Ռիո 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Ռիո 2
անգլ.՝ Rio 2
Rio 2 poster.jpg
Տեսակ ստերեոկինո և լիամետրաժ մուլտֆիլմ
Ժանր ֆենթեզի ֆիլմ, երաժշտական ֆիլմ, կինոկատակերգություն, մանկական ֆիլմ և ֆլեշբեք ֆիլմ
Գործողության վայր Բրազիլիա, Ռիո դե Ժանեյրո և Հարավային Ամերիկա
Ռեժիսոր Կարլոս Սալդանա
Սցենարիստ Կարլոս Սալդանա
Դոն Ռայմեր
Հնչյունավորում Ժեսի Այզենբերգ, Էն Հետուեյ, Լեսլի Ման, Ջենեյն Կլեմենտ, Ջորջ Լոպես և Ջեյմի Ֆոքս
Պրոդյուսեր Քրիս Ջենքինս
Բրյուս Անդերսոն
Գործադիր պրոդյուսեր Քրիս Ուեջ
Երաժշտություն Ջոն Պաուելլ
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Լեզու անգլերեն
Ընկերություն Blue Sky Studios և 20th Century Fox Animation
Դիստրիբյուտոր InterCom[1]
Տևողություն 101 րոպե
Պրիկվել Ռիո (մուլտֆիլմ)
Թվական ապրիլի 11, 2014[2], ապրիլի 3, 2014[3], ապրիլի 11, 2014[4] և ապրիլի 10, 2014[1]
MPAA վարկանիշ G
Շահույթ $500 188 435
rio-themovie.com

Ռիո 2 (անգլ.՝ Rio 2), ամերիկա-բրազիլական լիամետրաժ երաժշտական անիմացիոն ֆիլմ՝ ստեղծված Blue Sky Studios անիմացիոն ստուդիայի և 20th Century Fox Animation կինոմիավորումների կողմից։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2014 թվականի մարտի 20-ին։ Ռեժիսորը Կարլոս Սալդանան է։ Գլխավոր դերերում են Ջեսսի Այզենբերգը և Էնն Հեթուեյը, ովքեր ֆիլմի երգերի կատարողներն են։ Ֆիլմը կարելի է դիտել նաև 3D եղանակով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիո դե Ժանեյրոի բանակիչները նշում են Ամանորը։ Պարելու ընթացքում Աղավնյակը և Մարգարտահատիկը տեսնում են Ռաֆայելին, ով պետք է հետևեր իրենց երեխաներին։ Ռաֆայելն ասում է, որ Լուիսին խնդրել է փոխարինել իրեն, մինչ նա պարում է Եվայի հետ, բայց նա խոստումը չպահեց և նրանց թողեց Տայնիի մոտ։ Աղավնյակը և Մարգարտահատիկը վերադառնում են տուն, որտեղ երեխաները պատրաստվում էին Տայնիին բաց թողնել հրավառության հետ։ Աղավնյակը բացատրում է, որ իրենք միակ ներկայացուցիչներն են իրենց տեսակից և չի կարելի վտանգի ենթարկվել։ Սակայն հանկարծակի սկսեց նրա պոչը այրվել։ Փորձելով հանգցնել այն՝ պատահաբար բաց է թողնում հրթիռները, որոնցից մեկին պատահաբար կապված էր ինքը։ Ընկնում է Հիսուս Ամենափրկիչ արձանի վրա և իր ընտանիքի հետ մեկտեղ սկսում է դիտել հրավառությունը։

Այդ ժամանակ, Տուլիոն և Լինդան անցկացնում են գիտարշավ Ամազոնում, որտեղ գտնում են կապույտ թութակի փետուր, և դա ապացույցն է այն բանի, որ Աղավնյակը և իր ընտանիքը միակ ներկայացուցիչները չեն իրենց տեսակի մեջ։

