Ջոշ Չարլզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոշ Չարլզ
Ծնվել էսեպտեմբերի 15, 1971(1971-09-15)[1] (52 տարեկան)
ԾննդավայրԲալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ
ԿրթությունԲալթիմորի արվեստի դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան
Ամուսին(ներ)Սոֆի Ֆլեք

Ջոշուա Աարոն «Ջոշ» Չարլզ (անգլ.՝ Joshua Aaron "Josh" Charles, սեպտեմբերի 15, 1971(1971-09-15)[1], Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է իր դերերով «Սպորտի գիշեր» և «Լավ կին» հեռուստասերիալներում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլզը ծնվել է Բալթիմորում, Մերիլենդ նահանգում, Ալան Չարլզի (գովազդային գործակալ) և Լորայի («Baltimore Sun» ամսագրի լրագրող) ընտանիքում։ Չարլզը իր կարիերան սկսել է ինը տարեկանում՝ որպես սիթքոմի մասնակից։ Դեռահասության շրջանում մի քանի ամառային արձակուրդ անց է կացրել սովորելով Նյու Յորքում՝ «Stagedoor Manor» անվանումով արվեստների կենտրոնում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլզի դեբյուտը կինոյում եղել է իր մասնակցությունը ռեժիսոր Ջոն Ուոթերսի «Մազերի լաք» ֆիլմում, 1988 թվականին։ Հաջորդ տարի նա Ռոբին Ուիլյամսի և Իթան Հոուքի հետ նկարահանվել է օսկարակիր «Մեռած պոետների հասարակություն» ֆիլմում (Dead Poets Society)։ Ավելի ուշ նկարահանվում է «Մի ասա մայրիկին, որ դայակը մեռել է» (1991) — Don’t Tell Mom the Babysitter’s Dead, «Անցնելով կամուրջը» (1992) — Crossing The Bridge, «Երեքը» (1994) — Threesome, «Կարկանդակը երկնքում» (1996) — Pie in the Sky, «Մափփեթները տիեզերքից» (1999) — Muppets from Space, «S.W.A.T» (2003) , «Եղբայրների համար» (2005) — Four Brothers, «Կյանքից հետո» (2009) — After.Life և «Կարճ հարցազրույցներ սոսկալի մարդկանց հետ» (2009) — Brief Interviews with Hideous Men ֆիլմերում։

Չարլզը մասնակցություն է ունեցել Աարոն Սորքինի «Սպորտի գիշեր» (Sports Night) սիթքոմում, որը դարձել է Էմմի մրցանակակիր և տևել է երկու տարի (1998—2000) ABC հեռուստաալիքում։ Այս հեռուստասերիալի շնորհիվ Չարլզը դարձել է կինոդերասանների Գիլդիայի անդամ։ 2008 թվականին Չարլզը կատարում է Ջեյքի դերը «Բուժում» (In Treatment) սերիալի առաջին եթերաշրջանում։ 2009-ին նա վերադառնում է հեռուստատեսություն և նկարահանվում է «Լավ կին» սերիալում, որում խաղում էին Ջուլիանա Մարգուլիսը և Քրիս Նոթը։

Ջոշ Չարլզը խաղում է նաև թատրոնում։ 2004 թվականին նա հայտնվել է Նիլ Լաբյուտի «Հեռավորությունը այստեղից» (The Distance From Here) ներկայացման մեջ, որը մրցանակ է ստացել որպես լավագույն դերասանական անսամբլ։ 2006 թվականին խաղացել է Ռիչարդ Գրինբերգի «Լավ կահավորված սենյակ» (The Well-Appointed Room) ներկայացման մեջ։ Այնուհետև սկսել է աշխատանքը ամերիկյան թատերային կոնսերվատորիայում, Սան Ֆրանցիսկոյում՝ մարմնավորելով կլոնավորված եղբայրներին Քերիլ Չերչիլի «Քանակ» (A Number) ներկայացման մեջ։ 2007-ին մասնակցում է Ադամ Բլոքսի «Դռնապան» ներկայացմանը, «Manhattan Theatre Club»-ում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլզը երկրպագում է բեյսբոլի Բալթիմորյան «Baltimore Orioles» թիմին և ֆուտբոլի՝ «Baltimore Ravens»-ին։

2013 թվականի սեպտեմբերի 6-ից ամսունացած է դերասանուհի Սոֆի Ֆլեքի հետ։ 2014 թվականի դեկտեմբերի 9-ին նրանք որդի են ունեցել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]