Չենինգ Թաթում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Չենինգ Թաթում
Channing Tatum (19276524319).jpg
Ծնվել է ապրիլի 26, 1980({{padleft:1980|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:26|2|0}})[1][2][3] (37 տարեկան)
Ծննդավայր Քուլման, Քալմեն շրջան, Ալաբամա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[4]
Կրթություն Գեյզեր ավագ դպրոց, Գլենվիլի նահանգային քոլեջ և Տամպայի կաթոլիկ ավագ դպրոց
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ[5][2]
Ազգություն իռլանդական ծագումով ամերիկացի, ֆրանսիական ծագումով ամերիկացի և ԱՄՆ-ի բնիկ ազգեր
Մասնագիտություն դերասան, կինոպրոդյուսեր, պարող, մոդել, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Ամուսին(ներ) Ջեննա Դևան
Երեխա(ներ) 1 երեխա
channingtatumunwrapped.com


Չաննինգ Մեթյու Տատում (անգլ.՝ Channing Matthew Tatum, ծնվ.՝ ապրիլի 26 , 1980), ամերիկացի դերասան, կինոպրոդյուսեր, պարող և մոդել։ Հայտնի է «Քայլ առաջ» (2006), «Կոբրայի վերածնունդը» (2009), «Թանկագին Ջոն» (2010), «Երդում» (2012), «Ջամփ Սթրիթ 21» (2012) և «Մեջիք Մայք» (2012) ֆիլմերում մարմնավորած դերերի համար։ Նկարահանվել է նաև Նա տղամարդ է (2006), «Մարտական ակումբ» (2009), «Արծիվը» (2011) և այլ ֆիլմերում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տատումը ծնվել է Կուլլմանում, Ալաբամա, Կեյ և Գլենն Տատումների ընտանիքում։ Նա սերում է անգլիացի, շոտլանդացի-իռլանդացի, ֆրանսիացի, գերմանացի և հնարավոր է նաև բնիկ ամերիկացի նախահայրերից։ Նրա ընտանիքը տեղափոխվել է Միսիսիպի, երբ Տատումը 6 տարեկան էր։ Նրա մանկությունը անցել է Միսիսիպի գետի շուրջ։ Տատումը մարզական վիճակում էր գտնվում դեռևս մանկությունից։ Խաղում էր ֆուտբոլ, բեյսբոլ և այլ խաղեր։ Զբաղվում էր ռազմական մարտարվեստով։ Մանուկ ժամանակ զբաղվել է վուզուքուան քունգ ֆույով։ Տատումը իր դեռահասության տարիները մեծամասամբ անցկացրել է Տամպայի շրջանում, և հաճախել է Գեյթըր ավագ դպրոցը։ Այնուհետև ծնողները նրան հնարավորություն են ընձեռում ընտրել մասնավոր դպրոց կամ հաճախել ռազմական դպրոց. նա ընտրում է Տամպայի կաթոլիկական ավագ դպրոցը։ Դպրոցը նա ավարտում է 1998 թվականին։ Որից հետո ընդունվում է Գլենվիլի պետական քոլեջը(Արևմտյան Վիրջինիա)՝ ֆուտբոլիստի մասնագիտություն ստանալու նպատակով, բայց շուտող թողնում է այն։ Վերադառնում է տուն և սկսում է զբաղվել պատահական գործերով։

