Jump to content

Բեք Հենսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեք Հենսեն
Բնօրինակ անունանգլ.՝ Beck Hansen
Ի ծնե անունանգլ.՝ Bek David Campbell
Ծնվել էհուլիսի 8, 1970(1970-07-08)[1][2] (54 տարեկան)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]
Երկիր ԱՄՆ
Ժանրերալտերնատիվ ռոք, anti-folk?, ալտերնատիվ հիփ հոփ, ինդի ռոք, Լոու ֆայ երաժշտություն, Փսիխոդելիկ երաժշտություն և սոուլ
Մասնագիտություներգիչ, փողոցային կատարող, կոմպոզիտոր, կիթառահար, երաժշտական պրոդյուսեր, բանջոյիստ, հեղինակ-կատարող և պրոդյուսեր
Երգչաձայնբարիտոն
Գործիքներկիթառ, վոկալ, ստեղնաշարային գործիքներ, բաս կիթառ, հարվածային համակարգ, Շրթնահարմոն, Սիտար, Բանջո, slide guitar?, տասներկու լարային կիթառ, Զանգ, vocoder?, mbira?, մեղեդային հարմոն և բիթբոքս
ԼեյբլXL Recordings, DGC Records?, Interscope Records, Geffen Records?, Bong Load Custom Records?, Sonic Enemy? և Flipside?
ԱմուսինՄարիսա Ռիբիզի
Պարգևներ
Կայքbeck.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Beck (singer) Վիքիպահեստում

Բեք Հենսեն (անգլ.՝ Beck Hansen, իրական անունը Բեք Դեյվիդ Կեմպբել, անգլ.՝ Beсk David Campbell, առավել հայտնի է «Բեք» բեմական անվամբ, հուլիսի 8, 1970(1970-07-08)[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3], Լոս Անջելես), ամերիկացի երաժիշտ, մուլտի-գործիքավորող, հեղինակ-կատարող, «Գրեմիի» բազմակի հավակնորդ և դափնեկիր (տարվա լավագույն ալբոմ և այլ անվանակարգերում)։

Նրա համբավը տարածվել է 1990-ական թվականների սկզբին, աչքի է ընկել ակուստիկ փորձարարական ոճով, ինչպես նաև հայտնի է երաժշտական ոճերի լայն շրջանակի երաժշտական կոլաժների ստեղծմամբ։ Ավելի ուշ սկսել է զբաղվել ֆանկով և սոլոյով։ Թողարկել է 13 ստուդիական ալմոբներ, մի քանի սինգլներ և նոտայի գիրք (Song Reader):

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը, Դեյվիդ Կեմպբելը (անգլ.՝ David Campbell), կանադացի երաժիշտ է։ Մասնակցել է Բեքի ալբոմների ձայնագրմանը, որպես լարային գործիքների վերադաշնակող։ Մայրը, Բիբե Հանսենը դերասանուհի է։ Ծնողների բաժանվելուց հետո Բեքը ապրել է մոր և եղբոր հետ, Լոս Անջելեսի լատինամերիկյան աղքատ թաղամասում, որտեղ էլ տարբեր երաժշտական ոճերի մթնոլորտն ազդել է իր երաժշտական տեսականու զարգացման վրա։ Մայրական կողմից պապը՝ Էլ Հենսենը, «Ֆլուկսուս» արտ-շարժման առաջադեմ գործիչներից է, ում նախնին եղել է կոմպոզիտոր, նկարիչ և կոլաժների հեղինակ Ջոն Քեյջը։ Նրա կինը՝ Օդրի Օսթլին Հանսենը մասնագիտությամբ մոդել է, գրող և դերասանուհի։ Մայրական կողմից նա ուղղափառ հրեա է, հայրական կողմից՝ պապը պրեսբիտերականության լուսավորիչներից էր։

