Փեգգի Լիպտոն
Փեգգի Լիպտոն անգլ.՝ Peggy Lipton | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 30, 1946[1][2] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | մայիսի 11, 2019[3][2] (72 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Hillside Memorial Park |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | հուդայականություն |
Կրթություն | Lawrence High School? |
Մասնագիտություն | երգչուհի, գրող, մոդել, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
Ամուսին | Քուինսի Ջոնս |
Երեխաներ | Քիդադա Ջոնս և Ռաշիդա Ջոնս |
![]() |
Մարգարետ Էնն «Պեգգի» Լիպտոն (անգլ.՝ Margaret Ann «Peggy» Lipton, օգոստոսի 30, 1946[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մայիսի 11, 2019[3][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, երգչուհի և մոդել։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիպտոնը ծնվել է Նյու Յորքում, հրեական ընտանիքում։ Նրա ծնողները եղել են նկարչուհի Ռիտա Բենսոնը (1912–1986) և կազմակերպության իրավաբան Գառոլդ Լիպտոնը (1911–1999)[4][5][6]: Հայրական կողմից նրա բարեկամները, փոխելով իրենց «Լիպշից» ազգանունը «Լիպտոնի», ներգաղթել են Ռուսական կայսրությունից, իսկ մայրիկը ներգաղթել է ԱՄՆ Իռլանդիայից[7]։ Լիպտոնը մեծացել է Լոնգ-Այլենդում իր եղբայրներ Ռոբերտի և Քեննեթի հետ միասին[4]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիպտոնը սկսել է իր կարիերան որպես մոդել «Ֆորդ Մոդելս» ընկերությունում[8]։ 1964 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Լոս-Անջելոս և նա կնքել է պայմանագիր «Universal Pictures» ստուդիայի հետ։
Լիպտոնը ավելի շատ հայտնի է իր գլխավոր դերով՝ «Տղաների ջոկատ» սերիալից, որը ցուցադրվում էր 1968-1973 թվականներին։ 1971 թվականին նա ստացել է «Ոսկե Գլոբուս» մրցանակը՝ «Դրամատիկական ժանրում կանացի լավագույն դերակատարման համար» անվանակարգում՝ «Պաշտպանության ջոկատ» սերիալում կատարած աշխատանքի համար։ Նա նաև որոշակի հաջողության է հասել որպես երգչուհի՝ թողարկելով մի քանի մենակատարումներ, որոնք հայտվել են Billboard հիթերում։
Լիպտոնն իր կարիերայում ընդմիջել՝ չնկարահանվելով 1970-ական թվականների կեսերից մինչև 1990 թվականը։ Նա վերադարձել է դերասանական մասնագիտությանը 1990 թվականին՝ խաղալով «Տվին Պիկս» սերիալում գլխավոր դերերից մեկը։ Դրանից հետո նա նկարահանվել է «Անձի փոփոխում», «Տվին Պիկս։ Կրակի միջով» և «Փոստատարը» ֆիլմերում։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիպտոնը ոչ շարունակական կապեր է ունեցել երաժիշտներ Փոլ ՄաքՔարթնիի և Էլվիս Փրեսլիի հետ, ինպես նաև դերասաններ Թեռենս Սթեմպիի և Ռայան Օ՛Նիլի հետ[9][10]։ 1960-ական թվականների կեսերից մինչև 1970-ական թվականների սկզբը նա հարաբերություններ է ունեցել ամուսանացած տղամարդկանց հետ, ինչպես նաև խնդիրներ էր ունեցել թմրանյութերի հետ[10]։
1974 թվականին Լիպտոնն ամուսնացել է երաժիշտ և պրոդյուսեր Քուինսի Ջոնսի հետ։ Զույգն ունեցել է երկու դուստր՝ Քիդադան (ծնվ. 1974) և Ռաշիդան (ծնվ. 1976), որոնք դարձել են դերասանուհիներ։ Երեխաների ծնվելուց հետո Լիպտոնը որոշ ժամանակ չի աշխատել, զբաղվել է երեխաների խնամքով[11] : Լիպտոնն ու Ջոնսը հեռացել են իրարից 1986 թվականին և 1990 թվականին ամուսնալուծվել[12]։
Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]
