Jump to content

Ջուլիանա Մարգուլիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուլիանա Մարգուլիս
Ջուլիանա Մարգուլիս, 2009 թվական
Ծնվել է1966 թվական հունիսի 8[1]
ԾննդավայրՍփրինգ Վելլի, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունՍարա Լուրենսի քոլեջ և High Mowing School?
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգությունամերիկուհի
Այլ անուն(ներ)Ջուլիանա Մարգուլիս
Julianna Margulies
Մասնագիտությունդերասանուհի
Ակտիվ շրջան1975 - այժմ
Ընտրանի«Սիթի Ալյենդ», «Լավ կին»
Ծնողներհայր՝ Paul Margulies?
Ամուսին(ներ)Կիտ Լիբերտալ
Համատեղ ապրող(ներ)Ռոն Էլդարդ[2]
Երեխա(ներ)Կիրան Լինդսեյ Լիբերտալ
Պարգևներ և մրցանակներ
Ջուլիանա Մարգուլիս՝ Վիքիպահեստ

Ջուլիանա Մարգուլիս (անգլ.՝ Julianna Margulies, հունիսի 8, 1966(1966-06-08)[4][5] կամ օգոստոսի 8, 1966(1966-08-08)[6], Spring Valley, Ռոքլենդ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուլիանան երեք քույրերից կրտսերն էր Ֆրանչեսկա Մորգուլիսի՝ բալետի պարուհի և պարարվեստի ուսուցչուհի, և Պոլ Մարգուլիսի՝ գովազդային տեքստերի հեղինակի ընտանիքում։ Երեխա ժամանակ ապագա դերասանուհին ընտանիքի հետ թափառում էր տեղից տեղ, բնակություն հաստատելով մեկ Ֆրանսիայում, մեկ Նյու Յորքում, մեկ Անգլիայում։ Նրա ծնողները հանդիսանում էին Արևելյան Եվրոպայից հրեա գաղթականների երեխաներ։

Ժամանակին Ջուլիանան սովորում էր Green Meadow Waldorf School դպրոցում, իսկ այնուհետև ընդունվում է High Mowing School ավագ դպրոցը։ Եվս որոշ ժամանակ անց, նա դառնում է Sarah Lawrence College քոլեջի ուսանողուհի, որն ավարտելուց հետո արժանանում է հումանիտար գիտությունների բնագավառում բակալավրի աստիճանի։ Հենց այդ ուսումնական հասատատությունում ապագա դերասանուհին մասնակցություն էր ունենում ուսանողական բեմադրություններում։

Քոլեջում ուսումն ավարտելուց հետո Ջուլիանան ընդունվում է The Acting Studio-ի նյու յորքյան ստուդիան, որտեղ ուսուցանում էր դերասանական վարպետության նրբությունները։

Առաջին անգամ նկարահանվել է «Հանուն արդարության» ֆիլմում, որտեղ խաղացել է անբարոյական կնոջ կերպար։ 1994 թվականին սկսնակ դերասանուհին քասթինգ է անցնում և սկսում է նկարահանվել «Շտապ Օգնություն» հանրահայտ հեռուստատեսային սերիալում։

2000 թվականին դերասանուհին լքում է «Շտապ Օգնություն» սերիալը և սկսում է պարբերաբար խաղալ թատրոնում, ինչպես նաև նկարահանվում է աննշան դրվագներում այլ հեռուստատեսային ֆիլմերում։

2009 թվականին խաղում է գլխավոր դերերից մեկը «Սիթի Այլենդ» ֆիլմում։

2009 թվականից մինչ այժմ գլխավոր դեր է խաղում «Լավ կին» սերիալում, որի համար նա երկու անգամ արժանանում է «Էմմի» մրցանակի «Լավագույն դրամատիկական դերասանուհի» անվանակարգում[7]։

2015 թվականի մայիսին Հոլիվուդի փառքի ծառուղիում բացվում է Ջուլիանա Մարգուլիսի աստղը։ Նա դառնում է 2550-րդ մարդը Լոս Անջելեսի հանրահայտ ծառուղիում[8]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջուլիանա Մարգուլիսը և Կիտ Լիբերտալը «Մետրպոպոլիտեն օպերա»-ում, 2008 թվական

Ջուլիանա Մարգուլիսը 12 տարի հանդիպել է Ռոն Էլդարդի հետ, ում հանդիպել էր դերասանական դպրոցում 1991 թվականին։ Զույգը բաժանվում է 2003 թվականին։