Աղավնյակը, Մարգարտահատիկը և իրենց երեք երեխաները՝ Կարլան, Տյագոն և Խելացին, ապրում են արգելոցում։ Մարգարտահատիկը Աղավնյակին բացատրում է, որ երեխաները կախվածություն ունեն մարդկանցից և պարտավոր են գոնե մեկ անգամ իրենց զգալ որպես «իսկական վայրի թռչուն»։ Այդ պահին հեռուստատեսությամբ հաղորդում են, որ Ամազոնի տարածքում հայտնաբերվել են ապացույցներ, ուրիշ Կապույտ թութակների գոյության մասին։ Մարգարտահատիկը գտնում է, որ ճամփորդությունը հայրենի Ամազոն հիանալի հնարավորություն կլինի երեխաներին ցույց տալ աշխարհը։ Աղավնյակը դժկամությամբ համաձայնվում է Մարգարտահատիկի առաջարկին։ Ընտանիքը Ռաֆայելի, Պետրոյի և Նիկոյի հետ ճանապարհ է ընկնում։ Թռիչքի ժամանակ նրանք հասնում են մի շուկա, որտեղ գտնվում է Նայջելը, ով այնտեղ աշխատում է, որպես թռչուն գուշակ։ Նայջելը տեսնում է Աղավնյակին, և շուկայում մի մեծ իրարանցում է ստեղծում, դրանից հետո նա ազատ է արձակում թունավոր գորտ Գբիին և լռակյաց բադակտուց Չարլիին։ Աղավնյակը և Մարգարտահատիկը որոշեցին երեխաների հետ մնացած ճանապարհը գնալ լաստանավով։ Գիշերը՝ Նայջելը ուզում էր վրեժխնդիր լինել Աղավնյակից, սակայն Չարլին պատահաբար միացրեց ազդանշանը, և արթնացրեց քնածներին, դրանով իսկ խափանեց Նայջելի ծրագրերը։ Աղավնյակը ընտանիքի հետ բարեհաջող հասավ Ամազոն, որտեղ Մարգարտահատիկը հանդիպեց իր հորը՝ Էդուարդոյին և մանկության ընկեր՝ Ռոբերտոյին։

Հաջորդ օրը Էդուարդոն Աղավնյակին սովորեցնում է գոյատևել վայրի բնության մեջ։ Մի անգամ մարզումների ժամանակ նրանք իմանում են, որ մարդիկ որոշել են կտրել Ամազոնի բոլոր ծառերը։ Էդուարդոն իմանում է, որ Աղավնյակը կապ ունի մարդկանց հետ, և այդ օրվանից սկսած նրան այդքան էլ լավ չի վերաբերվում։

Լինդան և Տուլիոն տեսնում են անտառահատին, ով ծառեր էր կտրում, և փորձում է նրան կանգնեցնել, բայց նա մյուս անտառահատների հետ բռնում է նրանց և կապում ծառին։ Իմանալով, որ Մարգարտահատիկին դուր է գալիս բրազիլական ընկույզը, Աղավնյակը որոշում է գտնել դրանք, սակայն որոնումների ժամանակ նա պատահաբար հայտնվում է կարմիր թութակների տարածք, ովքեր Աղավնյակին առաջարկեցին կազմակերպել ֆուտբոլային մենամարտ։ Կապույտների ավագն էր Էդուարդոն։ Խաղի ժամանակ Աղավնյակը պատահաբար իր խմբին գոլ է խփում և նրանք պարտվում են, իսկ Էդուարդոն զայրացել էր նրա վրա։

Աղավնյակը թռչեց Տուլիոյի և Լինդայի ճամբարը, որպեսզի հրաժեշտ տա, բայց չի գտնում նրանց։ Աղավնյակի վրա հարձակվեց Ռոբերտոն, համարելով նրան «դավաճան», սակայն հանկարծ նրանց վրա գալիս է բուլդոզեր։ Աղավնյակը օգնում է Ռոբերտոյին և նրան ուղարկում է Էդուարդոյին այդ մասին ասելու։ Մի փոքր հետո Աղավնյակը գտնում է Տուլիոյին ու Լինդային, և ազատում է նրանց։

