Jump to content

Ջիա Քարիդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջիա Քարիդես
Ծնվել էհունիսի 7, 1964(1964-06-07)[1] (60 տարեկան)
ԾննդավայրՍիդնեյ, Ավստրալիա
ԿրթությունRiverside Girls High School? և Chatswood High School?
Քաղաքացիություն Ավստրալիա
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, դերասանուհի, կինոդերասանուհի և կինոռեժիսոր
Ամուսին(ներ)Էնթոնի Լապալյա

Ջիա Քարիդես (անգլ.՝ Gia Carides, հունիսի 7, 1964(1964-06-07)[1], Սիդնեյ, Ավստրալիա), ավստրալիացի դերասանուհի և կինոպրոդյուսեր։

Կենսագրություն և կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիա Քարիդեսը ծնվել է 1964 թվականի հունիսի 7-ին Սիդնեյում (Նոր Հարավային Ուելս նահանգ, Ավստրալիա), հույնի և անգլուհու ընտանիքում[2], ազատ տիրապետում է ինչպես անգլերենին, այնպես էլ հունարենին։ Քարիդեսն ունի երկու քույր՝ դերասանուհի Զոի Քարիդեսը (ծնվել է 1962 թվականին) և երգչուհի ու երգերի հեղինակ Դանիել Քարիդեսը։ Նրանք սովորել են Չատսվուդի միջնակարգ դպրոցում Մարկ Թեյլորի հետ միասին, որը ներկայում կրիկետի հայտնի խաղացող է։ Ջիա Քարիդեսն իր դերասանական կարիերան սկսել է 12 տարեկանում։ Առաջին ֆիլմը, որում նա նկարահանվել է, եղել է «Սիրային նամակներ Թերալբա ռոուդից» (անգլ.՝ «The Love Letters from Teralba Road») դրաման, որի գլխավոր դերերը կատարել են Բրայան Բրաունն ու Քրիս Մաքվեյդը։ Որպես դերասան-կամավոր մասնակցել է Երիտասարդ պատմողների ծրագրին։ Կինոկարիերայից բացի մի որոշ ժամանակ աշխատել է երեխաների խնամքի կենտրոնում Լեյն Քոուվում (Սիդնեյի ծայրամաս)։

Առավել հայտնի է «Կանոններին համապատասխան» ֆիլմում կատարած Լիզ Հոլթի, «Փայլուն ստեր» ֆիլմում՝ Սյուզի Քոնորի և «Իմ մեծ հունական հարսանիքը» ֆիլմում՝ զարմուհի Նիքիի դերերով։

1998-2016 թվականներին Քարիդեսն ամուսնացած է եղել դերասան Էնթոնի Լապալյայի հետ, որից ունեցել է դուստր՝ Բրիջեթը (ծնվել է 2003 թվականի հունվարին)[3][4]։ Դերասանուհի Նաոմի Ուոթսի մտերիմ ընկերուհին է[5]։

Ընտրյալ ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1983 ֆ Ֆար Լեպ Phar Lap Էմմա
1985 ֆ The Coca-Cola Kid աղախին
1992 ֆ Կանոններին համապատասխան Strictly Ballroom Լիզ Հոլթ
1995 ֆ Վատ ընկերություն Bad Company Ջուլի Էյմս
1996 ֆ Երկուսը ծովի մոտ Two If by Sea Ջոան Ռապապորտ
1997 ս Շտապ օգնություն ER Սյուզաննա Ալներ
1998 ֆ Հիմնական գույներ Primary Colors Քաշմիր Մաքլեոդ
1999 ֆ Օսթին Փաուերս։ Լրտեսը, որ գայթակղեց ինձ Austin Powers: The Spy Who Shagged Me Ռոբին Սուոլոուս
2002 ֆ Իմ մեծ հունական հարսանիքը My Big Fat Greek Wedding զարմուհի Նիքի
2005 ս Առանց հետքի Without a Trace Ստեֆանի Փաթերսոն
2005 ֆ Խռովարարուհի Stick It Էլիս Գրեմ
2009 ֆ Առաջին տարի Year One Թագուհի
2016 ֆ Իմ մեծ հունական հարսանիքը 2 My Big Fat Greek Wedding 2 Նիքի
2017 ս Մեծ փոքր ստեր Big Little Lies Մելիսա
2017 ս Թվին Փիքս Twin Peaks Հաննա
2017 ս Գրադարանավարները The Librarians Լենոր Ջոնս

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. Gia Carides My Big Fat Greek Wedding
  3. Jinks, Caitlin (2015 թ․ ապրիլի 4). «Without A Trace star Anthony LaPaglia splits from wife Gia Carides after 17 years of marriage». Daily Mail Australia. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.
  4. «Anthony LaPaglia and Gia Carides split after 17 years of marriage: Who's Ant's mystery brunette?». Daily Telegraph. 2015 թ․ ապրիլի 5. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.
  5. Gia Carides - Biography - IMDb
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիա Քարիդես» հոդվածին։