived October 11, 2012, at the Wayback Machine.
  22. Mathews Jack, Easton Nina J. (փետրվարի 9, 1990)։ «Some Surprises in WGA Nominees, Shutouts : Film: 'Baker Boys,' 'My Left Foot' are dark-horse nominees for Writers Guild awards; non-union 'Do the Right Thing,' 'Drugstore Cowb...»։ Los Angeles Times 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են