Սպիտակ տան գրոհը
«Սպիտակ տան գրոհը» (անգլ.՝ White House Down)՝ Ռոլանդ Էմիրիխի մարտաֆիլմը, որի սցենարիստը Ջեյմս Վանդերբիլտն է[14][15]։ Գլխավոր դերերում են Չենինգ Թաթումը, Ջեյմի Ֆոքսը և Ջեյմս Վուդսը։ Ֆիլմի պրիմիերան ԱՄՆ-ում կայացել է 2013 թվականի հունիսի 28-ին[16][17][18]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջոն Քեյլը Կապիտոլիումի պահակախմբի ոստիկաններից էր։ Նա պատրաստվում էր աշխատանքի անցնել Գաղտնի ծառայությունում, ով պետք է պաշտպաներ նախագահին։ Միևնույն ժամանակ նա իր աղջկա՝ Էմիլիի համար շրջայց է կազմակերպում Սպիտակ տանը։ Նա շատ էր հետաքրքրված քաղաքականությամբ, և այդպես Ջոնը ցանկանում է վերականգնել իր և աղջկա հարաբերությունները։
Նույն այդ օրը, մի խումբ զինյալներ նախատեսել էին գրավել Սպիտակ տունը։ Հանցագործները Սպիտակ տուն են մտնում վերանորոգող բրիգադի տեսքով և արագ գրավում են շենքը և գերի վերցնում զբոսաշրջիկներին։ Երբ նախագահ՝ Ջեյմս Սոյերը տեղափոխվում է ստորգետնյա ապաստարան, պարզվում է, որ ահաբեկչական գործողությունները ղեկավարում էր անվտանգության ղեկավարը՝ Մարտին Ուոկերը։ Ջոն Կեյլը վերցնում է զինյալներից մեկի զենքը և սկսում է օգնել Սպիտակ տանը։ Էմիլի Քեյլը իր բջջային հեռախոսով տեսահոլովակ է արձանագրում և այն վերբեռնում է Youtube: Այդ տեսահոլովակով շտաբը ճանաչում է ահաբեկիչներին։ Պենտագոնի օպերատիվ շտաբը հավաքվում է և եզրակացնում, որ Մարտին Ուոկերն այդ արարքը կատարել է իր որդու վրեժը լուծելու համար, ով մահացել էր Իրանում՝ ռազմական առաքելություն կատարելիս։ Սակայն Ուոկերը միայն $400 մլն էր ցանկանում։ Կառավարական շտաբը չէր կարողանում համաձայնության գալ, թե ով պետք է փրկի Սպիտակ տունը. ոստիկանությունը, ՀԴԲ-ն, թե Գաղտնի ծառայությունը։ Ժամանակը գնում է։ Նախագահ Սոյերը և Քեյլը ցանկանում են դուրս գալ շենքից զրահապատ լիմուզինով, սակայն վարանում են ճեղքել վիթխարի ցանկապատը։ Զինյալները շրջապատում են Սոյերին ու Քեյլին և նրանց պարզապես հրաշքով է հաջողվում փախչել նռնակի պայթյունից։ ԶԼՄ-ները սկսում են տարածել նախագահի մահանալու մասին լուրը։
Ըստ ԱՄՆ-ի Սահմանադրության 25-րդ կետի իշխանությունը անցնում է փոխնախագահ Համոնդին։ Միևնույն ժամանակ հաքերները հրթիռ են բաց թողնում №1 տեղամասի վրա։ Փոխնախագահը մահանում է։ ԱՄՆ-ի նոր՝ 46-րդ նախագահը լիազորում է ավիահրթիռ բաց թողնել Սպիտակ տան վրա։ Ուոկերը գտնում է Քեյլի աղջկան և ստիպում է նրան և նախագահին դուրս գալ թաքստոցից։ Այնուհետև նա տիրանում է մի միջուկային ճամպրուկի և ուժով ստիպում է, որպեսզի Սոյերը բացի այն։ Մեջբերելով Վուդրո Վիլսոնին. «Գրիչն ավելի հզոր է, քան՝ սուրը»[19]՝ Սոյերը գրիչով հարվածում է նրան, բայց չի հաջողվում կանգնեցնել Ուոկերին։ Վերջին գոտեմարտում Քեյլը կարողանում է սպանել Ստենցին։ Էմիլին վազում է դեպի մարգագետին մեծ դրոշով և ազդանշան է տալիս մարտիկներին, որպեսզի կանգնեցնեն հարձակումը։ Զինյալները դադարեցրին գրոհը։ Քեյլը հասկանում է, որ այս ամենի մեջ ներգրաված է բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ով Ուոկերին տվել է միջուկային ճամպրուկի կոդը։ Դավաճանը ժամանակավոր նախագահ Էլայ Ռեֆերսոնն էր։ Նա և Ուոկերը պլանավորել էին Սպիտակ տան գրոհը։
Վերջում Քեյլը դառնում է նախագահի թիկնապահը և նախագահի ինքնաթիռով գնում են հիվանդանոց։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Դեր |
---|---|
Չենինգ Թաթում[20] | Ջոն Քեյլ |
Ջեյմի Ֆոքս[21] | Ջեյմս Սոյեր (ԱՄՆ նախագահ) |
Ջեյմս Վուդս[22] | Մարտին Ուոկեր |
Ջեյսոն Քլարք[23] | Էմիլ Ստենց |
Ռիչարդ Դենկինս[24] | Էլայ Ռեֆերսոն |
Մեգի Ջիլենհոլ[25] | Կերոլ Ֆիներտի |
Ջոի Քինգ[26] | Էմիլի Քեյլ |
Ռեյտ Նիկոլաս | Դոնի |
Ջեյմս Ռայմոնդ | Սկիպ Թայլեր |
Ռաշել Լեֆևր | Մելանի |
Ռեդիկ Լենս[27] | գեներալ Կոլֆիլդ |
Ջեյկ Ուեբեր | Թեդ Խոուպ |
Փիթեր Ջեյկոբսոն | Ուոլես |
Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]
Sony Pictures Entertainment-ը Վանդերբիլտի սցենարը գնեց 2012 թվականին՝ 3 մլն դոլլարով[15]։ Sony Pictures Entertainment-ը ապրիլին Ռոլանդ Էմերիխին նշանակում է ֆիլմի ռեժիսոր[14]։
