Jump to content

Բրի Լարսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրի Լարսոն
Լարսոնը Ազգային օդատիեզերական թանգարանում 2018 թվականին
Լարսոնը Ազգային օդատիեզերական թանգարանում 2018 թվականին
Ծնվել էհոկտեմբերի 1, 1989(1989-10-01)[1][2][3][…] (36 տարեկան)
ԾննդավայրՍակրամենտո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունAmerican Conservatory Theater?
Քաղաքացիություն ԱՄՆ և  Կանադա
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային պրոդյուսեր և ռեժիսոր
Ժանրերփոփ
ԸնտրանիՍենյակ, Կապիտան Մարվել, Սքոթ Փիլիգրիմն ընդդեմ բոլորի և 21 Jump Street
Համատեղ ապրող(ներ)Ալեքս Գրիվոլդ[4] և Elijah Allan-Blitz?
Պարգևներ և մրցանակներ

Բրի Լարսոն (անգլ.՝ Brie Larson, իրական անուն՝ Բրիանա Սայդոնի Դեզոլներ (Դեսոլնիրս) (անգլ.՝ Brianne Sidonie Desaulniers, հոկտեմբերի 1, 1989(1989-10-01)[1][2][3][…], Սակրամենտո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի և դերասան[8]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լարսոնը ծնվել է Կալիֆորնիա նահանգի Սակրամենտո քաղաքում։ Նրա ծնողները միասին անցել են պրատիկա[9]։ Բաժանվել են դեռ այն ժամանակ, երբ Բրին դեռ երեխա էր։ Ավելի ուշ Բրին մոր և կրտսեր քրոջ` Միլեյնի հետ տեղափոխվել է Լոս-Անջելես։ Լարսոնը թատերական արվեստ սովորել է Ամերիկյան կոնսերվատորիայի թատրոնում (American Conservatory Theater) Սան Ֆրանցիսկոյում[10][11][12].: Առաջին լեզուն, որին տիրապետում է Բրին ֆրանսերենն է[13]։ «Glamour» ամսագրում տված հարցազրույցում Բրին ասել է, որ վերցրել է Լարսոն մականունն այն պատճառով, որ Դեզոլներ ազգանունը բավականին բարդ է հնչեցնել (Դեսոլնիրս անգլերեն տարբերակում)։ Բրիի պապիկն ու տատիկը ֆրանկոկանադացիներ էին[14]։ Հորական տատիկը՝ Գաբրիել Դեզոլները մահացել է 2015 թվականի դեկտեմբերին[15]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրի Լարսոն» հոդվածին։