"ՅուԷս Ուիկլին" գրում է, որ այս ընթացքում Տատումը թողնելով տանիքագործի իր աշխատանքը սկսում է աշխատել որպես մերկապարող տեղի գիշերային ակումբներից մեկում։ 2010 թվականին Ավստրալիական թերթին տված իր հարցազրույցում նա ասում է, որ ցանկացել է ֆիլմ նկարահանել մերկապարողի իր կարիերայի մասին։ Այս գաղափարը ծնեց «Մեջիք Մայք» ֆիլմը։ Ավելի ուշ նա տեղափոխվում է Մայամի, որտեղ էլ նրան նկատում է մի մոդել։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին նա ընտրվում է որպես պարող և նկարահանվում է Ռիկի Մարտինի "Նա պայթեցնում է" երաժշտական տեսահոլովակում՝ Օռլանդոյում (Ֆլորիդա) անցկացրած լսումներից հետո։ Նրան վճարում են 400 դոլլար։ Նրա մոդելի կարիերան սկսվել է այնպիսի նորաձևության տների ցուցադրություններին մասնակցելով, ինչպիսիք են Արմանին և Աբերկրոմբի Ընդ Ֆիտչ։ Այնուհետև Տատումը սկսում է աշխատել հեռուստատեսային գողվազդներում նկարահանվելով (Պեպսիի գովազդ, 2002 թվական)։ Ապա նա մոդելի պայմանագիր է կնքում Մայամիում գտնվող մի մոդելային գործակալության հետ (Պեյջ 305), սակայն ավելի ուշ հաջողություն է ունենում՝ ընտրվելով Վոգ ամսագրի համար և շուտով հայտնվում է Աբերկրոմբի Ընդ Ֆիտչի, Դոլչե ընդ Գաբբանայի, Արմանիի և այլ հայտնի բրենդերի նորաձևության արշավներում։ "Թիըր Շիթ" ամսագիրը 2001 թվականի հոկտեմբերին նրան ընդգրկում է "50 ամենագեղեցիկ դեմքեր" շարքում։ Նա նաև պայմանագիր է կնքում Միլանում գործող "Բեատրիչէ" մոդելային գործակալության, Իտալիայում և "Ֆորդ Մոդելներ" Նյու Յորքում գործող գործակալությունների հետ։

2008 թվականից առ այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Տատումը նկարահանվում է Կիմբերլի Պիրսի "Վերջ կորուստներին" (Stop-Loss) ֆիլմում, որը մի զինվորականի մասին է, ով վերադառնում է Իրաքի պատերազմից, և Ստյուարտ Թաունսենդի "Պատերազմ Սիեթլում" ֆիլմում, որը 1999 թվականի Սիեթլում տեղի ունեցող Առևտրի համաշխարհային կազմակերպության բողոքի մասին է։ Նա նաև խաղացել է կարճամետրաժ "Ծուղակ" ֆիլմում. ռեժիսոր Ռիտա Վիլսոն։

Տատումը և Դիտո Մոնտիելը, որոնք միասին նկարահանվել են "Ինչպես ճանաչել սեփական սրբերիդ" ֆիլմում, նորից վերամիավորվում են "Մարտական ակումբ" ֆիլմում։ Ավելի ուշ Տատումը երևում է Մայքլ Մանի 2009 թվականին նկարահանված "Հասարակության թշնամիները" ֆիլմում՝ մարմնավորելով 1930-ականների գանգստեր Բոյ Ֆլոյդին։ Նույն տարվա ընթացքում նա նկարահանվում է "Կոբրայի վերածնունդը" ֆիլմում։ Նա սկզբում դժկամությամբ ընդունեց դերը, քանի որ վախենում էր, որ ֆիլմը կարող է փառաբանել պատերազմը։ Սակայն սցենարը ընթերցելուց հետո, նա իր միտքը փոխում է։ Զինվորականի դեր է խաղացել "Թանկագին Ջոն" ֆիլմում։

"Դիթեյլս" ամսագրի հարցազրույցում նա ասել է, որ ցանկանում է արտադրել այն բոլոր ֆիլմերը, որտեղ կնկարահանվի. ես այլևս չեմ ցանկանում լինել այն ֆիլմերում, որոնք ես չեմ արտադրելու։ Բացի այն տաս ռեժիսորների ֆիլմերից, որոնց ես իրականում ցանկանում եմ աշխատել "։ Տատումը, իր կինը՝ Ջեննա Դյուանը և նրանց գործընկեր Ռեյդ Քերըլինը 2010 թվականին 2 տարվա պայմանագիր են կնքում "Ռելատիվիտի Մեդիայի" հետ, այդ ընթացքում միասին աշխատելու նորաստեղծ ֆիլմերի վրա։