2007 թվականի նոյեմբերի 10-ին Ջուլիանան ամուսնանում է Քեննեթ Լիբերտալի որդի, փաստաբան Կիտ Լիբերտալի հետ[9], Լենոքսում, Մասաչուսեթս։ Մեկ տարի անց Ջուլիանան ունենում է որդի՝ Կիրան Լինդսեյ Լիբերտալ[10][11]։ Այժմ զույգը բնակվում է Մանհեթենում, Նյու Յորք[12]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1991Հանուն արդարությանOut for JusticeՌիկա
1993Օրենք և կարգ ու կանոնLaw & Orderլեյտենանտ Ռութ Մենդոսա
1993Նա գրել է սպանությունըMurder, She WroteՌեյչել Նովարո
1994Ֆիլի ջերմությունըPhilly HeatԱնաբելա Լորիգո
1994Մահաբեր բաժինHomicide: Life on the StreetԼինդա
1995Լարի Սանդերսի շոունThe Larry Sanders ShowՋուլիանա Մարգուլիս
1997ՃանապարհորդըTravellerՋեն
1997Ճանապարհ դրախտParadise RoadԹոփսի Մերիտ
1997Օսթին Պաուերսի «Կատվաձկան ակումբը»Austin Powers' Electric Pussycat Swingers Clubլողորդուհի
1998Սուտակից թանկA Price Above RubiesՌեյչել
1998Նյուտոն եղբայրներThe Newton BoysԼուիզա Բրաուն
1998ԷլենEllenԷլեն #5
2000Ինչ ենք խոսումWhat’s Cooking?Կառլա
2000ԴինոզավրDinosaurՆիրա
2001Ավալոնի մառախուղներըThe Mists of AvalonՄորգանա
2001Մեծ օրThe Big DayՍառա
2001Փախուստ Ելիսեյան դաշտերիցThe Man from Elysian FieldsԴինա
2001ՋենիֆերJeniferհոգեբան
2002ԷվելինEvelynԲեռնադեթ Բիտի
2002Սերը կօգնի ձեզ միահյուսվելLove Gets You Twistedպատմիչ
2002Ուրվական նավGhost ShipՄորին Էպս
2003Հիտլեր. Հրեշի վերելքըHitler: The Rise of EvilԷլեն Հաֆշտենգել
2004ՑանցThe Gridգործակալ Մարեն Ջեքսոն
2004ԿլինիկաScrubsՆինա Բրոդերիկ
2005ՊարսատիկSlingshotԿարեն
2006Դարվինի մրցանակThe Darwin AwardsԿարլա
2006Հայոց ցեղասպանությունThe Armenian Genocideպատմիչ
2006Օձային թռիչքSnakes on a PlaneԿլեր Միլլեր
2006Հիասքանչ ՕհայոBeautiful Ohioտիկին Կուբանո
2006Կորուսյալ սենյակThe Lost RoomՋենիֆեր Բլում
2007Ամերիկյան վարպետներAmerican Mastersպատմիչ
2006-2007Սոպրանոների տոհմըThe SopranosՋուլիանա Սկիֆ
2008Քենթերբերյան օրենքCanterbury’s LawԷլիզաբեթ քենթերբերի
2009Սիթի ԱյլենդCity IslandՋոյս Ռիցո
1994-2009Շտապ ՕգնությունERբուժքույր Քերոլ Հեթեուեյ
2010Սեզամ փողոցըSesame Streetբժիշկ Բերգեր
2009-2015Լավ կինThe Good WifeԱլիսիա Ֆլորիկ
2012Իրական տղաներStand Up GuysՆինա Խիրշ

