Երդում (ֆիլմ, 2012)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Երդում (այլ կիրառումներ)
Picto infobox cinema.png
Երդում
The Vow
The Vow (film) .jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրկենսագրական ֆիլմ, դրամա և ռոմանտիկ ֆիլմ
Թեմաամնեզիա
Թվականփետրվարի 9, 2012[1] և փետրվարի 9, 2012[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄայքլ Սաքսի[3][4][5][6][7][8][9][10]
ՊրոդյուսերԳարի Բարբեր[8], Ռոջեր Բիրնբաում[8] և Ջոնաթան Գլիկման
Սցենարի հեղինակՋեյսոն Քաթիմս[10]
ԴերակատարներՌէյչըլ ՄքԷտըմզ[3][4][11][6][12][7][9][10][13], Չաննինգ Տատում[3][4][11][6][12][7][9][10][13], Սեմ Նիլ[3][4][11][6][12][7][13], Սքոթ Սպիդմեն[3][12][13], Ուենդի Քրյուսոն[3][12], Ջեսիկա Լենգ[3][4][6][12][7][10][13], Ջեսիկա ՄակՆեյմի[3][12][13], Թաթիանա Մասլանի[3][12][13], Լուկաս Բրայանթ[3][12][13], Քեյսի Դիլոն[12][13], Սառա Քարթեր[12][13], Քիմ Ռոբերթս, Ռեյչել Սկարստեն[12][13], Ջանեն Գուսեն[13], Բրիթ Իրվին[13], Լաուրա Օսվալդ[13], Կատարինա Կաալի[13] և Մարկ Բենջամին Փուչ[13]
ՕպերատորՌոժե Ստոֆերս
ԵրաժշտությունՄայքլ Բրուք և Ռեյչել Փորթման
ՄոնտաժՄելիսա Քենթ
Պատմվածքի վայրՉիկագո
Նկարահանման վայրՏորոնտո և Չիկագո
ԿինոընկերությունScreen Gems և Spyglass Entertainment
Տևողություն104 րոպե
Բյուջե30 000 000 ԱՄՆ դոլար[14]
Շահույթ196 000 000 ԱՄՆ դոլար[14]
Պաշտոնական կայքէջ

«Երդում» (անգլ.՝ The Vow), ֆիլմ-մելոդրամա, ռեժիսոր՝ Մայքլ Սաքս, հիմնված իրական պատմության վրա։ Գլխավոր դերերում՝ Չաննինգ Տատում և Ռեյչել Մաքադամս[15]։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2012 թվականի փետրվարի 9-ին (Ռուսաստանում մարտի 1-ին)։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Փեյջը և Լեոն իրենց ամուսնության 4-րդ տարում ավտովթարի են ենթարկվում։ Երբ կինը կոմայի մեջ էր Լեոն անգամ մի ժամով չէր հեռանում նրա կողքից, սակայն երբ Փեյջն ուշքի է գալիս ոչինչ չի հիշում ամուսնու մասին և այն սիրո մասին, որը թվում էր, թե հավերժ է։ Փեյջը մոռանում է իր կյանքի վերջին չորս տարիները, որոնց ընթացքում նա շատ էր փոխվել և դարձել էր այլ մարդ։ Լեոն փորձում է օգնել Փեյջին, որ նա հիշի ամեն ինչ։ Նա փորձեր է անում, որ Փեյջը նորից իրեն սիրահարվի։ Սակայն բոլոր փորձերն անօգուտ էին ընթանում։ Չկարողանալով հասնել կնոջ սիրուն Լեոն համաձայնվում է բաժանվել նրանից։ Բայց ահա ամուսնալուծությունից հետո Փեյջն իմանում է իր հոր և ընկերուհու հարաբերությունների մասին, որի պատճառով էլ նա խզել էր կապը ընտանիքի հետ։ Ընտանիքից ոչ ոք չէր ասում Փեյջին այդ մասին, քանի որ վախենում էին նորից կորցնել աղջկան։ Այս ժամանակ Փեյջը հասկանում է, որ այդ պայմաններում նրա հիշողությունը չի վերականգնվի։ Աղջիկը թողնում է իրավաբանակն համալսարանում ուսումը, որտեղ վերադարձել էր հիշողության կորստից հետո և որոշում է ապրել միայնակ, վարձով տանը։ Փեյջի մոտ նորից հետաքրքրություն է առաջանում դեպի քանդակագործությունը և նա վերադառնում է գեղարվեստական համալսարան, որտեղ սովորում էր ամնեզիայից առաջ։ Այսպիսով Փեյջն արդեն երկրորդ անգամ փոխում է իր կյանքը և դառնում է այն, ինչ-որ կար Լեոյին սիրահարվելու ժամանակ։ Մի անգամ, երբ Փեյջն իր իրերն էր հավաքում նա տեսավ իր երդումը, որը նա գրել էր սրճարանի մենյուի վրա։ Նա այդ երդումը տվել էր Լեոյի հետ ամուսնության ժամանակ։ Շուտով հերոսները հանդիպում են հենց նույն սրճարանի մոտ և իրենց կյանքը սկսում նորից։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեյչել Մաքադամս - Փեյջ Կոլինզ
  • Չաննինգ Տատում - Լեո Կոլինզ
  • Սեմ Նիլ - Բիլ Տորնտոն, Փեյջի հայրը
  • Ջեսիկա Լենգ - Ռիտա Տորնտոն, Փեյջի մայրը
  • Ջեսիկա Մակնեյմի - Գվեն, Փեյջի քուրը
  • Սքոթ Սպիդմեն - Ջերեմի
  • Վենդի Կրյուսոն - բժիշկ Ֆիշման
  • Դիլոն Կեյսի - Ալեքս
  • Ռեյել Սկարստեն - Ռոուզ
  • Քրիստինա Պեշիչ - Էլիզա
  • Բրիտնի Իրվին - Լենա
  • Ջինեն Գուսեն - Սոնյա
  • Կիմ Ռոբերտս - Բարբարա
  • Տատյանա Մասյլանի - Լիլի

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմը հիմքում ընկած է իրական պատմություն։ Այս դեպքը կատարվել է Կիմ և Կրիկիտ Կարպենտերամիի հետ։ Ավելի ուշ Կիմը գրեց «Երդում» գիրքը։
  • 1993 թվականի սեպտեմբերի ամուսնությունից 10 շաբաթ հետո զույգը ավտովթարի է ենթարկվում։ Կինը կորցնում է հիշողությունը, նա մոռանում է իր կյանքի վերջին էր ամիսների կատարվածը, թե ինչպես սիրահարվեց ամուսնուն, ինչպես փոխվեց...Չնայած այս ամենին Կիմը չի հրաժարվում և շարունակում է պայքարել։ Նա նշում է, որ Քրիստոսի հանդեպ ունեցած հավատի շնորհիվ նա կարողացավ պայքարել։
  • Զույգն այժմ ունի 2 երեխա։
  • Կրիկիտն այդպես էլ չհիշեց իր 18 ամիսները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]