Պիրս Գանոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիրս Գանոն
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 25, 2005(2005-07-25) (18 տարեկան)
ԾննդավայրԱտլանտա
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԵրկերՍկուբի-Դու (մուլտֆիլմ, 2020)
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և հնչյունավորող
 Pierce Gagnon Վիքիպահեստում

Պիրս Գանոն (անգլ.՝ Pierce Gagnon; հուլիսի 25, 2005(2005-07-25), Ատլանտա), ամերիկացի դերասան։ Առավել հայտնի դերը Սիդայի դերն է «Ժամանակի հանգույց» ֆիլմում և Իտանա Վուդսայի դերը «Մարդկային ցեղը» սերիալում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիրս Գանոնը ծնվել է 2005 թվականի հուլիսի 25-ին Ատլանտայում՝ Ջորջիայում։ Պիրսը ունի փոքր երեք եղբայր և մեկ քույր, որոնցից մեկը դերասան Սթիլ Գանոնն է։ Ներկայում Պիրսը ընտանիքի հետ միասին ապրում է Կեննեսոյում՝ Ջորջիայում։

Պիրսը կինոյում դեբյուտել է 2010 թվականին՝ խաղալով ոչ մեծ դերեր «Խենթեր» և «Տան ճանապարհը» ֆիլմերում։ 2012 թվականին խաղացել է «Մի ծառի բլուրը» սերիալի 7 էպիզոդներում և «Ժամանակի հանգույց»[1] ֆիլմում։ 2013 թվականին հայտնվել է «Մեծ որոտ» հեռուստաֆիլմում։ 2014 թվականին հնչունավորել է Թիագո թութակին՝ «Ռիո 2»[2] մուլտֆիլմում, նաև խաղացել է «Ցանկանում եմ լինել այստեղ» և «Սուրբ Ծննդյան հրաշք» ֆիլմերում։ 2014 թվականից մինչև 2015 թվականը խաղացել է «Մարդկային ցեղը» սերիալի գլխավոր դերերից մեկում[3]։ 2015 թվականին նկարահանվել է «Ապագայի երկիր» ֆիլմում։ 2017 թվականին խաղացել է «Թվին Պիկս»-ի նոր եթերաշրջանում[4]։

Գանոնը ճանաչվել է լավագույն դերասաններից մեկը՝ մինչև քսան տարեկան[5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2010 «Խենթեր» The Crazies Խենթ որդի
2010 «Տան ճանապարհը» The Way Home փոքրիկ Ջոյը
2012 «Մի ծառի բլուրը» One Tree Hill Լոգան
2012 «Ժամանակի հանգույց» Looper Սիդ
2013 «Մեծ որոտ» Big Thunder Ջեկ Կարսոն
2013 «Երեխաների հոգեբան» Child Star Psychologist 2 with Kiernan Shipka Կամեո
2014 «Ցանկանում եմ լինել այստեղ» Wish I Was Here Թակեր Բլում
2014 «Ռիո 2» Rio 2 Թիագո
2014 «Սուրբ Ծննդյան հրաշք» A Merry Friggin' Christmas Դուգլաս Միտչլեր
2014-2015 «Սահմաններից» Extant Իտան Վուդս
2015 «Ապագայի երկիր» Tomorrowland Նեյթ Նյուտոն
2017 «Թվին Պիկս» Twin Peaks Սոննի Ջիմ Ջոնս
2018 «Փոքրիկ Բոսը» The Boss Baby: Back in Business Թիմ
2020 «Սկուբի-Դու» Scoob! մանուկ Ֆրեդը

Մրցանակներ և նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Անվանակարգ Աշխատանք Արդյունք
2013 Երիտասարդ դերասան «Best Performance in a Feature Film — Supporting Young Actor Ten and Under» «Ժամանակի հանգույց» Անվանակարգ
2015 «Best Performance in a TV Series — Supporting Young Actor» «Սահմաններից» Անվանակարգ
2016 «Best Performance in a TV Series — Leading Young Actor (13 and Under)» Անվանակարգ
2016 «Young Entertainer Awards» «Best Supporting Young Actor — Feature Film» «Ապագա երկիրը» Անվանակարգ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ‘Looper’s Pierce Gagnon Joins ‘Wish I Was Here,’ ‘Solace’ Adds Janine Turner
  2. Pierce Gagnon
  3. 'Looper' Breakout Cast as Halle Berry’s Son in CBS' 'Extant' (Exclusive)
  4. ‘Twin Peaks’: Here Is the Full Cast Of David Lynch’s Showtime Reboot
  5. The Playlist Staff, The Playlist Staff (2014 թ․ սեպտեմբերի 4). «On The Rise: 20 Actors To Watch That Are Under 20» (անգլերեն). IndieWire. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]