Մրցանակներ և անվանակարգումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջուլիանա Մարգուլիսը «Էմմի»-ի 66-րդ մրցանակաբաշխությունում
Թվական Մրցանակ Անվանակարգ Ֆիլմ Արդյունք
1995 Էմմի Լավագույն դրամատիկական դերասանուհի սերիալում Շտապ Օգնություն Հաղթանակ
Կինոդերասանների գիլդիայի մրցանակ Լավագույն թիմ դրամատիկական սերիալում Առաջադրված
Viewers for Quality Television Լավագույն երկրորդական պլանի դերասանուհի դրամատիկական սերիալում Հաղթանակ
1996 Ոսկե Գլոբուս Լավագույն երկրորդական պլանի դերասանուհի սերիալում, հեռուստատեսությունում Առաջադրված
Էմմի Լավագույն դրամատիկական դերասանուհի սերիալում Առաջադրված
Կինոդերասանների գիլդիայի մրցանակ Լավագույն դրամատիկական դերասանուհի սերիալում Առաջադրված
Լավագույն թիմ դրամատիկական սերիալում Հաղթանակ
1997 Էմմի Լավագույն դրամատիկական դերասանուհի սերիալում Առաջադրված
Սպուտնիկ Լավագույն դրամատիկական դերասանուհի սերիալում Առաջադրված
Կինոդերասանների գիլդիայի մրցանակ Լավագույն թիմ դրամատիկական սերիալում Հաղթանակ
Viewers for Quality Television Լավագույն դրամատիկական դերասանուհի սերիալում Հաղթանակ
1998 Ոսկե Գլոբուս Լավագույն դրամատիկական դերասանուհի սերիալում Առաջադրված
Էմմի Լավագույն դրամատիկական դերասանուհի սերիալում Առաջադրված
Սպուտնիկ Լավագույն դրամատիկական դերասանուհի հեռուստասերիալում Առաջադրված
Կինոդերասանների գիլդիաի մրցանակ Լավագույն դրամատիկական դերասանուհի սերիալում Հաղթանակ
Լավագույն թիմ դրամատիկական սերիալում Հաղթանակ
Viewers for Quality Television Լավագույն դրամատիկական դերասանուհի սերիալում Առաջադրված
1999 Ոսկե Գլոբուս Լավագույն դրամատիկական դերասանուհի սերիալում Առաջադրված
Էմմի Առաջատար դերասանուհի դրամատիկական սերիալում Առաջադրված
Կինոդերասանների գիլդիայի մրցանակ Լավագույն դրամատիկական դերասանուհի սերիալում Հաղթանակ
Լավագույն թիմ դրամատիկական սերիալում Հաղթանակ
2000 Ոսկե Գլոբուս Լավագույն դրամատիկական դերասանուհի սերիալում Առաջադրված
Էմմի Լավագույն դրամատիկական դերասանուհի սերիալում Առաջադրված
Կինոդերասանների գիլդիայի մրցանակ Լավագույն թիմ դրամատիկական սերիալում Առաջադրված
Viewers for Quality Television Լավագույն դրամատիկական դերասանուհի սերիալում Առաջադրված
2001 Կինոդերասանների գիլդիայի մրցանակ Լավագույն թիմ դրամատիկական սերիալում Առաջադրված
2002 Ոսկե Գլոբուս Լավագույն դերասանուհի մինի-սերիալում, ֆիլմում Ավալոնի մառախուղները Առաջադրված
2005 Լավագույն դերասանուհի մինի-սերիալում, ֆիլմում Ցանց Առաջադրված
2009 Սպուտնիկ Լավագույն դերասանուհի դրամատիկական սերիալում Լավ կին Առաջադրված
Կինոդերասանների գիլդիայի մրցանակ Լավագույն դերասանուհի դրամատիկական սերիալում Հաղթանակ
Լավագույն թիմ դրամատիկական սերիալում Առաջադրված
2010 Ոսկե Գլոբուս Լավագույն դերասանուհի դրամատիկական սերիալում Հաղթանակ
Online Film & Television Association Award Լավագույն դերասանուհի դրամատիկական սերիալում Հաղթանակ
Էմմի Լավագույն դերասանուհի դրամատիկական սերիալում Առաջադրված
Սպուտնիկ Լավագույն դերասանուհի դրամատիկական սերիալում Առաջադրված
Կինոդերասանների գիլդիայի մրցանակ Լավագույն դերասանուհի դրամատիկական սերիալում Հաղթանակ
Լավագույն թիմ դրամատիկական սերիալում Առաջադրված
Հեռուստաքննադատների ասոցիացիայի մրցանակ Անձնական նվաճումներ դրամայում Հաղթանակ
2011 Քննադատների ընտրության հեռուստամրցանակ Լավագույն դերասանուհի դրամատիկական սերիալում Հաղթանակ
Ոսկե Գլոբուս Լավագույն դերասանուհի դրամատիկական սերիալում Առաջադրված
Online Film & Television Association Award Լավագույն դերասանուհի դրամատիկական սերիալում Առաջադրված
Հանդիսատեսի համակրանքի մրցանակ Սիրելի հեռուստատեսային դերասանուհի դրամայում Առաջադրված
