Լարա Ֆլին Բոյլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լարա Ֆլին Բոյլ
անգլ.՝ Lara Flynn Boyle
Ծնվել էմարտի 24, 1970(1970-03-24)[1] (54 տարեկան)
ԾննդավայրԴավենփորթ, Այովա, ԱՄՆ
ԿրթությունChicago Academy for the Arts?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, դերասանուհի և երգչուհի
Համատեղ ապրող(ներ)Քայլ Մաքլախլեն և Ջեք Նիքոլսոն

Լարա Ֆլին Բոյլ (անգլ.՝ Lara Flynn Boyle, մարտի 24, 1970(1970-03-24)[1], Դավենփորթ, Այովա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, որն առավել հայտնի է «Թվին Փիքս» և «Պրակտիկա» հեռուստասերիալներում խաղացած դերերով[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լարա Ֆլին Բոյլն առաջին անգամ հայտնվել է էրկրանին «Ferris Bueller’s Day Off» (1986) ֆիլմում ոչ մեծ դեր խաղալով, որից հետո նա դարձել է Դերասանական գիլդիայի անդամ` չնայած իր մասնակցությամբ տեսարանը չի ներառվել ֆիլմի վերջնական տարբերակում։ Հետագայում՝ նախքան նրա առաջին գլխավոր դեր («Թվին Փիքս» պաշտամունքային սերիալում սպանված Լորա Փալմերի ընկերուհու՝ Դոննա Հայվորդի դերը) ստանալը, որը նրան դարձրել է հայտնի, նա նկարահանվել է «Ամերիկա» (1987), «Պոլտերգեյստ 3» (1988) և «Մեռած պոետների հասարակություն» ֆիլմերում։

1991 թվականին՝ սերիալի ավարտին, դրա ստեղծող և ռեժիսոր Դեյվիդ Լինչը թողարկել է «Թվին Փիքս։ Կրակ, արի ինձ մոտ» լիամետրաժ ֆիլմը, բայց Բոյլը հրաժարվել է մասնակցել նկարահանումներին հիմնականում աճող համբավի և մեծ թվով առաջարկների պատճառով։ Այս ֆիլմում Դոննայի դերը խաղացել է Մոյրա Քելին։

1990-ականների սկզբին, հաջողության տարբեր աստիճանի ֆիլմերում նկարահանվելով, Բոյլը ջանում էր իր համար անուն ստեղծել։

Վերջապես 1997 թվականին Բոյլը լսել է «Էլի Մաքբիլ» սերիալի գլխավոր դերի մասին։ Չնայած նրան, որ գլխավոր դերը ստացել է Քալիստա Ֆլոքհարթը, Բոյլն այնքան էր տպավորել սերիալի ստեղծող Դևիդ Քելեյին, որ նա իր արտադրության այլ սերիալում՝ «Պրակտիկա»-ում (1997), հատուկ Բոյլի համար ստեղծել է շրջանային դատախազի օգնական Հելեն Գեմբելի դերը։ Բոյլն այս սերիալում նկարահանվել է մինչև 2003 թվականը, երբ նկարահանումների բյուջեի վերակազմավորելու անհաջող փորձից հետո նրան, ինչպես նաև դերասանական հիմնական կազմի մեծ մասին հեռացրել են[3]։ Հելենի դերի համար ստացել է «Էմմի» մրցանակի անվանակարգ։

2002 թվականին Բոյլը խաղացել է «Սևազգեստ մարդիկ 2» բլոկբաստերի գլխավոր դերերից մեկը։ 2005 թվականին միացել է «Լաս Վեգաս» սերիալի դերասանական կազմին՝ խաղալով Մոնիկայի՝ հյուրանոցի նոր տիրուհու դերը։

2000-ականների կեսերից սկսած Բոյլի կարիերան անկում է ապրել, և նա հիմնականում նկարահանվել է ցածր բյուջետային ֆիլմերում։ Ավելի հաճախ նա մամուլում հայտնվել է պլաստիկ վիրահատությունների հետևանքով փոփոխվող արտաքին տեսքի պատճառով, որի պատճառով դերասանուհու դեմքը դարձել է գրեթե անճանաչելի[4][5][6]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1987 ս Ջեք և Մայք Jack and Mike Լեսլի
1987 ս Ամերիկա Amerika Ջեքի Բրեդֆորդ
1988 ֆ Պոլտերգեյստ 3 Poltergeist III Դոնա Գարդներ
1989 ֆ Ինչպես հայտնվեցի քոլեջում How I Got Into College Ջեսիկա Կայլո
1989 ֆ Մեռած պոետների հասարակություն Dead Poets Society Ջինի Դենբերի
1989 հֆ Շրջանավարտի մահը The Preppie Murder Ջենիֆեր Լևին
1990 ֆ Նորեկը The Rookie Սառա
1990-1991 ս Թվին Փիքս Twin Peaks Դոնա Հեյվորդ
1991 ֆ Ավազակներ Mobsters Մարա Մոթս
1991 ս Գաղտնի սենյակ The Hidden Room Նիկոլ
1992 ֆ Ուեյնի աշխարհը Wayne's World Սթեյսի
1992 ֆ Գիշերահավասար Equinox Բևերլի Ֆրենքս
1993 ֆ Ժամանակավոր քարտուղարուհի The Temp Քրիս Բոլին
1994 ֆ Երեք հոգի Threesome Քրիս Բոլին
1994 ֆ Փոքրիկը զբոսնելիս Baby's Day Out Լարեյն Կոտուել
1997 ֆ Կարմիր միս Red Meat Ռութ
1997 ֆ Ֆարմեր և Չեյզ Farmer & Chase Հիլարի
1997 ֆ Մայրամուտի վրա Afterglow Մարիաննա Բայրոն
1998 ֆ Երջանկություն Happiness Հելեն Ջորդան
2000 ֆ Անշնորհքները Chain of Fools Կարեն
1998-2002 ս Էլի Մաքբիլ Ally McBeal Հելեն Գամբլ / Թալի Կապ
2002 ֆ Սևազգեստ մարդիկ 2 Men in Black II Սեռլինա
1997-2003 ս Պրակտիկա The Practice Հելեն Գամբլ
2005-2006 ս Լաս Վեգաս Las Vegas Մոնիկա Մանկուզո
2006 ֆ Կույրերի երկիր Land of the Blind առաջին տիկին
2006 հֆ Սևի երանգներ։ Քոնրադ Բլեքի պատմությունը Shades of Black: The Conrad Black Story Բարբարա Ամել
2008 ս Օրենք և կարգ Law & Order Դոուն Թալի
2009 ֆ Քրեքթաունի ուրախ կյանքը Life Is Hot in Cracktown Բեթի Մաքբեյն
2011 ֆ Գիշատիչ որս Cougar Hunting Քեթի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. Lara Flynn Boyle- Biography. Yahoo!. Дата обращения 23 апреля 2013. Архивировано 28 апреля 2013 года.
  3. «Lara Flynn Boyle- Biography». Yahoo!. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 23-ին.
  4. «Lara Flynn Boyle Looks Unrecognizable In Los Angeles (PHOTO)». The Huffington Post. 2013 թ․ ապրիլի 16. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 23-ին.
  5. Justin Ravitz (2013 թ․ ապրիլի 16). «Lara Flynn Boyle Looks Unrecognizable During Outing». Us Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 23-ին.
  6. «Lara Flynn Boyle Is Almost Unrecognizable in Latest Pics». E! Online. 2013 թ․ ապրիլի 17. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լարա Ֆլին Բոյլ» հոդվածին։