Ամանդլա Սթենբերգ
անգլ.՝ Amandla Stenberg Amandla Stenberg | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 23, 1998[1] (27 տարեկան) |
| Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] |
| Կրթություն | Ուայլդվուդի Դպրոց |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, երգիչ, comics creator և հնչյունավորող |
| Պարգևներ և մրցանակներ | |
| amandlastenberg.com | |
Ամանդլա Սթենբերգ (անգլ.՝ Amandla Stenberg, հոկտեմբերի 23, 1998[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասանուհի, առավել հայտնի է «Քաղցած խաղեր» ֆիլմում Ռութայի դերով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամանդլան ծնվել է 1998 թվականի հոկտեմբերի 23-ին Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։ Մոր՝ Կարեն Բրեյլսֆորդի կողմից ունի աֆրոամերիկացու, իսկ հոր կողմից՝ դանիացու արմատներ։ Հորական տատիկը ծնունդով Գրենլանդիայից էր։
Ամանդլան համագործակցում է «Մեր ուժի սահմանագիծը» հասարակական կազմակերպության հետ, որն ԱՄՆ-ում պայքարում է երեխաների սովի խնդրի դեմ[5]։
2016 թվականին նա հայտարարել է, որ Նյու Յորքի համալսարանում հաճախելու է կինոդպրոց[6][7]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]4 տարեկանից Ամանդլան սկսել է նկարահանվել ՄաքԴոնալդսի «Kmart»-ի գովազդում։ Մեծ կինոյում Ամանդլան առաջնելույթել է, երբ 13 տարեկան էր․ խաղացել է երիտասարդ Կատալեայի դերը ռեժիսոր Օլիվիե Մեգատոնի «Կոլումբիանա» մարտաֆիլմում։
2011 թվականին հայտնի է դարձել, որ «Քաղցած խաղեր» ֆիլմում Ամանդլային ընտրել են Ռութայի դերի համար։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2012 թվականի մարտի 12-ին։ 2014 թվականի գարնանը թողարկվել է «Ռիո 2» արկածային մուլտֆիլմը, որտեղ Սթենբերգը հնչյունավորել է Գոլուբչիկի կրտսեր դստերը՝ Խելացի անվամբ (անգլ.՝ Bia) խելացի և ամաչկոտ թռչնակին։
2013 թվականին Ամանդլան նկարահանվել է «Քնկոտ հովիտ» հեռուստասերիալի մի քանի դրվագում՝ խաղալով կապիտան Ֆրենկ Իրվինգի դստեր՝ Մեյսի Իրվինգի դերը։ Ամանդլան առաջին անգամ հայտնվել է էկրաններին նոյեմբերի վերջին «Fox Broadcasting Company» հեռուստաալիքի եթերում թողարկված մի դրվագում։
2016 թվականին հայտնի է դարձել, որ դրամատիկական «Անծանոթ ատելություն» ֆիլմում Ամանդլան խաղացել է Սթար Կարտերի դերը[8]։
2017 թվականին նկարահանվել է ռեժիսոր Ստելլա Մեգիի «Այս ամբողջ աշխարհը» ռոմանտիկ ֆիլմում[9]։ Նույն տարում «Որտեղ են հպվում ձեռքերը» ֆիլմում խաղացել է Լեյնայի դերը[10][11]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սթենբերգն իրեն համարում է ինտերսեկցիոնալ ֆեմինիստ[12]։
Ավելի ուշ Սթենբերգը ներկայացել է որպես բիսեքսուալ և պանսեքսուալ[13][14][15][16]։ 2018 թվականի հունիսին հանդես է եկել որպես լեսբուհի[17]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
|---|---|---|---|---|
| 2011 | ֆ | «Կոլումբիանա» | Colombiana | Մանուկ Կատալեա |
| 2012 | հֆ | «Ռոմանտիկայի համը» | A Taste of Romance | Թեյլոր |
| 2012 | ֆ | «Քաղցած խաղեր» | The Hunger Games | Ռութա |
| 2013-2014 | ս | «Քնկոտ Հովիտ» | The Sleepy Hollow | Մեյսի Իրվինգ |
| 2013 | կֆ | «Ողորմածություն» | Mercy | Սառա |
| 2014 | մֆ | «Ռիո 2» | Rio 2 | Խելացի |
| 2015 | ս | «Պարոն Ռոբինսոն» | Mr. Robinson | Հելլի Ֆոստեր |
| 2016 | ֆ | «Ինչպես կա» | As You Are | Սառա |
| 2017 | ֆ | «Այս ամբողջ աշխարհը» | Everything, Everything | Мэдди Уиттиер |
| 2017 | մս | «Նեո Յոկիո» | Neo Yokio | Հելենի երկրպագուհի |
| 2018 | ֆ | «Մութ արտացոլանքներ» | The Darkest Minds | Ռուբի Դեյլի |
| 2018 | ֆ | «Օտար ատելություն» | The Hate U Give | Սթար Կարտեր |