Տուլիոն և Լինդան կապույտ թութակների հետ նորից փորձում են կանգնեցնել անտառահատումները։ Այս անգամ նրանց են միանում կարմիր թութակները, որից հետո նրանք միասին հարձակվում են անտառահատողների վրա։ Աղավնյակը սկսում է ծառերի վրայից դինամիտը հանել, հանկարծակի նրա վրա է հարձակվում Նայջելը։ Գաբին թույնով նետ է արձակում Աղավնյակի վրա, սակայն այն պատահաբար դիպչում է Նայջելին։ Նայջելը մտածում է, որ մեռնում է, սակայն Խելանցին ապացուցում է, որ Գաբին թունավոր գորտ չէ։ Երջանիկ Գաբին գրկախառնվում է Նայջելի հետ, խանգարելով նրան հաշիվ տեսնել Աղավնյակի հետ։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրիգինալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աղավնյակ (անգլ.՝ Blu) - արական սեռի կապույտ թութակ, մուլտֆիլմի գլխավոր հերոս։ Աղավնյակի իդեալական օրը՝ պատրաստել բլինչիկներ Մարգարտիկի և երեխաների համար, և նստել բազմոցին, նաել ֆուտբոլային հանդիպում։ Երբ հայտնի դարձավ, որ կան էլի կապույտ թութակներ, նա դժկամությամբ, բայց համաձայնվում է փնտրել նրանց։
  • Մարգարտահատիկ (անգլ.՝ Jewel) - իգական սեռի կապույտ թութակ։ Ամեն ինչից առավել շատ է ուզում Ամազոնում գտնել իր տեսակին պատկանող թութակներին, իր ընտանիքի հետ մեկտեղ ապրել, որպես «իսկական վայրի թռչուն»։
  • Կարլա (անգլ.՝ Carla) - իգական սեռի կապույտ թութակ, Աղավնյակի և Մարգարտահատիկի մեծ դուստրը։ Սիրում է iPod-ով երաժշտություն լսել։
  • Խելացի (անգլ.՝ Bia) - իգական սեռի կապույտ թութակ, Աղավնյակի և Մարգարտահատիկի փոքր և խելացի դուստրը։
  • Տյագո (անգլ.՝ Tiago) - արական սեռի կապույտ թութակ, Աղավնյակի և Մարգարտահատիկի միակ որդին։ Նա Խելացիից փոքր է 3 րոպե 5 վայրկյանով։
  • Ռաֆայել (անգլ.՝ Rafael) - մեծ տուկան
  • Նիկո (անգլ.՝ Nico) - դեղին կենար
  • Լուիս (անգլ.՝ Luiz) - անգլիական բուլդոգ
  • Էդուարդո (անգլ.՝ Eduardo) - արական սեռի կապույտ թութակ։ Մարգարտահատիկի հայրը, նա խիստ է, բայց սիրող։
  • Միմի (անգլ.՝ Mimi) - իգական սեռի կապույտ թութակ, Էդուարդոյի մեծ քույրը։
  • Նայջել (անգլ.՝ Nigel) - մեծ տեղնասրածայր կակադու։ Ֆիլմում գլխավոր հակառակորդն է։ Ռիո մուլտֆիլմի առաջին մասում նա կորցրեց իր փետուրների մի մասը, այդ իսկ պատճառով նա կրում է Ելիզավետա Առաջինի կորսետը, և թռչում է ինչպես հավ։ Նա ուզում է վերացնել Աղավնյակին։ Մուլտֆիլմի վերջում Նայջելը Գաբիի հետ տեղափոխվում է Ռիո։
  • Չարլի (անգլ.՝ Charlie) - համր բադակտուց։
  • Ռոբերտո (անգլ.՝ Roberto) - արական սեռի կապույտ թութակ, իր տեսակի մեջ անկրկնելի է, ինչպես նաև Մարգարտահատիկի մանկության ընկերն է։
  • Ֆելիպե (անգլ.՝ Felipe) - Կարմիր թութակների ուղեկցողը։

Մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լինդա (անգլ.՝ Linda) - Աղավնյակի տիրուհին։
  • Տուլիո (անգլ.՝ Tulio) - թռչնաբան, Լինդայի ամուսինը։
  • Մեծ Պարոն (անգլ.՝ Big Boss) - հակառակորդ, անտառահատումների անօրնաական բիզնեսմեն։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://nmhh.hu/dokumentum/166259/premierfilmek_forgalmi_adatai_2014.xlsx
  2. http://www.boxofficemojo.com/movies/?id=rio2.htm
  3. Person Profile // Internet Movie Database — 1990.
  4. http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=79589&type=MOVIE&iv=Basic