Սքոթ Փիլգրիմն ընդդեմ բոլորի
«Սքոթ Փիլգրիմն ընդդեմ բոլորի» (անգլ.՝ Scott Pilgrim vs. the World, անվան թարգմանության մեկ այլ տարբերակ՝ Սքոթ Փիլգրիմն ընդդեմ մարդկության), ռեժիսոր Էդգար Ռայթի ֆիլմը՝ նկարահանված Բրայան Լի Օ’Մելիի «Սքոթ Փիլգրիմ» կոմիքսների շարքի հիման վրա։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Տորոնտոյում ապրող, 22 տարեկան Սքոթ Փիլգրիմը «Սեքս Բոմբ-Օմբ» խմբի բաս-գիտարիստն է։ Ֆիլմի սկզբում նա ժամադրվում է Նայվզ Չոյի հետ, ով ավագ դպրոցում է սովորում։ Սքոթը հանդիպում է ամերիկացի Ռամոնա Ֆլաուերսի հետ՝ ում առաջին անգամ տեսել էր երազում, և միանգամից կորցնում է հետաքրքրությունը Նայվսի հանդեպ։ Երբ «Սեքս-Բոբ-Օմբ»-ը խաղում է խմբերի մրցույթում, որի հովանավորն էր Ջի-Մեն Գրեյվսը, Սքոթի վրա հարձակվում է Ռամոնայի նախկին ընկեր Մեթյու Փաթելը։ Սքոթը հաղթահարում է Փաթելին և պարզում է, որ Ռամոնայի հետ ժամադրվելու համար նա պետք է հաղթահարի մնացած 6 չար նախկին ընկերներին։
Սքոթը խզում է հարաբերությունները Նայվզի հետ, ով մեղադրում է Ռամոնային և խոստանում է Սքոթին հետ վերադարձնել։
Սքոթը հաղթահարում է Ռամոնայի երկրորդ չար նախկին ընկերոջը՝ Հոլիվուդյան աստղ Լուկաս Լիին, նրան վտանգավոր հնարք անելու դրդելով։ Երրորդ չար ընկերը բուսակեր Թոդ Ինգրամն է, ով ժամադրվում է Սքոթի նախկին ընկերուհու՝ Էնվի Ադամսի հետ։ Սքոթը հաղթահարում է Թոդին, երբ նա խմում է կաթ։ Ռամոնայի չորրորդ նախկին ընկերուհուն նա հաղթահարում է ծնկի հետևի մասը ծակելով։
Ռամոնան խզում է իր հարաբերությունները Սքոթի հետ։ Հաջորդ խմբերի մրցույթում Սքոթի խումբը հաղթահարում է Ռամոնայի հինգերորդ և վեցերորդ նախկին ընկերներին՝ Քայլ և Քեն Կատայանագի զույգ եղբայրներին, և Սքոթը ստանում է երկրորդ կյանք։ Ռամոնան նորից սկսում է ժամադրվել իր յոթերորդ նախկին ընկեր Գիդիոնի հետ, ով հայտնի է որպես Ջի-Մեն Գրեյվս։ «Սեքս-Բոբ-Օմբ»-ին Գիդիոնը առաջարկում է ձայնագրման պայմանագիր, որը նրանք ընդունում են բացի Սքոթից, ով լքում է խումբը։
Գիդիոնը հրավիրում է Սքոթին «Քաոսի Թատրոն », որտեղ «Սեքս-Բոբ-Օմբ»-ն է խաղում։ Սքոթը մարտահրավեր է նետում Գիդիոնին Ռամոնայի հետ գրավելու համար, որի շնորհիվ նա ստանում է «Սիրո Ուժ»-ը և թուր։ Նայվզը կռվում է Ռամոնայի հետ Սքոթի համար և Սքոթը հանկարծակի ասում է որ նա միաժամանակ ժամադրվում էր Ռամոնայի և Նայվզի հետ։ Երբ Գիդիոնը սպանում է Սքոթին, Ռամոնան այցելում է Սքոթին Լիմբոսում և ասում է որ Գիդիոնը իրեն կառավարում է հատուկ մտքերի կառավարման սարքով։
Սքոթը օգտագործում է իր երկրորդ կյանքը։ Նա հաշտվում է իր ընկերների հետ և նորից մարտահրավեր նետում Գիդիոնին, այս անգամ իր համար։ Նա ստանում է «Ինքնահարգանքի ուժը» և զինաթափում է նրան ինքնահարգանքի ուժի թրով։ Նա ներողություն է խնդրում Ռամոնայից և Նայվզից միաժամանակ նրանց հետ ժամադրվելու համար և Սքոթն ու Նայվզը միացյալ ուժերով հաղթահարում են Գիդիոնին։
Գիդիոնից ազատվելուց հետո Ռամոնան պատրաստվում է լքել։ Նայվզը ընդունում է, որ իր և Սքոթի հարաբերությունները վերջացել են և համոզում է որ Ռամոնայի հետևից գնա։
Տարբերություններ բնօրինակից[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպեսզի տեղավորեին վեց գրաֆիկական նովելները մեկ ֆիլմում, հեղինակները մի շարք փոփոխություններ կատարեցին կոմիքսի սյուժեում.