| 2018 | ֆ | «Որտեղ են հպվում ձեռքերը» | Where Hands Touch | Լեյնա |
| 2019 | ս | «Հարբած պատմություն» | Drunk History | Էլիզաբեթ Էքֆորդ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 https://web.archive.org/web/20141009154704/http://www.amandlastenberg.com/biography.html
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #1150884606 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://naacpimageawards.net/
- ↑ BET Awards 2025: Winners
- ↑ Fruhct, Becca. «INTERVIEW: 'Hunger Games' Amandla Stenberg Kicks Off Our Top 12 Lessons from Panem!». Act.mtv.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Abby Aguirre (2017 թ․ ապրիլի 19). «Amandla Stenberg Is a Voice for the Future». Vogue (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Sydney Scott (Feb, 17, 2016). «Amandla Stenberg Is Headed to NYU». Essence.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.
- ↑ McNary, Dave (2016 թ․ մարտի 23). «'Hunger Games' Actress Amandla Stenberg to Star in 'The Hate U Give'». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Borys Kit, Rebecca Ford (7/20/2016). «Amandla Stenberg, Nick Robinson to Star in 'Everything Everything' (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Tartaglione, Nancy (2016 թ․ ապրիլի 11). «Amandla Stenberg In Talks For Amma Asante's 'Where Hands Touch'». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Barraclough, Leo (2017 թ․ փետրվարի 9). «First Look: Amandla Stenberg, George MacKay in Amma Asante's 'Where Hands Touch' (EXCLUSIVE)». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Sanghani, Radhika (2015 թ․ սեպտեմբերի 2). «Hunger Games actress Amandla Stenberg making 'badass' black feminist comic». The Telegraph (ամերիկյան անգլերեն).
- ↑ Grinberg, Emanuella (2016 թ․ հունվարի 12). «'Hunger Games' star Amandla Stenberg: I am bisexual - CNN». CNN. Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Jodi Guglielmi (2016 թ․ հունվարի 8). «Hunger Games Star Amandla Stenberg Comes Out as Bisexual: 'It's Deeply Bruising to Fight Against Your Identity'». People (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Megan McCluskey (2016 թ․ հունվարի 8). «'Hunger Games' Actress Amandla Stenberg Comes Out As Bisexual on Snapchat». Time. Արխիվացված է օրիգինալից 2016-03-30-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Lotte Jeffs (2016 թ․ օգոստոսի 10). «Cover Star Amandla Stenberg speaks out on identity and growing up». ELLE UK (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Moore, Matt (17 июня 2018). «Hunger Games star and singer Amandla Stenberg comes out as gay». Gay Times (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-06-17-ին. Վերցված է 2019-09-09-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամանդլա Սթենբերգը «Աֆիշա» ամսագրում
- J. Phillips. 'Hunger Games' star on 'Colombiana' and life on the set
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամանդլա Սթենբերգ» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
- Հոկտեմբերի 23 ծնունդներ
- 1998 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լոս Անջելես քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի երեխա դերասանուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի մոդելներ
- Աֆրոամերիկացի ֆեմինիստներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Մոդելներ այբբենական կարգով