Ֆիլմի նկարահանումնեն սկսվել է 2012 թվականի օգոստոսին Մոնրեալում և Վաշինգտոնում[28][29]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- George Sylvester Viereck. [Title The Strangest Friendship in History: Woodrow Wilson and Colonel House]. — Aware Journalism, 1976. — 375 с. — ISBN 9780837184135.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.nytimes.com/2013/06/28/movies/in-white-house-down-channing-tatum-rescues-the-nation.html?partner=rss&emc=rss&_r=0
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.filmaffinity.com/en/film640072.html
- ↑ http://www.imdb.com/title/tt2334879/
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.mafab.hu/movies/az-elnok-vegveszelyben-81562.html
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 http://filmspot.pt/filme/white-house-down-117251/
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 7,17 7,18 7,19 http://www.imdb.com/title/tt2334879/fullcredits
- ↑ 8,0 8,1 http://www.interfilmes.com/filme_28273_O.Ataque-(White.House.Down).html%E2%80%8E
- ↑ 9,0 9,1 9,2 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=205806.html
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 http://www.metacritic.com/movie/white-house-down
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 White House Down — 2013.
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ 14,0 14,1 Roland Emmerich in Talks to Helm $3 Million Sony Spec ‘White House Down’ — Deadline.com
- ↑ 15,0 15,1 Sony Spec Deal For ‘White House Down’ Worth $3 Million — Deadline.com
- ↑ Sony Moving 'White House Down' to Heart of Summer 2013 — The Hollywood Reporter
- ↑ «ВМЕСТО РЕЛИЗОВОРОТА: SONY PICTURES ОБНОВИЛИ РЕЛИЗЫ ДО КОНЦА 2013-ГО. И ЗАДЕРЖАТ ИЗ НИХ ДЛЯ РОССИИ БОЛЬШЕ ПОЛОВИНЫ | Кинобизнес по-русски»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-12-ին։ Վերցված է 2017-04-06
- ↑ «Штурм белого дома — Впереди» (ռուսերեն)։ WDSSPR։ Արխիվացված օրիգինալից 2013-03-14-ին։ Վերցված է 2013-02-15
- ↑ Viereck, 1976, էջ 216
- ↑ Channing Tatum In ‘White House Down’ Talks — Deadline.com
- ↑ Foxx nominated for 'White House Down' — Entertainment News, EXCLUSIVE, Media — Variety
- ↑ James Woods in talks for 'White House Down' — Entertainment News, EXCLUSIVE, Media — Variety
- ↑ Roland Emmerich’s ‘White House Down’ Adds Jason Clarke To Cast
- ↑ Richard Jenkins joins 'White House Down' — Entertainment News, Film News, Media — Variety
- ↑ Maggie Gyllenhaal joins 'White House' staff — Entertainment News, Film News, Media — Variety
- ↑ Joey King 'Down' to play Tatum's daughter — Entertainment News, Film News, Media — Variety
- ↑ 'White House Down' elects Lance Reddick — Entertainment News, Film News, Media — Variety
- ↑ «Channing Tatum, Jamie Foxx, Maggie Gyllenhaal, and James Woods coming to town to shoot White House Down»։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-18-ին։ Վերցված է 2017-04-06
- ↑ White House Down (2013) — Filming locations
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- whitehouse-film.ru фильма «Штурм Белого дома». պաշտոնական կայք (ռուս.)
- www.whitehousedown.com фильма «Штурм Белого дома». պաշտոնական կայք (անգլ.)
- Обзор и рецензия на фильм Washington Post
- Обзор и рецензия на фильм New York Times
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2013 ֆիլմեր
- Ռոլանդ Էմերիխի ֆիլմեր
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Columbia Pictures ֆիլմեր
- IMAX ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր վրեժի մասին
- Ամերիկյան էքշն թրիլեր ֆիլմեր
- 2010-ականների էքշն թրիլեր ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Վաշինգտոն ԿՇ-ում