- Բնօրինակում Սեքս-Բոբ-Oմբ խումբը նվագում է տարբեր փառատոնների և միջոցառումների ժամանակ, մինչդեռ ֆիլմում նրանց բոլորի ելույթները խմբերի մրցության մասն են համարվում։
- «Չար հանճարի» տարրերի մեծամասնությունը հեռացված են ֆիլմից։ Կտրված է նրա «Փայլատակումը»՝ սուբտարածության հայտաբերումը և չար նախկինների հավաքածուն։
- Կտրված է ֆլեշբեքների մեծ մասը։
- Հեռացված են մի շարք սյուժետային գծեր և կերպարներ։ Հեռացված է Ջուլիի և Սթեյսիի դերը։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մայքլ Սերա՝ Սքոթ Թիլիգրիմ
- Մերի Էլիզաբեթ Ուինսթեդ՝ Ռամոնա Ֆլաուերս
- Քիրան Քալքին՝ Ուոլես Ուելս, Սքոթի հարևան
- Էլեն Վոնգ՝ Նայվզ Չաու, դպրոցական ու Սքոթի ընկերուհին
- Էլիսոն Փիլ՝ Քիմ Փայն, Սքոթի խմբում հարվածային գործիքներ նվագող և նրա նախկին ընկերուհին
- Մարկ Վեբեր՝ Սթիվեն Սթիլս, Սքոթի խմբի կիթառահար
- Ջոնի Սիմոնս՝ Պատանի Նիլ
- Աննա Քենդրիկ՝ Սթեյսի Փիլիգրիմ, Սքոթի կրտսեր քույր
- Բրի Լարսոն՝ Էնվի Ադամս, Սքոթի նախկին ընկերուհին
- Էրիկ Կնուդսեն՝ Լյուկ «Քրաշ» Ուիլսոն
- Օբրի Պլասա՝ Ջուլի Փաուերս
- Թենեսի Թոմաս՝ Լինեթ Գայքոթт
- Չար նախկինների լիգա.
- Սատյա Բաբա՝ Մեթյու Փաթել
- Քրիս Էվանս՝ Լուկաս Լի
- Բրենդոն Ռութ՝ Թոդ Ինգրեմ
- Մեյ Ուիթման՝ Ռոքսի Ռիխտեր
- Սյոտա Սայտո և Կեյտա Սայտո՝ Քայլ և Քեն Քատայանագի
- Ջեյսոն Շվարցման՝ Գիդեոն Գորդոն Գրեյվս
Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի սաունդթրեքը ընդգրկում է այնպիսի երաժիշտների, ինչպիսիք են Բլեք Ֆրենսիսը, Բեք Հենսենը և Metric ու Broken Social Scene խմբերը։ Պրոդյուսեր Նայջել Գոդրիչը նշանակվել էֆիլմի երաժշտական մասի պատասխանատու[15][16]։ Beck-ի երկու չհրապարակված երգերը հնչել են թիզեր-թրեյլերում[17]։
Յուրաքանչյուր հորինված խմբերի համար ֆիլմում իսկապես գոյություն ունեցող երգերի համար ձայնագրել են ունիկալ երաժշտություն[18]։ Clash at Demonhead հորինված խմբի մենակատարի կերպարը ստեղծված է Metric-ի մենակատար Էմիլի Հայնսի կերպարի հիման վրա[19]։ Նաև Metric-ը հատուկ ֆիլմի համար ձայնագրել է «Black Sheep» երգը։ Քրիս Մերֆին՝ Sloan խմբից, դերասաններին կիթառ նվագելու դասեր է տվել[18]։ Երազ տեսնելու դրվագներում օգտագործվում է The Legend of Zelda տեսախաղերի շարքի երաժշտությունը։ Այն օգտագործելու թույլատվությունը ստանալու նպատակով Էդգար Ռայթը հաղթող Nintendo ընկերությանը ֆիլմից հատված է ուղարկել և նամակ, որտեղ երաժշտությունն անվանել է «մի ամբողջ սերունդի օրորոց»[20]։
Սաունթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]
Sex Bob-omb և Crash and the Boys հորինված խմբերի երգերը ձայնագրվել են Beck և Broken Social Scene խմբերի կողմից համապատասխանաբար։ Սաունդթրեքի թողարկումը իրականցվել է ABKCO Records լեյբլի կողմից օգոստոսի 10-ին[21];
