Ֆորդ Մոդելս
Ֆորդ Մոդելս | |
---|---|
![]() | |
Տեսակ | modeling agency? |
Հիմնադրված է | 1946 |
Հիմնադիր | Eileen Ford? և Gerard W. Ford? |
Վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Արդյունաբերություն | modeling agency? |
Կայք | fordmodels.com(անգլ.) |
![]() |
Ford Modeling գործակալություն, կամ ինչպես հայտնի է այսօր՝ Ford Models, Նյու Յորքում հիմնադրված ամերիկյան միջազգային մոդելային գործակալություն: Այն ստեղծվել է 1946 թվականին՝ Էիլեն Ֆորդի և նրա ամուսնու՝ Ջերարդ Ֆորդի կողմից[1][2]:
Ընկերություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ford Models-ը հիմնադրվել է 1946 թվականին՝ Էիլեն Ֆորդի և Ջերարդ «Ջերի» Ֆորդի կողմից: Ford-ն առաջին ընկերությունն էր, որ վճարում էր իր մոդելների ծախսերը՝ արդեն ավարտված, բայց դեռևս չվճարված աշխատանքի համար: Ֆորդերի ընտանիքը Նյու Յորքից հեռու գտնվող պատանի մոդելներին իրենց տանը հյուրընկալելու սովորույթ ուներ[3]:
Ընկերությունը Նյու Յորքի առաջատար գործակալությունն էր, քանի դեռ Ջոն Կասաբլանկան՝ Elite Model Management կազմակերպությունից, բացեց իր ընկերությունը քաղաքում՝ հանգեցնելով 1980-ականների «մոդելների պատերազմին»[4]: Ford-ը, ինչպես 1970-ականների այլ ընկերություններ, պետք է մրցակցեր այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ Women Management, IMG Models և DNA:
Ընկերությունը ներկայացրել է մոդելների մեծ ցուցակ: 1980 թվականին ընկերությունը հիմնեց Ford Supermodel of the World Contest մրցույթը, որն ամեն տարի ողջ աշխարհից գրավում էր 60.000 թեկնածուների: Այսօր մրցույթը գոյություն ունի ամենամյա V/VMan Ford Model Search-ի երկու Visionaire հրապարակումների շնորհիվ:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էիլենն ու Ջերին բիզնեսն սկսել են իրենց տանը: Նրանց աղջիկը՝ Քեթի Ֆորդը, 1955 թվականին՝ 16 տարի ընկերությունում աշխատելուց հետո, գործի կառավարումը վերցրեց իր վրա: 2007 թվականին Ջոն Կապլանը դարձավ Ford Models-ի գործադիր ղեկավարը[5]։ Ընկերությունը լքելուց հետո Քեթի Ֆորդը դարձավ ստրկության և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարող Free the Slaves կազմակերպության համաշխարհային պատվիրակը:
Վերջին տարիներին ընկերությունը շերտավորվեց Ford Artists-ի միջոցով՝ վարսերի, դիմահարդարման և զգեստավորման արտադրություններում իր տաղանդը ցույց տալու համար: Այն նաև առաջխաղացում է ապրել մեդիա հարթակի օգնությամբ, որը ներառում է Ford Models Blog-ը, Twitter, Facebook և YouTube կայքերը: Ford Models-ն իր անունն է թողել նաև Random House գրքերի տպագրությունում։ Այն ստեղծել է պատանեկան վեպերի շարք, որը ծառայեց ընկերության հետ աշխատանքը գեղեցկացնելուն[6]:
Ford-ի դերասաններ ու մոդելներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերջին տարիներին ընկերությունը Ford Artists-ի միջոցով հմտացել է նորաձևության արտադրությանը առնչվող տարբեր մասնագիտությունների մեջ: Նրանք ներկայացնում են վարսահարդարներ, դիմահարդարներ, մատնահարդարներ, նկարիչ-տեխնոլոգներ, փրոփ-ոճաբաններ, լուսանկարիչներ և բեմադրիչներ: Ford Artist-ն իր կայաններն ունի Չիկագոյում ու Մայամիում[7]։