2012 թվականին Տատումը հյուրընկալվեց "Սեթըրդի Նայթ Լայվ"-ին (Saturday Night Live) և հայտնվեց 4 ֆիլմերում։ Նա նկարահանվեց Ստիվեն Սոդերբերգի "Խորտակիչ հարված", "Երդում"՝ Ռաշել Մքադամսի հետ և "Մաչոն և բոտանը" ֆիլմերում։ Նա նաև նկարահանվեց «Մեջիք Մայք» ֆիլմում, որը պատմում է Տատումի 8 տարվա մերկապարողի կարիերային մասին։ 2012 թվականի նոյեմբերին Տատումին "Փիփլ" ամսագիրը անվանեց "Տարվա ամենասեքսուալ տղամարդը"։

2013 թվականի նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տատումը նկարահանվել է "Սիրո հակառակ կողմը" ֆիլմում՝ Ռունի Մարայի և Ջուդ Լոի հետ միասին։ Տատումը Ստիվ Կարելլիի հետ նկարահանվում է "Աղվեսների որսորդը" ֆիլմում, որը Ջոն դյու Պոնտի մասին է, ով տառապում է պարանոյիկ շիզոֆրենիայից և սպանել է Օլիմպիական ըմբշամարտի չեմպիոն՝ Դեյվ Շուլցին։ Նա նաև կնկարահանվի "Մաչոն և բոտանը 2"-ում, որը լույս կտեսնի 2014 թվականի հունիսի 13-ին։ Նա նաև "Իքս Մարդիկ" ֆիլմում կմարմնավորի Գամբիթի կերպարը։

33ԸնդԱութ Պրոդաքշըն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի ընկերների և իր կնոջ՝ Ջեննա Դյուանի հետ հիմնել է երկու ֆիլմարտադրության ընկերություններ՝ 33ԸնդԱութ Պրոդաքշըն և Այրն Հորս Ինթերթեյնմընթ։ Նրանց առաջին ֆիլմը վավերագրական ժանրի ֆիլմ էր՝ "Ապակե երկիրը", որը պատմում է Ռուանդայի նախագահ Պոլ Կագամի և ցեղասպանություն վերապրած Ժան Պիեռ Սագահութու մասին։ Ֆիլմը ընտրվել է 2010 թվականին Տրիբեկա կինոփառատոնի բացման համար։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին Չայնինգ Տատումը հանդիպում է Ջեննա Դյուանին՝ "Քայլ առաջ" ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Ֆիլմի ավարտից անմիջապես հետո նրանք սկսում են հանդիպել։ 2008 թվականին Մայամիում նշանադրվում են, իսկ արդեն 2009 թվականի հուլիսի 11-ին տեղի է ունենում նրանց ամուսնությունը Մալիբույում (Կալիֆոռնիա)։ Նրանց միակ երեխան՝ Էվերլին ծնվել է 2013 թվականի մայիսին Լոնդոնում։ Տատումը խոսել է իր ուշադրության պակասի խանգարման և դիսլեքսիայի մասին։ 2014 թվականի մայիսին նա "ՋիՔյու" ամսագրին խոստովանել է, որ շատ է օգտագործում ալկոհոլ և որ ինքն իրեն համարում է հարբեցող։