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Կատարող | Տևողություն |
---|---|---|---|---|
1. | «We Are Sex Bob-Omb» | Beck Hansen | Sex Bob-Omb | 2:00 |
2. | «Scott Pilgrim» | Lynette Gillis, Catriona Sturton, Amanda Bidnall, Carla Gillis | Plumtree | 3:02 |
3. | «I Heard Ramona Sing» | Black Francis | Frank Black | 3:40 |
4. | «By Your Side» | Paul Denman, Andrew Hale, Sade, Stuart Matthewman | Beachwood Sparks | 4:57 |
5. | «O Katrina!» | Ian St. Pe, Joe Bradley, Jared Swilley, Cole Alexander | Black Lips | 2:51 |
6. | «I'm So Sad, So Very, Very Sad» | Ohad Benchetrit, Kevin Drew, Brendan Canning, Charles Spearin | Crash and the Boys | 0:13 |
7. | «We Hate You Please Die» | Benchetrit, Drew, Canning, Spearin | Crash and the Boys | 0:59 |
8. | «Garbage Truck» | Beck Hansen | Sex Bob-Omb | 1:44 |
9. | «Teenage Dream» | Marc Bolan | T. Rex | 5:45 |
10. | «Sleazy Bed Track» | Mark James Morris, Scott Edward Morris, Edward Daniel Chestor, Adam Patrick Devlen | The Bluetones | 4:36 |
11. | «It's Getting Boring by the Sea» | Laura Carter, Steven Ansell | Blood Red Shoes | 2:56 |
12. | «Black Sheep» | Emily Haines, James Shaw | Metric | 4:56 |
13. | «Threshold» | Beck Hansen | Sex Bob-Omb | 1:47 |
14. | «Anthems for a Seventeen-Year-Old Girl» | John Crossingham, Haines, Jessica Moss, Shaw, Canning, Drew, Spearin, Peroff Justin | Broken Social Scene | 4:36 |
15. | «Under My Thumb» | Միք Ջագեր, Keith Richards | The Rolling Stones | 3:41 |
16. | «Ramona (Acoustic Version)» | Hansen | Beck | 1:02 |
17. | «Ramona» | Hansen | Beck | 4:22 |
18. | «Summertime» | Hansen | Sex Bob-Omb | 2:10 |
19. | «Threshold (8 Bit)» | Hansen | Բրայան ԼեԲարտոն | 1:48 |
Մարքեթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին թիզեր-թրեյլերը թողարկվել է 2010 թվականի մարտի 25-ին[22]։ Երկրորդ թրեյլերը, որում հնչել են The Ting Tings, LCD Soundsystem, Cornelius, Blood Red Shoes և The Prodigy երգերը, թողակվել է 2010 թվականի մայիսի 31-ին[23]։
MTV Movie Awards 2010 մրցանակաբաշխության ժամանակ կայացել է ֆիլմի առաջին դրվագի պրեմիերան, որտեղ ներկայացվե է Սքոթ Փիլիգրիմի և Լուկաս Լիի մենամարտը։ Դերասանները, որ կատարում էին Լուկաս Լիի կասկադյորների աշխատանքը, իրականում Քրիս Էվանսի կրկնօրինակողներն էին[24]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 AFI լիամետրաժ ֆիլմերի կատալոգ
- ↑ 2,0 2,1 2,2 BFI Film & TV Database
- ↑ Lexicon of international films (գերմ.) — Zweitausendeins.