Էմմի Լավագույն դերասանուհի դրամատիկական սերիալում Հաղթանակ
Սպուտնիկ Լավագույն դերասանուհի դրամատիկական սերիալում Առաջադրված
Կինոդերասանների գիլդիայի մրցանակ Լավագույն դերասանուհի դրամատիկական սերիալում Առաջադրված
Լավագույն թիմ դրամատիկական սերիալում Առաջադրված
Հեռուստաքննադատների ասոցիացիայի մրցանակ Անձնական նվաճումներ դրամայում Առաջադրված
2012 Քննադատների ընտրության հեռուստատեսային մրցանակ Լավագույն դրամատիկական դերասանուհի Առաջադրված
Ոսկե Գլոբուս Լավագույն դերասանուհի դրամատիկական սերիալում Առաջադրված
Մոնտե Կառլոյի կինոփառատոնի «Ոսկե նիմֆա» մրցանակ Լավագույն դերասանուհի դրամատիկական սերիալում Առաջադրված
Online Film & Television Association Award Լավագույն դերասանուհի դրամատիկական սերիալում Առաջադրված
Էմմի Առաջատար դերասանուհի դրամատիկական սերիալում Առաջադրված
Սպուտնիկ Լավագույն դերասանուհի դրամատիկական սերիալում Առաջադրված
Կինոդերասանների գիլդիայի մրցանակ Լավագույն դերասանուհի դրամատիկական սերիալում Առաջադրված
2013 Քննադատների ընտրության հեռւստատեսային մրցանակ Լավագույն դրամատիկական դերասանուհի Առաջադրված
Ոսկե Գլոբուս Լավագույն դերասանուհի դրամատիկական սերիալում Առաջադրված
2014 Քննադատների ընտրության հեռւստատեսային մրցանակ Լավագույն դրամատիկական դերասանուհի Առաջադրված
Ոսկե Գլոբուս Լավագույն դերասանուհի դրամատիկական սերիալում Առաջադրված
Online Film & Television Association Award Լավագույն դերասանուհի դրամատիկական սերիալում Առաջադրված
Հանդիսատեսի համակրանքի մրցանակ Սիրելի դրամատիկական դերասանուհի հեռուստատեսությունում Առաջադրված
Էմմի Լավագույն դերասանուհի դրամատիկական սերիալում Հաղթանակ
Սպուտնիկ Լավագույն դերասանուհի դրամատիկական սերիալում Առաջադրված
Կինոդերասանների գիլդիայի մրցանակ Լավագույն դերասանուհի դրամատիկական սերիալում Առաջադրված
Հեռուստաքննադատների ասոցիացիայի մրցանակ Անձնական նվաճումներ դրամայում Առաջադրված
2015 Քննադատների ընտրության հեռուստատեսային մրցանակ Լավագույն դրամատիկական դերասանուհի Առաջադրված
Ոսկե Գլոբուս Լավագույն դերասանուհի դրամատիկական սերիալում Առաջադրված
Կինոդերասանների գիլդիայի մրցանակ Լավագույն դերասանուհի դրամատիկական սերիալում Առաջադրված

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Record #139779426 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. https://www.eonline.com/news/56767/julianna-margulies-makes-it-official
  3. https://lortelaward.com/featured-actress
  4. Internet Broadway Database — 2000.
  5. Bauer P. Encyclopædia Britannica
  6. Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  7. «Американская телеакадемия раздала «Эмми» за лучшие работы на ТВ». 2011 թ․ սեպտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 3-ին.
  8. Новая звезда на «Аллее славы» Голливуда
  9. Paysha Rhone. (2007 թ․ նոյեմբերի 17). «Julianna Margulies Quietly Gets Married» (անգլերեն). People.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 12-ին.
  10. Rhone, Paysha (2007 թ․ նոյեմբերի 17). «Julianna Margulies Quietly Gets Married». People. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 19-ին.
  11. «Julianna Margulies & Her Husband Welcome a Son». People. 2008 թ․ հունվարի 31. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 19-ին.
  12. Goldfarb, Brad (2014 թ․ փետրվար). «Julianna Margulies's Serene New York Apartment». Architectural Digest. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 26-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլիանա Մարգուլիս» հոդվածին։