Կարիերայի սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ական թվականների կեսին Բեյքը լքում է դպրոցը և սկսում զբաղվել ինքնակրթությամբ, շատ ճանապարհորդում է։ Գերմանիայում նրան օգնում է պապը՝ Էլ Հանսենը, ով ժամանակակից նկարչության ուղղությունների հարող ականավոր դեմքերից էր։

Նա վերադառնում է Նյու Յորք փանկ ռոքի ազդեցության հետևանքով։ Բեքը վերադառնում է Լոս Անջելես աղքատ, բայց էներգիայով լի։ Գոյատևելու համար նա ծայրահեղությունների էր դիմում, օրինակ՝ հագուստի գործարանում, ցածր աշխատավարձով կատարում էր ամենօրյա աշխատանք, նվագում էր տարբեր կոլեկտիվներում, ինչը բերում էր սեփական երաժշտության կատարելագործմանը։ Հանդես է եկել բազմաթիվ ակումբներում և սրճարաններում։ Արդեն այդ ժամանակ Բեքի խնդիրը դառնում էր արտիստական վառ շոուի կազմակերպումը, որը պիտի ուրախացներ և հիացներ հասարակությանը։

Բեքի առաջին ձայնագրությունները արվել են Poop Alleý և Win Records ստուդիայում, Թոմ Գրիմլի կողմից։ Առաջադիմական կրեատիվի մթնոլորտում իշխող Bong Load Custom Records ստուդիայում թողարկվում է նրա «Loser» (1993) սինգլը։ Առաջին անգամ թողարկվել են դրանից 500 օրինակ։ Ձայնագրությունն անսպասելիորեն ճանաչում է գտնում և տարածվում ալտերնատիվ ռադիոյում, ինչն էլ իր մեջ ներգրավում է մյուս ձայնագրման լեյբլներին։

Այս ամենից հետո, երբ Բեքն ուներ համապատասխան նյութերի (ստեղծագործություն) բավական մեծ չափաքանակ, նա պայմանագիր է կնքում David Geffen Records ընկերության հետ, որն էլ նրան հնարավորություն է տալիս միաժամանակ երաժշտություն հրատարակել այլ լեյբլներում։ Այս ընթացքում նա հրատարակում է One Foot in the Grave ալբոմը «K» լեյբլում և Stereopathetic Soul Manure ալբոմը Flipside Records-ում։ Դրանք ստեղծվել էին նրա գրեթե ակուստիկ ոճի հին երգերից։ Նրանց մեջ խառնված էին ալտերնատիվ ֆոլկ-երաժշտության և նոյզի էլեմենտներ։ Ավարտելով ձայնագրությունը, Բեքը 1995 թվականին մասնակցում է Lollapalooza միջազգային փառատոնին։ Մի քանի քննադատներ նրան անվանում էին մեկ հիթի հրաշքով, մեկ երգով երգիչ։ Բացի դրանից, լսարանի մի մասը (հիմնականում Lollapalooza-յի անձնակազմը) ծանոթ էին միայն «Loser» երգին և ուրիշ ոչինչ բոլորովին չէին ընկալում։

1996 թվականին The Dust Brothers խմբի հետ համագործակցելով՝ Բեքը թողարկում է «Odelay» ալբոմը։ The Dust Brothers-ը պատրաստում է նաև «Beastie Boys» խմբի «Paul's Boutique» ալբոմը։ Ալբոմն քննադատների կողմից հավանության է արժանանում, ստանում է երկու պլատին և երկու «Գրեմիի»։

1998 թվականին «Odelay»-ին հաջորդում է «Mutations» ալբոմը, որի պրոդյուսերը Նեյջել Գոդրիչն էր, ով համագործակցում էր Ռադիոհեդ բրիտանական ռոք խմբի հետ։

