21 Jump Street (21 Ջամփ փողոց)
«21 Jump Street», Ամերիկյան մարտաֆիլմ և կինոկատակերգություն, որը թողարկվել է 2012 թվականին: Ֆիլմի ռեժիսորները՝ Ֆիլ Լորդը և Քրիստոֆեր Միլլերն են, իսկ սցենարիստը՝ Միքայել Բակալլը: Ֆիլմի գլխավոր դերերում են՝ Ջոնա Հիլը և Չենինգ Թաթումը [11]: Ֆիլմը 1987 թ. հեռուստասերիալի ադապտացիան է, որը պատկերում է երկու ոստիկանների, ովքեր ստիպված են լինում հանդես գալ ավագ դպրոցի աշակերտների դերերում, թմրանյութ հայտնաբերելու համար: Ֆիլմը թողարկվել է 2012 թվականի մարտի 16-ին «Columbia Pictures»-ի և «Metro-Goldwyn-Mayer»-ի կողմից և վաստակել է 201 միլիոն դոլար: 2014 թ. հունիսի 13-ին թողարկվեց «22 Jump Street»-ը:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
2005 թ. շրջանավարտներ, բազմակողմանի զարգացած աշակերտ՝ Մորթոն Շմիթը (Ջոնա Հիլ) և հայտնի մարզիկ, սակայն ցածր առաջադիմություն ունեցող՝ Գրեգ Ջենկոն (Չենինգ Թաթում) բաց են թողնում իրենց ավարտական երեկոն: Շմիթը մերժվելով իր դասընկերուհու կողմից, չի մասնակցում երեկոյին, իսկ Ջենկոյին, վատ առաջադիմության պատճառով արգելում են մասնակցել: Յոթ տարի անց նրանք նորից հանդիպում են, այս անգամ արդեն Ոստիկանական ակադեմիայում, և դառնում են գործընկերներ:
Առաջին անգամ, իրենց հանձնարարում են այգում կարգ ու կանոն պահպանել: Այդ ընթացքում, նրանք նկատում են մի մոտոցիկլիստների խմբի, որոնց վարքագիծը ոստիկաններին կասկածելի է թվում: Ոստիկանները փորձում են ձերբակալել Դոմինգոյին, չտեղեկացնելով նրան իր իրավունքների մասին (Միրանդայի նախազգուշացում):
Այնուհետև զույգը ստիպված է լինում գնալ «21 Jump Street» (փողոց), որտեղ էլ սկսում են մասնակցել մի ծրագրի, որն իր մասնակիցներին ուղարկում է տարբեր ավագ դպրոցներ՝ թմրանյութեր հայտնաբերելու համար: Հրամանատար Դիքսոնը (Ice Cube) իրենց հանձնարարում է «Սագան» ավագ դպրոցում տարածվող թմրանյութը հայտնաբերել: Թմրանյութը կոչվում է ՀՖՍ (HFS; Holy Fucking Shit): Դիքսոնը զույգին նոր ինքնություններ է տալիս և իրենց ընդգրկում դպրոցական գործունեություններում՝ Ջենկոյին ընդգրկելով արվեստի դասերի, իսկ Շմիթին գիտական ոլորտի դասերի մեջ, սակայն զույգը խառնում է իրենց ինքնությունները: Շմիթը իր դասընկերուհի Մոլլիից տեղեկություններ է հավաքում թմրանյութի մասին և արդյունքում ինքն ու Ջենկոն հանդիպում են դպրոցի գլխավոր թմրանյութ վաճառողին՝ Էրիկին (Դեյվ Ֆրանկո): Իրենց ինքնությունը չբացահայտելու համար, զույգը տեղում թմրանյութն օգտագործում է: Էրիկը սկսում է ընդունել Շմիթին, ով իր հերթին սիրահարվում է Մոլլիին: Ջենկոն ընկերանում է իր քիմիայի դասընթացի դասընկերների հետ և համակրանք է գտնում ակադեմիական առարկաների մեջ: Շմիթի ծնողների բացակայության ժամանակ զույգը խնջույք է կազմակերպում, հրավիրելով Էրիկին: Խնջույքի ժամանակ ծեծկռտուք է բռնկվում Շմիթի, Ջենկոյի և խնջույք այցելողների միջև: Շմիթը հաղթում է և ստանում Էրիկի վստահությունը: Ջենկոյի ընկերները Էրիկի բջջային հեռախոսի մեջ սարք են տեղադրում, որով հետագայում կարողանում են լսել Էրիկի խոսակցությունները:
