Ջեյն Ադամս (դերասան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյն Ադամս
Ծննդյան թիվ՝ապրիլի 1, 1965(1965-04-01)[1] (58 տարեկան)
Ծննդավայր՝Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և դերասանուհի
Պարգևներ՝
IMDb։ID 0011038

Ջեյն Ադամս (անգլ.՝ Jane Adams, ապրիլի 1, 1965(1965-04-01)[1], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասանուհի, «Թոնի», «Դրամա Դեսկ» մրցանակների դափնեկիր և «Ոսկե գլոբուս» մրցանակի թեկնածու[2]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյն Ադամսը ծնվել է Վաշինգտոնում, որտեղ ավարտել է Վաշինգտոնի համալսարանը գեղարվեստի բակալավրի աստիճանով 1989 թվականին[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամսը հայտնի է դարձել Նյու Յորքի թատերական բեմերում բազմաթիվ դերերի շնորհիվ, իսկ 1994 թվականին արժանացել է «Թոնի» և «Դրամա Դեսկ» մրցանակների An Inspector Calls պիեսում ելույթի համար[2]։ Սա հանգեցրեց նրան ֆիլմի երկրորդ պլանի դերերին այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Հարսնացուի հայրը», «Զգայուն երազը», «Ես սիրում եմ հոգսերը», «Տիկին Պարկերը և արատավոր շրջանակը», «Հարսնացուի հայրը 2», «Դուք նամակ ունեք», «Հրաշամանուկները», «Հրաշագործների երկիրը», «Տարեդարձը», «Մաքուր բանականության հավերժ փայլատակում», «Լեմոնի Սնիկետ. 33 դժբախտություններ», «Վերջին արձակուրդը», «Ինչպես փոքր երեխաները», «Խիզախը», «Խելացնորություն» և «Մի հանձնվիր»։ Նա նաև գլխավոր դեր է խաղացել 1998 թվականի «Երջանկություն» ֆիլմում, որի համար արժանացել է «Սանդենս» կինոփառատոնի մրցանակին[4]։

Հեռուստատեսությունում Ադամսը հայտնի է «Ֆրեյզեր» (1999-2000) և «Քուռակ» (2009-2011) հեռուստասերիալներում ունեցած դերերով։ Վերջինիս դերի համար նա ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի անվանակարգը 2010 թվականին հեռուստատեսության երկրորդ պլանի լավագույն կին դերի համար։ Նա նաև հայտնվել է «Օրենք և կարգուկանոն. Հանցագործ մտադրություն» և «Հաուս» սերիալներում, իսկ ավելի վաղ նկարահանվել է Relativity (1996) և The American Revolution (1997) սերիալներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 «Jane Adams- Biography». Yahoo!. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 21-ին.
  3. «Jane Adams biography». All Movie Guide. The New York Times. Վերցված է 2012 թ․ ապրիլի 2-ին.
  4. «Awards for Jane Adams». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 21-ին.