- ↑ http://www.tasteofcinema.com/2015/20-great-magical-realism-movies-that-are-worth-your-time/2/
- ↑ 5,0 5,1 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 9,14 9,15 https://www.filmaffinity.com/en/film198916.html
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 http://www.bbfc.co.uk/releases/scott-pilgrim-vs-world-film
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 11,8 http://www.ofdb.de/film/194936,Scott-Pilgrim-gegen-den-Rest-der-Welt
- ↑ 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 12,13 12,14 http://www.imdb.com/title/tt0446029/fullcredits
- ↑ http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=136370.html
- ↑ 14,0 14,1 14,2 Box Office Mojo — 1999.
- ↑ Hasty Katie (Mar 31, 2010)։ «Preview new Beck songs in 'Scott Pilgrim' trailer»։ HitFix։ Արխիվացված օրիգինալից April 28, 2012-ին։ Վերցված է March 31, 2010
- ↑ Martens Todd (March 25, 2010)։ «Rock 'n' roll: 'Scott Pilgrim' launches with Beck-scored trailer»։ Los Angeles Times։ Արխիվացված օրիգինալից April 28, 2012-ին։ Վերցված է March 31, 2010
- ↑ «Edgar Wright Talks Scott Pilgrim Trailer»։ Empire։ Արխիվացված օրիգինալից 2012-04-28-ին։ Վերցված է June 1, 2010
- ↑ 18,0 18,1 «Edgar Wright, Michael Cera, Jason Schwartzman Interview Scott Pilgrim vs. the World»։ Collider։ May 25, 2010։ Արխիվացված օրիգինալից April 28, 2012-ին։ Վերցված է June 1, 2010
- ↑ Rayner, Ben (August 8, 2009)։ «Toronto finally gets to play itself»։ Toronto Star։ Արխիվացված օրիգինալից April 28, 2012-ին։ Վերցված է June 1, 2010
- ↑ Miller, Nancy (June 22, 2010)։ «Director Edgar Wright, Actor Michael Cera Crack Wise About Scott Pilgrim»։ Wired։ Արխիվացված օրիգինալից April 28, 2012-ին։ Վերցված է June 23, 2010
- ↑ Breihan, Tom (June 21, 2010)։ «Beck, Broken Social Scene Play Fake Bands on Scott Pilgrim Soundtrack»։ Pitchfork։ Արխիվացված օրիգինալից June 25, 2010-ին։ Վերցված է June 21, 2010
- ↑ Wright, Edgar (March 25, 2010)։ «It’s here... The Official Scott Pilgrim Vs. The World Teaser Trailer»։ Edgar Wright Here։ Արխիվացված օրիգինալից April 28, 2012-ին։ Վերցված է June 10, 2010
- ↑ Wright, Edgar։ «The New Scott Pilgrim Vs. The World Trailer!»։ Edgar Wright Here։ Արխիվացված օրիգինալից 2012-03-26-ին։ Վերցված է June 1, 2010
- ↑ Marshall, Rick։ «First 'Scott Pilgrim Vs. The World' Clip Featuring Chris Evans as Lucas Lee»։ MTV։ Արխիվացված օրիգինալից 2012-04-28-ին։ Վերցված է June 10, 2010
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆիլմի պաշտոնական կայքArchived 2012-04-28 at the Wayback Machine.
- «Սքոթ Փիլիգրիմն ընդդեմ բոլորի»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|
- Տորոնտոյում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Անգլերեն ֆիլմեր
- Ամերիկյան կոմիքսների էկրանավորումներ
- Ամերիկյան ֆանտաստիկ ֆիլմեր
- Բրիտանական ֆիլմեր
- 2010 ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Կանադական ֆիլմեր
- Ճապոնական ֆիլմեր
- Universal Pictures ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ կինոկատակերգություններ
- Ամերիկյան էքշն կինոկատակերգություններ
- Ամերիկյան ԼԳԲՏ ֆիլմեր
- Relativity Media ֆիլմեր
- 2010-ականների ռոմանտիկ կինոկատակերգություններ
- Ամուսնական դավաճանությունը ֆիլմերում
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Բրիտանական արկածային ֆիլմեր
- Բրիտանական ֆանտաստիկ ֆիլմեր
- Բրիտանական մարտաֆիլմեր
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Ամերիկյան կատակերգական դրամա ֆիլմեր
- 2010-ականների դրամա ֆիլմեր
- Ամերիկյան ֆենտեզի ֆիլմեր
- Ճապոնական ֆանտաստիկ ֆիլմեր
- Բրիտանական ֆենտեզի ֆիլմեր