Ալբոմը ձայնագրվել է երկու շաբաթում։ Բեքն ամեն օր գրում էր մի երգ, ինչը հանգեցնում է նրան, որ երկու շաբաթում գրվում է 14 երգ։ Mutations ալբոմում էլեկտրոնային գործիքավորումն ավելի քիչ է, քան Odelay ալբոմում, այնտեղ գերակշռող էին ժողովրդական և բլյուզային տարերը։ Ալբոմը հավաքվել է Բեքի հին երգերով, մի քանիսը գրված են եղել 1994 թվականին։

«Sing It Again» երգը գրվել է հատուկ Ջոնի Քեշի համար, բայց նա այն երբեք չի կատարել, իսկ Բեքը երգի տեքստը համարում էր «անմտություն և անհեթեթություն»։ Արդյունքում Քեշը կատարում է «Rowboat» ալբոմի Stereopathetic Soulmanure ստեղծագործությունը։

1990-ականների վերջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին Բեքը համագործակցելով իր պապի Էլ Հանեսի հետ կազմակերպեց «Բեք և Էլ Հանսեն. խաղեր լուցկիներով» ցուցահանդեսը։ Այն ներառում էր անձնական և համատեղ կոլաժների հավաքածու, նկարներ և բանաստեղծություններ։ Ցուցահանդեսը տեղի է ունեցել Նյու Յորքի Santa Monica թանգարանի պատկերասրահում և Վինիպեգում (Կանադա)։ Այս ցուցադրության ցանկը ներկայացրել է Smart art press հրատարակչությունը։

1999 թվականին թողարկվում է երկար սպասված Midnite Vultures ալբոմը, որից հետո Բեքը հյուրախաղերով հանդես է գալիս աշխարհի տարբեր մասերում։ Սա վերադարձ էր էներգետիկ շոուի, ինչպես որ Lollapalooza-ի հետ շրջագայության ժամանակ էր։

Օրինակ, «Debra» երգի կատարման ժամանակ առաստաղից իջեցնում են կարմիր մահճակալ, իսկ սովորական գործիքներին ուղեկցում է քամու ձայնը։

2000-ական թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրանից հետո, 2002 թվականին համագործակցելով Գոդրիչի հետ թողարկում է «Sea Change» նուրբ և էմոցիոնալ ալբոմը, որը հայտվում է ԱՄՆ-ի լավագույն ալբոմների ցանկում՝ զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը։ Այս ալբոմի միքտը մոտավորապես այսպես է. Բեքը նկարագրում է այն էտապները, որը մարդն անցնում է որևէ մեկի հետ հարաբերությունները խզելուց հետո։ Ալբոմի ստեղծմանը մասնակցել է նաև Բեքի հայրը, ով հեղինակ է երկու երգերի լարային վերադաշնակմանը։ Հաջորդ մրցաշրջանում Բեքին զուգակցում է The Flaming Lips խումբը։

2004 թվականի վերջում Բեքը վերադառնում է ստուդիա, նոր ալբոմի վրա աշխատելու համար։ Ձայնագրման աշխատանքներին մասնակցել են The Dust Brothers խմբի անդամները, Թոնի Հոֆերը, The White Stripesի անդամ Ջեք Ուայթը։

Նոր ալբոմը դուրս է եկել 2005 թվականի մարտի 29-ին. կոչվում էր Guero, ինչը սլենգի լեզվով նշանակում է՝ խարտյաշ, լուսավոր։ Տասը ամիս անց լույս է տեսնում ռեմիքսների մի ամբողջ հավաքածու՝ Guerolito-ն։

2006 թվականի նոյեմբերին թողարկվում են The Information և Guero ալբոմները, որոնց պրոդյուսերը Գոդրիչն էր։ Թողարկվել է նաև հավելյալ սկավառակ՝ ինքնատիպ տեսաշարքով, որոնք երգերի համար նկարահանված սիրողական տեսահոլովակներ էին։

Այս ալբոմները շատ դրական գնահատականներ են ունեցել քննադատների կողմից և գրանցել են բազմաթիվ հաջողություններ։