2004 թվականին Լիպտոնի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի ուռուցք[13][14]։ 2019 թվականի մայիսի 11 Լոս Անջելեսում նա մահացել է այդ հիվանդությունից[15][14][16]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Անվանումը հայերենում | Իրական անվանումը | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|---|
1968 | Բլյու | Blue | Լորի Կրամեր | |
1988 | Պատերազմի ճանապարհին | War Party | հեռուստատեսային լրագորղ | |
1988 | Մանուշակաագույն մարդակերը | Purple People Eater | Mom | |
1989 | Արգելված թեմա | Kinjite: Forbidden Subjects | Քետլին Քրոու | |
1990 | Մահացու հմայք | Fatal Charm | Ջեյն Սիմս | |
1991 | Անձի փոփոխում | True Identity | Ռիտա | |
1992 | Թվին Պիկս։ Կրակի միջով | Twin Peaks: Fire Walk with Me | Նորմա Ջեննինգս | |
1997 | Փոստատարը | The Postman | Թլլեն Մարչ | |
2000 | Պրակտիկանտը | The Intern | Ռոքսաննա Ռոտչ | |
2000 | Մինչև 16 տարեկան երեխաները | Skipped Parts | Լորաբել Պիրս | |
2001 | Ջեքփոթ | Jackpot | Ջենիս | |
2010 | Մի անգամ Հռոմում | When in Rome | Պրիսցիլլա | |
2014 | Տվին Պիկս։ Կտրտած էպիզոդներ | Twin Peaks: The Missing Pieces | Նորմա Ջեննինգս | Արխիվային նյութեր |
2017 | Շան կյանք | A Dog's Purpose | Հաննան հասուն տարիքում |
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Lipton, Peggy; Dalton, David; Dalton, Coco Breathing Out. — St. Martin's Press, 2005. — 320 с. — ISBN 0312324138
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.mirror.co.uk/3am/celebrity-news/breaking-peggy-lipton-dead-72-15352217
- ↑ 4,0 4,1 Demist, Robert (1972-03-19)։ «‘Bored? Creatively I'm Bored, But... ’»։ The New York Times (անգլերեն)
- ↑ Hutchings, David (1988-04-04)։ «Can You Dig It? the Mod Squad's Peggy Lipton, One Marriage and 15 Years Later, Returns to Acting»։ People (անգլերեն)
- ↑ Wilkins, Barbara (1975-03-17)։ «Quincy Jones and Peggy Lipton: Death Nearly Did Them Part»։ People (անգլերեն)
- ↑ «Rashida Jones discovers her family's holocaust secret»։ Newshub (անգլերեն)։ 2012-05-06
- ↑ People:Can You Dig It? the Mod Squad’s Peggy Lipton, One Marriage and 15 Years Later, Returns to Acting. April 04, 1988 Vol. 29 No. 13
- ↑ Gilbey, Ryan (2019-05-13)։ «Peggy Lipton obituary»։ The Guardian (անգլերեն)
- ↑ 10,0 10,1 Taylor, Charles (2005-06-12)։ «'Breathing Out': One Blonde»։ The New York Times (անգլերեն)
- ↑ Bennett, Anita (2019-05-11)։ «Peggy Lipton Dies: ‘Mod Squad’ And ‘Twin Peaks’ Actress Was 72»։ Deadline Hollywood (անգլերեն)
- ↑ McDaniels, Verne (1989-10-12)։ «Music producer Jones, actress Lipton to divorce»։ The Milwaukee Sentinel (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-12-ին։ Վերցված է 2020-09-01
- ↑ Ciuraru, Carmela (2005-06-04)։ «Lipton admits insecurity while living in mod times»։ Los Angeles Times (անգլերեն)
- ↑ 14,0 14,1 Gates, Anita (2019-05-12)։ «Peggy Lipton, ‘Mod Squad’ and ‘Twin Peaks’ Actress, Dies at 72»։ The New York Times (անգլերեն)
- ↑ Rottenberg, Josh (2019-05-11)։ «Actress Peggy Lipton, star of ‘The Mod Squad’ and ‘Twin Peaks,’ dies at 72»։ Los Angeles Times (անգլերեն)
- ↑ Fitzpatrick, Kevin (2019-05-11)։ «Peggy Lipton, Star of The Mod Squad and Twin Peaks, Dies at 72»։ Vanity Fair (անգլերեն)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Փեգգի Լիպտոն Internet Movie Database կայքում
|