Քնկոտ Հովիտ (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քնկոտ Հովիտ
Տեսակհեռուստասերիալ
Ժանրֆենտեզի հեռուստատեսություն
ՍտեղծողԱլեքս Կուրցման
Կատարող պրոդյուսերԱլեքս Կուրցման
Գլխավոր դերերումTom Mison?
Արտադրող երկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Լեզու(ներ)անգլերեն
Հեռարձակում
ԱլիքFox Broadcasting Company
Սկզբնական եթերսեպտեմբերի 16, 2013
IMDbID 2647544

Քնկոտ Հովիտ (անգլ.՝ Sleepy Hollow), ամերիկյան միստիկ - արկածային հեռուստասերիալ՝ «Լեգենդ Քնկոտ Հովտի մասին» պատմվածքի արդիականացված տարբերակը, որի հեղինակն է Վաշինգտոն Իրվինգը: Սերիալը ստեղծվել է Ալեքս Կուրցմանի, Ռոբերտո Օրսիի, Ֆոլիպ Իսկովի և Լեն Ուայզմանի կողմից: Պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականի սեպտեմբերի 16 - ին Fox հեռուստաալիքով:

2017 թվականի մայիսի 9 - ին սերիալը 4 - րդ եթերաշրջանից հետո պաշտոնապես փակվեց[1]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկախության պատերազմի մարտերից մեկում Իկաբոտ Կրեյնը, կռվելով Ջորջ Վաշինգտոնի կողմից, մահացավ և հարություն առավ Նյու Յորք նահանգի Քնկոտ Հովիտ կոչվող տարածքում: Նրա հետ միասին կենդանացավ նաև անգլուխ ձիավորը, ում գլուխը կտրել է Իկաբոտը մինչև իր մահը: Անգլուխ ձիավորը, հանդիսանալով ապոկալիպսիսի 4 ձիավորներից մեկը՝ Մահը, փնտրում է իր գլուխը, իսկ երբ գտնի մնացած ձիավորները կհետևեն նրան: Նա սկսում է սպանել մարդկանց և գլխավոր հերոսը պետք է կանգնեցնի նրան՝ միասին գործելով ոստիկանության լեյտենանտ Էբբի Միլսի հետ:

Էբբին անգլուխ ձիավորի հետքին է դուրս գալիս, երբ նա սպանում է շերիֆին: Հետախուզական միջոցառումներից պարզ է դառնում, որ Իկաբոտը և Էբբին հանդիսանում են աստվածաշնչյան 2 վկաները:

Սկսվում է պատերազմ Չար և Բարի ուժերի միջև:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Կերպար Եթերաշրջաններ
1 2 3 4
Թոմ Միսոն Իկաբոտ Կրեյն Միշտ
Նիկոլ Բեհարի Էբբի Միլս Միշտ
Օրլանդո Ջոնս Ֆրենկ Իրվինգ Միշտ
Կատիա Վինթեր Կատրինա Կրեյն Միշտ
Լինդի Գրինվուդ Ջեննի Միլս Պարբերաբար Միշտ
Ջոն Նոբել Հենրի Պերիշ Պարբերաբար Միշտ Հյուր
Նիկի Ռիդ Բեթսի Ռոսս Միշտ
Շեննին Սոսսամոն Պանդորա Միշտ
Զաք Ափելման Ջո Կորբին Հյուր Միշտ
Լենս Գրոսս Դենիել Ռեյնոլդս Միշտ
Ջեսիկա Կամաչո Սոֆի Ֆոսթեր Միշտ
Ջանինա Գավանկար Դիանա Թոմաս Միշտ
Ջերի ՄակԿինոն Ջեյք Ուելս Միշտ
Ռեյչել Մելվին Ալեքս նորվուդ Միշտ
Ունա Յաֆե Մոլլի Թոմաս Միշտ
Ջերեմի Դեվիս Մալկոլմ Դրեյֆուս Միշտ

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին սերիան նկարահանվել է Հյուսիսային Կարոլինա նահանգի Սոլսբերի քաղաքում[2]: Առաջին եթերաշրջանի մնացած մասը նկարահանվել է Ուիլմինգթոնում, Հյուսիսային Կարոլինա: Նկարահանումները սկսվել են 2013 թվականի հուլիսի սկզբին:

2013 թվականի հոկտեմբերի 3 - ին, ընդամենը 3 սերիա թողարկելուց հետո, հեռուստաալիքը երկարաձգեց սերիալը մինչև երկրորդ եթերաշրջան[3]: Երկրորդ եթերաշրջանը, որը ցուցադրվել է 2014 թվականի սեպտեմբերի 24 - ից մինչև 2015 թվականի փետրվարի 23 - ը, տուժել է անհաջող ստեղծագործական ուղղության և, դրա հետևանքով, վարկանիշների անկման պատճառով:

2015 թվականի մարտի 18 - ին հեռուստաալիքը սերիալը երկարաձգեց մինչև երրորդ եթերաշրջան՝ բաղկացած 18 սերիայից և փոխեց շոուրաններին[4]: Եթերաշրջանը ցուցադրվեց 2015 թվականի հոկտեմբերի 1 - ից մինչև 2016 թվականի ապրիլի 8 - ը: 2016 թվականի մայիսի 13 - ին Fox - ը երկարաձգեց սերիալը մինչև 4 - րդ եթերաշրջան[5]:

2017 թվականի մայիսի 9 - ին Fox - ը փակեց սերիալը, Հեռուստաընկերության ներկայացուցիչները հայտնեցին, որ «Քնկոտ Հովտի» 4 - րդ եթերաշրջանը դարձավ վերջինը[6]:

Սերիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթերաշրջան Սերիաների քանակ Եթերաշրջանի պրեմիերա Եթերաշրջանի ավարտ
1 13 սեպտեմբերի 16, 2013 հունվարի 20, 2014
2 18 սեպտեմբերի 24, 2014 փետրվարի 23, 2015
3 18 հոկտեմբերի 1, 2015 ապրիլի 8, 2016
4 13 հունվարի 6, 2017 մարտի 31, 2017

Քննադատների ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալը հիմնականում ստացել դրական արձագանքներ՝ Metacritic - ում ստանալով 100 - ից 65 միավոր[7]:

Վարկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթերաշրջան Թայմսլոթ (ET) Սերիաներ Премьера Финал ԹՎ եթերաշրջան Ռանկ Հեռուստադիտողներ
(միլիոններ)
Ամսաթիվ Պրեմիերայի
հեռուստադիտողներ
(միլիոններ)
Ամսաթիվ Ավարտի
հեռուստադիտողներ
(միլիոններ)
1
Երկուշաբթի 21:00
13
սեպտեմբերի 16, 2013
10,10[8]
հունվարի 20, 2014
7,05[9] 2013–14 38 8,60[10]
2 18
սեպտեմբերի 22, 2014
5,51[11]
փետրվարի 23, 2015
4,35[12] 2014–15 92 6,12[13]
3
Հինգշաբթի 21:00
18
հոկտեմբերի 1, 2015
3,46[14]
ապրիլի 8, 2016
2,96[15] 2015–16 99 4,82[16]
4
Ուրբաթ 21:00
13
հունվարի 6, 2017
2,19[17]
մարտի 31, 2017
1,72[18] 2016–17 123 3,29[19]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Andreeva Nellie (May 9, 2017)։ «‘Sleepy Hollow’ Canceled By Fox After Four Seasons»։ TVLine։ Վերցված է May 9, 2017 
  2. Ford, Emily (2013-05-14)։ «'Sleepy Hollow' trailer features Salisbury; series to air at 9 p.m. Mondays»։ Salisbury Post։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-20-ին։ Վերցված է 2013-05-18 
  3. James Hibberd (3 октября 2013)։ «'Sleepy Hollow' gets surprise renewal for second season»։ Entertainment Weekly։ Վերցված է 2013-10-03 
  4. Nellie Andreeva։ «‘Sleepy Hollow’ Renewed For Season 3 With ‘Glades’ Creator As Showrunner - Deadline»։ Deadline։ Վերցված է 19 March 2015 
  5. Roots Kimberly (May 13, 2016)։ «Sleepy Hollow Renewed for Season 4»։ TVLine։ Վերցված է May 13, 2016 
  6. «Сериал «Сонная лощина» завершился на четвёртом сезоне»։ КГ-Портал (ru-ru)։ Վերցված է 2017-05-28 
  7. «Sleepy Hollow — Season 1 Reviews — Metacritic» 
  8. Bibel Sara (September 17, 2013)։ «Monday Final TV Ratings: 'Sleepy Hollow' & 'Bones' Adjusted Up, 'Dancing With the Stars', 'Million Second Quiz', 'American Ninja Warrior' & 'Siberia' Adjusted Down»։ TV by the Numbers։ Վերցված է September 17, 2013 
  9. Bibel Sara (January 22, 2014)։ «Monday Final TV Ratings: 'How I Met Your Mother' Adjusted Up, 'Beauty & the Beast' Adjusted Down & Final 'Sleepy Hollow' Numbers»։ TV by the Numbers։ Վերցված է January 22, 2014 
  10. «Full 2013-2014 TV Season Series Rankings»։ Deadline։ May 22, 2014 
  11. Webb Mitovich Matt (September 23, 2014)։ «Ratings: Gotham Cops Good Numbers But Sleepy Slips, Blacklist Returns Strong, Bang Still Very Big, Voice Drops»։ TVLine։ PMC։ Վերցված է September 23, 2014 
  12. Kondolojy Amanda (February 24, 2015)։ «Monday Final Ratings: 'The Voice' & 'Gotham' Adjusted Up; 'Castle' Adjusted Down»։ TV by the Numbers։ Վերցված է February 24, 2015 
  13. «Full 2014-2015 TV Season Series Rankings»։ Deadline։ August 23, 2014 
  14. Dixon Dani (October 2, 2015)։ «Thursday Final Ratings: 'Bones' & 'The Player' Adjusted Up + Final Football Ratings»։ TV by the Numbers։ Վերցված է October 2, 2015 
  15. Porter Rick (April 11, 2016)։ «Friday final ratings: 'Grimm,' 'Vampire Diaries' and 'Originals' adjust down»։ TV by the Numbers։ Վերցված է April 11, 2016 
  16. «Full 2015-2016 TV Season Series Rankings»։ Deadline։ May 26, 2016 
  17. Welch Alex (January 9, 2017)։ «'Hawaii Five-0' adjusts up, 'Emerald City' adjusts down: Friday final ratings»։ TV by the Numbers։ Վերցված է January 9, 2017 
  18. Porter Rick (April 3, 2017)։ «‘Last Man Standing’ finale adjusts up, ‘The Originals’ adjusts down: Friday final ratings»։ TV by the Numbers։ Վերցված է April 3, 2017 
  19. «Final 2016-17 TV Rankings: ‘Sunday Night Football’ Winning Streak Continues»։ Deadline