2004 թվականին ծնվում է Բեք Հենսենի որդին՝ Կոզիմո Հենրին։

2012 թվականին Բեքը թողարկում է իր էքպերիմենտալ ալբոմ Song Reader։ Ալբոմում կային 20 կոմպոզիցիաների նոտաներ և տեքստեր։ Դրանք հիմնականում գրված են թղթի վրա, սակայն երաժիշտների կողմից կատարված երաժշտություն ունեցող կրիչներ չկան։ Երգերը լսելու համար պետք է դրանք նվագել և երգել համակ ուշադրությամբ։ Նույնիսկ ալբոմի համար պատրաստվել էր առանձին կայք, որտեղ բոլոր ցանկացողները կարող էին երգի իրենց տարբերակները տեղադրել[4][5]

2013 թվականի ամռանը Բեքը թողարկում է իր տասներկուերորդ ստուդիական ալբոմ Morning Phase, որն իրենից ներկայացնում է Sea Change ալբոմի ոճով ակուստիկ հավաքածու։ Ձայնագրություններին մասնակցել են նախկինում Modern Guilt ալբոմի ձայնագրություններին մասնակցած երաժշտների մեծամասությունը, այդ թվում՝ Բեքի վաղեմի գործընկեր Սմոքի Հորմելան։ Բացի դրանից, նա թողարկել է երեք ֆոլկ-սինգլներ. «Defriended», «I Won’t Be Long» и «Gimme»[6].

Նախագծեր այլ երաժիշտների հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեքը մասնակցել է White Stripes-ի «The Hardest Button to Button», The Stone Roses «Love Spreads» և Jon Spencer Blues Explosion «Flavor» երգերի տեսահոլովակների նկարահանումներին, կարդացել է ռեպ և մասնակից է եղել North American Halloween Prevention խմբի աշխատանքներին։ Բեքը կատարել է նաև «Don’t Be Light» և «The Vagabond» երգերը, ինչպես նաև երրորդ ստուդիական ալբոմի համար նվագել է շրթնահարմոն։ Հենսենը կատարել է նաև Velvet Underground-ի «I’m set free» երգը (Tiebetian freedom concert): Հանդիսացել է Շառլոտ Գենսբուրի «IRM» ալբոմի պրոդյուսերը[7]։ Բեքի «Beautiful Way» երգը Windows Media Player-ի մեկ տարբերակում պարունակում է 30 վայրկյանանոց նմուշ։

Grandaddy խմբի «Jed’s Other Poem» երգի (Beautiful Ground) բառերում ասվում է «I try to sing it funny like Beck…» («Ես ուզում էի երգել այնքան անկրկնելի, որքան Բեքը…»).

Flaming Lips-ը իրենց երաժշտական շրջագայությունը սկսել են Բեքի «Thank You Jack White for the Fiber-Optic Jesus That You Gave Me» երգով։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին Բեքը սերտ հարաբերություններ է հաստատում դիզայներ Լեյ Լայմոնի հետ։ Նրանք բաժանվում են 2000 թվականին, ինչն էլ համաձայն տարբեր խոսակցությունների հիմք է հանդիսացել «Sea Change» (2002) ալբոմի ստեղծման համար[8]։ Այդ ալբոմի երգերի մեծամասնությունը գրվել է նրանց բաժանումից հետո, մեկ շաբաթվա ընթացքում[9]։ Բեքը ամուսնանում է դերասանուհի Մարիսա Ռիբիզիի հետ, ով Ջովանի Ռիբիզիի քույրն էր։ 2004 թվականի ապրիլին նրանք ունենում են որդի, ում անվանակոչում են Կոզիմո Հենրի Հենսենա[10]։ 2007 թվականի հուլիսին ծնվում է նրանց դուստր Թյուսդեյը[11][12]։