Չ.Տատումը կնոջ Ջեննա Դյուանի հետ

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ Տեսակը Հայերեն անվանումը Բնօրինակ անվանումը Դերը
2004 ֆիլմ CSI. Մայամի CSI: Miami Բոբ Դեվենպորտ
2005 ֆիլմ Քարտեր մարզիչը Coach Carter Ջեյսոն Լայլ
2005 ֆիլմ Սուպերքրոս Supercross Ռոուդի Սփարքս
2005 ֆիլմ Աշխարհների պատերազմը War of the Worlds տղա եկեղեցում
2005 ֆիլմ Կործանում Havoc Նիք
2006 ֆիլմ Նա տղամարդ է She’s the Man Ձյուկ Օրսինո
2006 ֆիլմ Քայլ առաջ Step Up Թայլեր Գեյջ
2006 ֆիլմ Ինչպես ընտրել մեր սրբերին A Guide to Recognizing Your Saints Անտոնիոն երիտասարդ տարիքում
2007 ֆիլմ Ճակատամարտ Սիետլում Battle in Seattle Ջոնսոն
2008 ֆիլմ Քայլ առաջ 2. Փողոցներ Step Up 2: The Streets Թայլեր Գեյջ
2008 ֆիլմ Կանգ-Պարտություն Stop-Loss սերժանտ Սթիվ Շրայվեր
2009 ֆիլմ Մարտ առանց կանոնների Fighting Շոն Մակարթուր
2009 ֆիլմ Ջոննի Դ. Public Enemies Գեղեցիկ Ֆլոյդ
2009 ֆիլմ G.I. Joe. Կոբրայի վերելքը G.I. Joe: The Rise of Cobra Կոնդրատ Հաուզեր/ Ձյուկ
2010 ֆիլմ Թանկագին Ջոն Dear John Ջոն Թայրի
2011 ֆիլմ Դիլեմմա The Dilemma Զիփ
2011 ֆիլմ Վտանգավոր թաղամասը Son of No One Ջոնաթան Ուայտ
2011 ֆիլմ Արծիվը The Eagle Մարկ Ֆլավի Ակվիլա
2011 ֆիլմ 10 տարի անց Ten Years Ջեյք Բիլս
2011 ֆիլմ Նոկաուտ Haywire Աարոն
2012 ֆիլմ Երդում The Vow Լեո Քոլինզ
2012 ֆիլմ Ջամփ սթրիթ 21 21 Jump Street Գրեգ Ջենքո
2012 ֆիլմ Մեջիք Մայք Magic Mike Մեջիք Մայք
2013 ֆիլմ Դոն Ժուանի մտահոգությունները Don Jon կիոաստղ Կոնոր
2013 ֆիլմ Կողմնակի ազդեցություններ Side Effects Մարտին Թեյլոր
2013 ֆիլմ G.I. Joe. Փոխհատուցում G.I. Joe: Retaliation Կոնդրատ Հաուզեր/ Ձյուկ
2013 ֆիլմ Սա վերջն է This is The End Իր իսկ դերում
2013 ֆիլմ Սպիտակ Տան փոթորիկը White House Down Ջոն Քեյլ
2014 ֆիլմ Լեգո. ֆիլմ The Lego Movie Սուպերմեն
2014 ֆիլմ Աղվեսի որսորդը Foxcatcher Մարկ Շուլց
2014 ֆիլմ Ջամփ սթրիթ 22 22 Jump Street Գրեգ Ջենքո
2014 ֆիլմ Կյանքի գիրքը The Book of Life Հոակին Մոնդրագոն
2015 ֆիլմ Յուպիտերի վերելքը Jupiter Ascending Քեյն Ուայզ
2015 ֆիլմ Մեջիք Մայք XXL Magic Mike XXL Մեջիք Մայք
2015 ֆիլմ Նողկալի ութը The Hateful Eight Չեստր Չարլզ Սմիտերս
2016 ֆիլմ Ավե, Կեսար Hail, Caesar! Մանիքսի դերասան-հաճախորդը
2016 ֆիլմ Իքս Մարդիկ. Ապոկալիպսիս X-Men: Apocalypse
2016 ֆիլմ Գամբիտ Gambit Ռեմի Լեբո/Գամբիտ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]