Էլլի Քլեր Քեմփեր (անգլ.՝ Ellie Claire Kemper; մայիսի 2, 1980(1980-05-02)[1], Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, առավել հայտնի է NBC–ի «Օֆիս» (2009-2013) կատակերգական սերիալի դերով։ 2015 թվականին Քեմփերը գլխավոր դեր է կատարել «Անկոտրում Քիմի Շմիդթ» սերիալում[2]։
Էլիզաբեթ Քլեր Քեմփերը ծնվել է 1980 թվականի մայիսի 2-ին Կանզաս-Սիթի քաղաքում (Միսուրի նահանգ, ԱՄՆ)։ Էլին Դորոթի Էնի և Դեյվիդ Վուդս Քեմպերի չորս երեխաներից երկրորդն էր։ 1998 թվականին նա ավարտել է Սենթ-Լուիս արվարձանում գտնվող Քոնուեյ դպրոցը և Ջոն Բերոուզի միջնակարգ դպրոցը, որտեղ ի հայտ է եկել նրա հետաքրքրությունները թատրոնի և իմպրովիզացիոն կատակերգության նկատմամբ։ 2002 թվականին բակալավրի աստիճանով ավարտել է Փրինսթոնի համալսարան[3]։ Ապա որոշ ժամանակ սովորել է Օքսֆորդի համալսարանում։
2007 թվականին Էլին առաջնաելույթ է ունեցել հեռուստատեսությունում։ 2010, 2011, 2012 և 2013 թվականներին քառակի առաջադրվել է «ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիա մրցանակի»՝ «Լավագույն դերասանական կազմ կատակերգական սերիալում» կատեգորիայում՝ «Օֆիս» ֆիլմի համար։