Նրա ծնողները՝ Դեյվիդ Կեմպբելն ու Բիբե Հանսենը սաենտոլոգներ էին։ Դրա համար էլ Բեքի կյանքի մեծ մասը կապված է սաենտոլոգիայի հետ։ Նրա կինը, Մարիսա Ռիբիզին նույնպես երկրորդ սերնդի սաենտոլոգ է։ Մանկաբաձուհին, որը ընդունել էր Մարիսայի և նրա եղբոր ծնունդը, Բիբեն էր՝ Բեքի մայրը[13]։

Հաջորդ վավերագիրը Բեքի հարցազրույցն է իռլանդական թերթին 2005 թվականի հունիսի 11-ին, որի ժամանակ նա հայտնում է, որ իր ինքը սաենտոլոգիստ է և իր հայրը արդեն 35 տարի է ծառայում է եկեղեցուն[14]

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Population: 1 (1986), խմբում, ակարդեոնով կարճ տեսարան։
  • Kill the Moonlight (1994), «Leave Me on the Moon», «Last Night I Traded My Souls Innermost for Some Pickled Fish» и «Underwater Music».
  • SubUrbia (1996), «Feather in Your Cap».
  • A Life Less Ordinary (1997), «Deadweight».
  • Bury Me in Kern County (1998), «Megaboob».
  • Պստիկ-ճստիկ (1998), «This World Is Something New to Me» with various other artists.
  • A Room for Romeo Brass (1999), «O Maria» и «Dead Melodies».
  • Condo Painting (2000), «Computer Girls».
  • Heartbreakers (2001), «Tropicalia».
  • Moulin Rouge! (2001), «Diamond Dogs» ( Դեյվիդ Բոուի cover ).
  • Southlander (2001), երկրորդական դեր, երգել է և խաղացել «Puttin It Down» и «Broken Train»:
  • City of Ghosts (2002), «Blackhole».
  • Adaptation. (2002), «Dead Melodies».
  • Holes (2003), «He’s a Mighty Good Leader».
  • Along Came Polly (2004), «Lost Cause».
  • Մաքուր բանականության հավերժ փայլատակում (2004), «Everybody’s Got to Learn Sometime» ( The Korgis cover ).
  • Երկնքի և երկրի միջև (2005), «Strange Invitation».
  • Inland Empire (2006), «Black Tambourine».
  • Nacho Libre (2006), «My Heart Is with the Children», «There Is No Place for Me in This World», «Tender Beasts of the Spangled Night», «10,000 Pesos», «Holy Man» и «Return of the Luchador».
  • Life During Wartime (2009), «Life During Wartime» (with Devendra Banhart)
  • The Twilight Saga: Eclipse (2010), «Let’s Get Lost» (with Bat For Lashes)
  • Սքոթ Փիլգրիմն ընդդեմ բոլորի (2010), «We Are Sex Bob-Omb», «Garbage Truck», «Threshold», «Summertime», «Ramona»

