Թվին Փիքս
«Թվին Փիքս» (անգլ.՝ Twin Peaks), ամերիկյան դրամատիկական հեռուստասերիալ է, որը ստեղծել են ռեժիսոր Դեյվիդ Լինչը և սցենարիստ Մարկ Ֆրոսթը[6][7][8]։ Պրեմիերան կայացել է 1990 թվականի ապրիլի 8-ին ԱՄՆ-ում։ Սերիալի գործողությունը տեղի է ունենում հորինված քաղաքում, որը կոչվում է Թվին Փիքս, այն գտնվում է Վաշինգտոն նահանգի հյուսիս-արևմուտքում կանադական սահմանին մոտ։
Սերիալը բաղկացած է 3 եթերաշրջանից (48 սերիա)։ Առաջին եթերաշրջան — 8 դրվագ (պիլոտային սերիան գումարած 7 դրվագ) և երկրորդ եթերաշրջան - (22 դրվագ)։ Լինչը նկարահանել է վեց դրվագ, մնացած դրվագները նկարահանել են հրավիրված ռեժիսորներ։ Սերիալի համապրոդյուսեր էր հանդես եկել Ահարոն Սեմփլինգի ընկերությունը, վարձույթով զբաղվել էր Worldvision Enterprises ընկերությունը։
Սերիալը առաջին անգամ եթեր է հեռարձակվել ԱՄՆ-ի American Broadcasting Company ալիքով 1990 թվականի ապրիլի 8-ից 1991 թ. հունիսի 10-ը[9]։ Պրեմիերան էկրանների մոտ էր հավագել 8,15 մլն մարդ[10]։
2007 թվականին "Time" ամսագիրը ընդգրկել է սերիալը Բոլոր ժամանակների լավագույն TV-շոուների ցանկում:
1992 թվականին նկարահանվել է հեռուստասերիալի պրիքվելը «Թվին Փիքս. Կրակի միջով» ֆիլմը, որը ամերիկյան վարձույթում ձախողվել է[11]։
2017 թվականի մայիսի 21-ին սկսվել է երրորդ եթերաշրջանի ցուցադրությունը, որը բախկացծ է 18 դրվագներից[12][13]։ Նկարահանումները սկսվել էին 2015 թվականի աշնանը և ավարտվել 2016 թվականի ապրիլին։ Նոր եթերաշրջանի բոլոր դրվագները նկարահանել է Լինչը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերիալի հիմնական սյուժետային գիծը առաջին 16 դրվագներում է՝ ՀԴԲ-ի հատուկ գործակալ Դեյլ Քուփերը մեկնում է Թվին Փիքս հետաքննելու բարձր դասարանների աշակերտուհու Լորա Փալմերի սպանությունը։
Գործողությունը տեղի է ունենում 1989 թվականին և յուրաքանչյուր դրվագը իրենից ներկայացնում է մեկ օր ըստ իրադարձությունների ժամանակագրության։
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերիալի սաունդթրեքը գրել է ավանգարդ-ջազային կոմպոզիտոր Անջելո Բադալամենթին, նա նաև աշխատել է Դեյվիդ Լինչի այլ ֆիլմերի սաունդթրեքի վրա (նրանց համագործակցությունը սկսվել է «Կապույտ թավիշ» ֆիլմից)։ Սերիալի գլխավոր երաժշտական թեման է դարձել ամերիկյան դրիմ-փոփ-երգչուհու Ջուլի Քրուզի "Falling" երգը, իսկ տեքստը գրել է ինքը՝ Դեյվիդ Լինչը։
«Թվին Փիքս»-ի DVD և Blu-ray
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերիալի առաջին եթերաշրջանը թողարկվել է 2001 թ. դեկտեմբերի 18-ին։ Երկրորդ եթերաշրջանը 2007 թ. ապրիլի 3-ին։
2007 թվականի հոկտեմբերի 30-ին դուրս է եկել բացառիկ թողարկումը, որը ներառում է երկու եթերաշրջանը, փորձնական սերիայի այլընտրանքային տարբերակը, մի շարք հեռացված տեսարան և ավելին։
Blu-ray-ը դուրս է եկել 2014 թվականի հուլիսի 29-ին։ Այն ընդգրկել է 2 եթերաշրջան, «Թվին Փիքս. Կրակի միջով» ֆիլմը, հեռացված տեսարան և լրացուցիչ նյութեր[14]։
Փառատոնային մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Թվին Փիքսի» փառատոնները բազմաժանր են և լայնատարած։ 2017 թվականին Մոսկվայում տեղի է ունեցել առաջին փառատոնը[15]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 http://www.imdb.com/title/tt0098936/
- 1 2 Fernsehserien.de (գերմ.)
- ↑ http://www.imdb.com/title/tt0098936/fullcredits?ref_=tt_ov_st_sm
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 ČSFD (չեխերեն) — 2001.
- 1 2 3 4 5 6 7 8 https://wherefilmed.org/fr/Twin-Peaks1990/
- ↑ Twin Peaks: 20 years on this supernatural soap is still celebrated
- ↑ «Twin Peaks — The Hero Quest». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 29-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 11 (օգնություն) - ↑ Twin Peaks: The definitive plan to continue the series
- ↑ «ABC Renews `Twin Peaks' Despite Ratings Drop». Արխիվացված է օրիգինալից 2013-12-15-ին. Վերցված է 2018-01-29-ին.
- ↑ 'Twin Peaks': Splash on Both Sides of Atlantic; In Britain, It’s All Just Beginning
- ↑ ‘Twin Peaks: Fire Walk With Me’ (R)
- ↑ «Премьеру «Твин Пикса» отодвинули на 2017 год». gazeta.ru. 9 июля 2015. Վերցված է 2015 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «Твин-Пикс» вернется на экраны в 2016 году
- ↑ «Twin Peaks (Blu ray) page on Amazon». Amazon. Վերցված է 23 мая 2014 года-ին.
- ↑ «Первый в столице фестиваль "ТвинПикс.txt"». m24.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- David Lavery Full of Secrets: Critical Approaches to Twin Peaks. — Wayne State University Press, 1995. — 296 с. — ISBN 0-8143-2506-8
- Stephen Tropiano TV Towns. — Нью-Йорк: TV Books L.L.C., 2000. — 160 с. — ISBN 978-1-57500-127-2
- David Bushman, Arthur Smith Twin Peaks FAQ: All That's Left to Know About a Place Both Wonderful and Strange. — Applause Theatre & Cinema Books, 2016. — 400 с. — ISBN 978-1495015861
- Eric Hoffman, Dominick Grace Approaching Twin Peaks: Essays on the Original Series. — McFarland, 2017. — 277 с. — ISBN 978-1476671277
- Chris Rodley Lynch on Lynch. — Faber and Faber[en], 1997. — 336 с. — ISBN 978-0571220182
- Jennifer Lynch The Secret Diary of Laura Palmer. — Pocket Books[en], 1990. — 192 с. — ISBN 978-1451662078
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Թվին Փիքս» CBS կայքում (անգլ.)
«Թվին Փիքս» հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի) (անգլ.)