Ջենա Դուան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջենա Դուան
Ծնվել էդեկտեմբերի 3, 1980(1980-12-03)[1][2] (43 տարեկան)
ԾննդավայրՀարթֆորդ, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[3]
ԿրթությունՀարավային Կալիֆոռնիայի համալսարան և Grapevine High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, կինոպրոդյուսեր, պարուհի, գործարար, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Ծնողներհայր՝ Darryll Dewan?
Ամուսին(ներ)Չաննինգ Տատում
jennadewanunwrapped.com

Ջենա Լի Դուան Թաթում[4][5][6] (անգլ.՝ Jenna Lee Dewan-Tatum, Միջազգային հնչյունական այբուբեն[4][5], դեկտեմբերի 3, 1980(1980-12-03)[1][2], Հարթֆորդ, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[3]), ամերիկացի դերասան և պարուհի։ Հայտնի է դարձել «Քայլ առաջ» (2006) ֆիլմում գլխավոր դերը կատարելով։

Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջենա Լի Դուանը Նենսի Սմիթի (անգլ.՝ Nancy Smith, née Bursch) և Դերրիլ Դուանի (անգլ.՝ Darryll Dewan) դուստրն է, որը Notre Dame Fighting Irish ամերիկյան ֆուտբոլային թիմի նախկին բեկ է[7]։ Նրա հայրը լիբանանա-լեհական ծագում ունի, իսկ մայրը՝ գերմանա-անգլիական[8][9][10]։ Ավելի ուշ ապագա դերասանուհու ընտանիքը տեղափոխվել է Դալլաս։ Միջնակարգ դպրոցում սովորելու տարիներին նա չիրլիդեր էր, տարբեր պարային մրցույթներում ստացել է մրցանակներ։ Դպրոցը ավարտել է 1999 թվականին (ավարտական պարահանդեսում թագուհին էր)։ Ընդունվելով Հարավային Կալիֆոռնիայի համալսարան նա դառնում է «Պի-Բետա-Ֆի» եղբայրության անդամ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

16 տարեկանում Դուանը զբաղված էր Լոս-Անջելեսում տաղանդների փնտրելու գործով, իսկ 18 տարեկանում, Լոս-Անջելես տեղափոխվելուց հետո սկսեց սովորել համալսարանում։ Այդպես նա սկսեց աշխատել պարուհի NSYNC-ի, Շոն Քոմսի, Սելին Դիոնի, Փինկի, Միսի Էլիոթի, Ռիկի Մարտինի և ուրիշների ելույթներում։ Մասնակցել է Ջանեթ Ջեքսոնի All for You Tour շրջագայությանը, ինչպես նաև տեսահոլովակում։ Ինչպես նաև նա մասնակցել է Քրիստինա Ագիլերայի «Not Myself Tonight» երգի տեսահոլովակում։

Դերասանական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջենա Դուանը իր ամուսին՝ Չենինգ Թաթումի հետ. Նյու- Յորկ 2010

2002 թվականից նա նկարահանվել է «The Hot Chick», «Անեծք 2», «Ծարավ, պատերազմ ջրի համար» ֆիլմերում և «Ջոուի», «The Young and the Restless» հեռուստասերիասլներում։ 2005 թվականին 25 տարեկան դերասանուհին առաջին անգամ «Tamara» ֆիմում կատարեց գլխավոր դերը (Թամարա Ռայլի)։

2006 թվականին «Քայլ առաջ» ֆիլմում նկարահանվելուց հետո նա մեծ ճանաչում ձեռք բերեց։ Նույն թվականին նա Անտոնիո Բանդերասի հետ նկարահանվել է մի այլ պարային ֆիլմում՝ «Պահիր ռիթմը»։ Ֆիլմը 30 մլն շահույթ է բերել[11], սակայն կինոքնադատների կարծիքով ֆիլմը ստացվել է խիստ բացասական[12][13]։

2015 թվականին նա նկարահանվել է «Սուպերգրլ» հեռուստասերիալում, որտեղ կատարել է Լյուսի Լեյնի դերը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հունիսի 11-ից Դուանը ամուսնացած է դերասան Չենինգ Թաթումի հետ][14], որի հետ մինչև ամուսնանալը հանդիպել է 3 տարի[15][16]։

2013 թվականի մայիսին Լոնդոնում ծնվել է նրանց դուստրը՝ Էվերլի Ելիզաբեթ Մեյզել Թաթում (անգլ.՝ Everly Elizabeth Maiselle Tatum)[17][18]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 GeneaStar
  2. 2,0 2,1 MAK (польск.)
  3. 3,0 3,1 3,2 http://www.aveleyman.com/ActorCredit.aspx?ActorID=84937
  4. 4,0 4,1 EuroNewz365 (2013 թ․ փետրվարի 15). «Jenna Dewan Tatum shows off her pre pregnancy body». YouTube. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  5. 5,0 5,1 «Jenna Dewan». Forvo.com. 2011 թ․ փետրվարի 12. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 9-ին.
  6. «Результаты поиска: Дуан». Movie.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 9-ին.
  7. «University of Notre Dame Official Athletics Site — Football». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.
  8. «Jenna Dewan's Fan Q&A on Twitter and New Photos at Nylon Magazine's». channingtatumunwrapped.com. 2009-08. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 26-ին.
  9. Dunne, Susan (2006 թ․ ապրիլի 7). «Brilliant Dancer Puts New Focus On Acting Career». courant.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2006 թ․ հուլիսի 20-ին.
  10. «Interview Tamara: The Beautiful Leading Lady Jenna Dewan». Bloody Disgusting. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 28-ին.
  11. «Take the Lead». Boxofficemojo.com. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 10-ին.
  12. Gleiberman, Owen (2006 թ․ ապրիլի 14). «Missed Step». Entertainment Weekly. էջ 61.
  13. Segal, Lewis (2006 թ․ ապրիլի 16). «Critic's Notebook». Los Angeles Times. էջ E.34.
  14. «CONGRATS TO THE NEW MR. AND MRS.TATUM!!!». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.
  15. Baclayon, Jovie (2008 թ․ սեպտեմբերի 7). «Channing Tatum Engaged!». E! Online. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 9-ին.
  16. «Channing Tatum Is Engaged». People. Time. 2008 թ․ սեպտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 9-ին.
  17. Galla, Brittany (2013 թ․ հունիսի 2). «Channing Tatum and Jenna Dewan-Tatum's Baby: It's a Girl!». Us Weekly. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 9-ին.
  18. Loinaz, Alexis L. (2013 թ․ հունիսի 4). «Channing Tatum and Jenna Dewan-Tatum Reveal New Daughter's Name!». E! Online. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջենա Դուան» հոդվածին։