Բացի Նյու Յորքի շտաբից, Ford Model-ն իր գրասենյակներն ունի նաև Փարիզում, Լոս Անջելեսում, Մայամիում, Չիկագոյում և Սքոթսդեյլում, որը հայտնի է որպես Ford RBA (Robert Black Agency)[7]։
Ներդրում[խմբագրել | խմբագրել կոդը]
2000 թվականին Magnum Sports and Entertainment-ը գնեց ընկերության 80%-ը[8]։ 2007 թվականին Stone Tower Equity Partners ներդրում կատարեց ընկերությունում[5][9]։ Stone Tower-ն այնուհետև վերանվանվեց Altpoint Capital Partners[10]։
Ford ընկերության մոդելներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայումս Ford ընկերության պատվիրատուները ներառում են[11][12][13]․
- Ալինա Նակաշիմա
- Էլիսոն Նիքս
- Անդրե Զիեհ
- Անդրեա Պեջիկը
- Ասիա Քեյթ Դիլոն
- Բրեդ Քրոենիգ
- Բրիջեթ Մալքոլմ
- Կարոլին Տրենտինի
- Չենինգ Թաթում
- Չարլին Ալմարվեզ
- Չարո Ռոնքիլո
- Սինտիա Դիքեր
- Դանիել Դի Տոմասո
- Դևիդ Գանդի
- Էմանուելա դե Պաուլա
- Էվանդրո Սոլդատի
- Հանա Սոուկուպովա
- Ջոհան Ուրբ
- Ջոզեպ Լե Տուտոուր
- Կասեյ Քարիգ
- Քելի Գալե
- Քրիս Գրիկաիտե
- Լարս Բուրմեիստեր
- Միշել Բեյլի-Գեյթս
- Միշել Բուսվել
- Օլիվեր Չեշիր
- Պաուլ Սքալֆոր
- Ռադիկա Նեյը
- Թիսոն Ռիթեր
- Պրինցես Կեիշա Օմիլանա
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Biography for Katie Ford»։ Internet Movie Database։ Վերցված է 2008-09-21
- ↑ [1] Archived February 17, 2011, at the Wayback Machine.
- ↑ Roberta Bernstein (September 8, 1997)։ «Katie Ford»։ People Magazine 48 (10)։ Արխիվացված է օրիգինալից August 26, 2016-ին։ Վերցված է November 29, 2019
- ↑ «Living: Come with Me to Casablancas»։ Time։ August 25, 1980։ Արխիվացված է օրիգինալից March 16, 2020-ին։ Վերցված է May 2, 2010
- ↑ 5,0 5,1 «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից July 25, 2009-ին։ Վերցված է 2009-05-25
- ↑ Stephen Gundle (2008)։ Glamour: A History։ Oxford University press։ էջ 369։ ISBN 9780199210985
- ↑ 7,0 7,1 «Ford Artists Website»։ Վերցված է December 10, 2011
- ↑ Edward Wong (December 13, 2000)։ «Ford Models Is to Be Taken Over by an Agency for Athletes»։ The New York Times
- ↑ ZACHERY KOUWE (December 6, 2007)։ «FUND INJECTS CAPITAL TO AID FORD MODELS»։ The New York Post
- ↑ No, No, I Said 'Term Loan,' Not 'Turnpike'
- ↑ [2]
- ↑ «Ford Models – New York – Modeling Agency – Profile with contact details and their models on FMD – MVA verified agency»։ Fashionmodeldirectory.com։ Վերցված է 2012-02-18
- ↑ Actors-Women, FORD/RBA (Scottsdale) Archived January 29, 2009, at the Wayback Machine.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ford Models Blog
- Ford Artists
- Ford Models – New York-ը Fashion Model Directory-ում