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ, երգերի նոտաներ և տեքստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2012 - «Song Reader»
Տարի Երգ Դիրքը գծապատկերում Ալբոմ
U.S.
[15]
US Mod AUS
[16]
AUT
[17]
CAN
[18]
SWI
[19]
FRA
[20]
GER
[21]
IRE
[22]
NLD
[23]
NZ
[24]
NOR
[25]
SWE
[26]
UK
[27]
1994 «Loser» 10 1 8 10 7 19 20 18 28 21 5 1 6 15 Mellow Gold
«Pay No Mind (Snoozer)»
«Beercan» 27
1996 «Where It's At» 61 5 50 34 49 35 Odelay
«Devils Haircut» 94 23 22
1997 «The New Pollution» 78 9 39 95 14
«Sissyneck» 30
«Jack-Ass» 73 15 -1
«Deadweight» 16 60 23 A Life Less Ordinary Soundtrack
1998 «Tropicalia» 21 66 49 39 Mutations
1999 «Sexx Laws» 21 27 Midnite Vultures
2000 «Mixed Bizness» 36 34
2002 «Lost Cause» 36 Sea Change
2005 «E-Pro» 65 1 38 Guero
«Girl» 100 8 45
2006 «Nausea» 13 The Information
2007 «Think I’m in Love» 22
«Timebomb» 103 29 40 154 Single-only release
2008 «Chemtrails» Modern Guilt
«Gamma Ray» 19
«Youthless»
2015 «Dreams» Colors
2016 "WOW" 12 13
2017 "Up All Night" 10
"Dear Life" 21
  • «Stray Blues» (2000)
  • «Beck (EP)» (2001)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Weisbard E. M. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #122659686 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. New website for Song Reader Արխիվացված 2013-04-29 Wayback Machine(անգլ.)(չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ). Beck.
  5. Sonos Studio explores Beck Hansen’s Song Reader through art and interpretation Արխիվացված 2013-06-03 Wayback Machine(անգլ.)(չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ). Sono Studio, 20 феврала 2013.
  6. Майк Айерс (30 Октября 2013). «Бек возвращается к стилистике Sea of Change на новом альбоме Morning Phase». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  7. Beck сработался с Шарлоттой Генсбур
  8. Zacharek, Stephanie. (2 октября 2002). «Guess I'm Doing Fine» (անգլերեն). Կաղապար:Нп4. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին.
  9. «Beck Gets (Kind of) Blue» (անգլերեն). Time. 2002 թ․ սեպտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին.
  10. «Beck Marries Marissa Ribisi» (անգլերեն). United Press International. 2004 թ․ ապրիլի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին.
  11. «Beck Expecting Baby No. 2?» (անգլերեն). Spin. 2006 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին.
  12. «In a Chaotic Industry, Beck Abides» (անգլերեն). The New York Times. 2008 թ․ հուլիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին.
  13. «Scientologists Beck & Marissa Ribisi had their second child, daughter Tuesday in June 2007» (անգլերեն). Celebrific. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին.
  14. «A Sort of Homecoming» (անգլերեն). Կաղապար:Нп4. 2005 թ․ հունիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 15-ին. {{cite web}}: Invalid |url-status=unknown-host (օգնություն)
  15. «US: Singles». billboard.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 12-ին. {{cite web}}: Unknown parameter |dateformat= ignored (օգնություն)
  16. «Australia: Singles». australian-charts.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 12-ին. {{cite web}}: Unknown parameter |dateformat= ignored (օգնություն)
  17. «Austria: Singles». austriancharts.at. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 12-ին. {{cite web}}: Unknown parameter |dateformat= ignored (օգնություն)
  18. «Canada: Singles». RPM. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 12-ին. {{cite web}}: Unknown parameter |dateformat= ignored (օգնություն)
  19. «Switzerland: Singles». hitparade.ch. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 12-ին. {{cite web}}: Unknown parameter |dateformat= ignored (օգնություն)
  20. «France: Singles». lescharts.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 12-ին. {{cite web}}: Unknown parameter |dateformat= ignored (օգնություն)
  21. «Germany: Singles». musicline.de. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 12-ին. {{cite web}}: Unknown parameter |dateformat= ignored (օգնություն)
  22. «Ireland: Singles». irishcharts.ie. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 12-ին. {{cite web}}: Unknown parameter |dateformat= ignored (օգնություն)
  23. «Netherlands: Singles». dutchcharts.nl. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 12-ին. {{cite web}}: Unknown parameter |dateformat= ignored (օգնություն)
  24. «New Zealand: Singles». charts.org.nz. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 12-ին. {{cite web}}: Unknown parameter |dateformat= ignored (օգնություն)
  25. «Norway: Singles». norwegiancharts.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 12-ին. {{cite web}}: Unknown parameter |dateformat= ignored (օգնություն)
  26. «Sweden: Singles». swedishcharts.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 12-ին. {{cite web}}: Unknown parameter |dateformat= ignored (օգնություն)
  27. 27,0 27,1 «UK Positions». zobbel.de. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 12-ին. {{cite web}}: Unknown parameter |dateformat= ignored (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեք Հենսեն» հոդվածին։