Ժամանակի ընթացքում Ջենկոյի և Շմիթի հարաբերությունները սրվում են, անգամ այն աստիճանի, որ վիճաբանությունները վերածվում են ծեծկռտուքի և այս պատճառով դպրոցն իրենց հեռացնում է: Այս լուրը իմանալով, հրամանատար Դիքսոնը իրենց վտարում է «Jump Street» ծրագրից: Որոշ ժամանակ անց Էրիկը Ջենկոյին և Շմիթին խնդրում է իր թիկնապահները լինել՝ դպրոցի ավարտական երեկոյի ժամանակ անցկացվող գործարքի համար: Այս ժամանակ էլ Ջենկոն և Շմիթը հաշտվում են: Ավարտական երեկոյի ժամանակ նրանք բացահայտում են, որ թմրանյութ տրամադրողը դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչն է՝ Պարոն Ուալթերսը (Ռոբ Ռիգգլ), ով թմրանյութը պատահականոր էր պատրաստել և սկսել էր վաճառել աշակերտներին: Պարոն Ուալթերսին և Էրիկին ձերբակալելու ժամանակ Շմիթը և Ջենկոն հաշտվում են, իսկ Շմիթն ու Մոլլին համբուրվում: Երկու ոստիկաններն էլ ետ են միանում «Jump Street» ծրագրին և ստանում իրենց հաջորդ հանձնարարությունը:
Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջոնա Հիլը Մարթոն Շմիթի դերում
- Չենինգ Թաթումը Գրեգ Ջենկոյի հերում
- Բրի Լարսոնը Մոլլի Թրեյսիի դերում
- Դեյվ Ֆրանկոն Էրիկ Մոլսոն դերում
- Ռոբ Ռիգգլը Պարոն Ուալթերսի դերում
- ԴեՌեյ Դեյվիսը Դոմինգոյի դերում
- Ice Cube-ը հրամանատար Դիքսոնի դերում
- Քրիս Փարնելը Պարոն Գորդոնի դերում
- Էլլի Կեմպերը Տիկին Գիգգզի դերում
- Ջեյք Ջոնսոնը տնօրեն Դադիերի դերում
- Նիկ Օֆֆերմանը փոխնախագահ Հարդիի դերում
- Հոլլի Ռուբինսոն Փիթը սպա Ջուդի Հոփսի դերում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://www.metacritic.com/movie/21-jump-street
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 http://www.imdb.com/title/tt1232829/
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.nytimes.com/2012/03/16/movies/21-jump-street-with-jonah-hill-and-channing-tatum.html?_r=0
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 https://www.filmaffinity.com/en/film907984.html
- ↑ Person Profile // Internet Movie Database — 1990.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=49775.html
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 http://www.cinematografo.it/cinedatabase/film/21-jump-street/55603/
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 ČSFD — 2001.
- ↑ 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 http://www.imdb.com/title/tt1232829/fullcredits?ref_=tt_ov_st_sm
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 http://www.bbfc.co.uk/releases/21-jump-street-2012-0
- ↑ Coll Kevin (December 21, 2009)։ «21 Jump Street Gets Phil Lord and Chris Miller to direct»։ Fused Film։ Արխիվացված օրիգինալից-ից February 18, 2012-ին։ Վերցված է June 13, 2014