Windows Media Player

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Windows Media Player
Изображение логотипа
Տեսակվկայագրված ծրագրային ապահովում, մեդիափլեյեր և tag editor?
Նախագծումը՝Մայքրոսոֆթ
Լույս տեսավ՝1991
ՊլատֆորմWindows
Կարդագող ֆայլերի ֆորմատApple Lossless?, Audible Audiobook?, Windows Media[1], Windows Media Player DataBase? և Synchronized Multimedia Integration Language?
Ստեղծվող ֆայլերի ֆորմատWindows Media Player DataBase?
Արտոնագիրօգտվելու համաձայնագիր
Կայքsupport.microsoft.com/en-gb/windows/windows-media-player-d10303a5-896c-2ce2-53d4-5bd5b9fd888b(անգլ.)
 Windows Media Player Վիքիպահեստում
WMP տարբերանշանը

Windows Media Player (կարճ՝ WMP), մեդիա նվագարկիչ է և մեդիա պահոց՝ մշակված Մայքրոսոֆթ ընկերության կողմից, որը նախատեսված է ձայնայի հոլովակներ, տեսահոլովակներ և նկարներ դիտելու համար։ Ծրագիրը գործում է Microsoft Windows օպերացիոն համակարգի, ինչպես նաև Pocket PC և Windows Mobile օպերացիոն համակարգերով աշխատող սարքերի վրա։ Թողարկվել են նաև Mac OS, Mac OS X և Solaris օպերացիոն համակարգերի համար նախատեսված տարբերակներ, սակայն որոշ ժամանակ անց դրանք դադարել են գործել։

Բացի մեդիա նվագարկիչ լինելուց՝ Windows Media Player ծրագիրը ունակ է պատճենելու երաժշտությունը համակարգչի վեջ կամ ձայնասկավառակի վրա, պահպանել տարբեր ֆորմատներով, տեղափոխել թվային աուդիո նվագարկչի կամ այլ բջջային սարքերի վրա։ Ծրագիրը նաև թույլ է տալիս գնել կամ վարձել երաժշտություն երաժշտության առցանց խանութներից։

Windows Media Player ծրագիրը փոխարինել է նախկինում գոյություն ունեցող Media Player ծրագրին, ավելացնելով ավելի շատ ֆունկցիաներ, քան միայն երաժշտություն լսելը կամ հոլովակներ դիտել են։

Windows Media Player 11 ծրագիրը հասանելի է Windows XP օպերացիոն համակարգի համար, ներդրցած է եղել Windows Vista և Windows Server 2008 օպերացիոն համակարգերում։ Լռելյայն ֆորմատներն են՝ Windows Media Video (WMV), Windows Media Audio (WMA), Advanced Systems Format (ASF), իր սեփական ֆորմատը՝ հիմնված XML-ի վրա, որը կոչվում է Windows Playlist (WPL). Նվագարկիչը նաև ունակ է օգտագործել թվային իրավունքների մենեջմենթ ծառայությունը՝ Windows Media DRM հավելումով։

Windows Media Player 12 ծրագիրը Windows Media Player ծրագրի ժամանակակից տարբերակն է։ Այն թողարկվել է 2009 թվականի հուլիսի 22-ին[2], Windows 7 օպերացիոն համակարգի հետ մեկտեղ և չի թողարկվել Windows օպերաիոն համակարգի նախկին տարբերակնեի համար[3]։ Ի տարբերություն ժամանակակաից Windows 8, Windows 8.1 և Windows 10 օպերացիոն համակարգերի՝ Windows RT օպերացիոն համակարգին հասանելի չէ Windows Media Player ծրագիրը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Windows Media Player ծրագրի առաջին տարբերակը հայտնվել է 1992 թվականին, երբ Windows 3.0 օպերացիոն համակարգը մուլտիմեդիա ընդլայնումների հետ թողարկվեց[4]։ Սկզբնապես ստանալով Media Player անվանումը, այս կոմպոնենտը հասանելի է դարձել "Մուլտիմեդիա համատեղելի" սարքերին բայց հասանելի չի եղել մանրածախ վաճառքի համար։ Այն հնարավորություն ունեեր ցուցադրելու .mmm անիմացիոն ֆայլեր, կարող էր ստանալ ընդլայնումներ և նվագարկել այլ ֆորմատներ[5]։ Այն օգտագործում էր MCI հավելումը՝ սպասարկելու մեդիա ֆայլերը։ Լինելով Windows օպերացիոն համակարգի կոմպոնենտ, Media Player ծրագիրը ունենում է տարբերակի նույն թիվը, ինչ այդ տարբերակի Windows օպերացիոն համակարգը։

Microsoft ընկերությունը շարունակաբար թողարկել է մեդիա ֆայլեր նվագարկելու համար նախատեսված ծրագրեր։ Հաջորդ տարվա նոյեմբերին ցուցադրվել է Video for Windows ծրագիրը, ինչը հնարավորություն էր ընձեռում նվագարկելու թվային տեսաֆայլեր AVI ֆորմատով[6], ինչպես նաև կոդեկըներ՝ աջակցելու RLE և Video1 և աջակցելու չսեղմված տեսաֆայլեր դիտելու հնարավորությունը։ Indeo 3.2 տարբերակը թողարկվել է ավելի ուշ։ Windows օպերաիցոն համակարգի համար տեսաֆայլերի աջակցությունը առաջին անգամ հասանելի է դարձել Windows 3.1 օպերացիոն համակարգի համար անվճար ընդլայնում ստեղծելով։ Հետագայում այն ներկառուցվել է Windows 95 և Windows NT 4.0 օպերացիոն համակարգերին։ 1995 թվականին Microsoft ընկերությունը թողարկել է DirectX Media SDK-ի հետ ActiveMovie ընդլայնումը։ ActiveMovie ընդլայնումը իրենից ներկայացնում էր մեդիա ֆայլերի հետ աշխատելու նոր միջոց։ Այն ապահովում էր մեդիա հոսքերի աջակցություն (սկզբնական Media Player ծրագրոււմ այս հնարավորությունը բացակայում էր)։ 1996 թվականին ActiveMovie ընդլայնումը վերանվանվեց DirectShow[7]: Այնուամենայնիվ, Media Player ծրագիրը շարունակել է թողարկվել մինչև Windows XP օպերացիոն համակարգը, որտեղ այն պաշտոնապես վերանվանվել է Windows Media Player v5.1.[8] ("v5.1" is the version number of Windows XP.)

1999 թվականին Windows Media Player ծրագրի տարբերակների համարակալումը դարձավ օպերացիոն համակարգերի տարբերակների համարակալումից անկախ։ Windows Media Player 6.4 տարբերակը թողարկվել է որպես Windows 95, Windows 98 և Windows NT 4.0 օպերացիոն համակարգերի համար նախատեսված թարմացում, հետագայում Windows 2000, Windows ME և Windows XP օպերացիոն համակարգում հայտնվել է որպես հիմնական կոմպոնենտ։ Windows Media Player 7.0 տարբերակը և դրա հաջորդները նույնպես թողարկվել են նույն ոճի մեջ՝ լրացնելով մեկը մյուսին, բայց գործելով որպես առանձին ծրագրեր։

Windows XP օպերացիոն համակարգը եղել է միակ օպերացիոն համակարգը, որը ունեցել է մեդիա նվագարկչի 3 տարբեր տարբերակներ (v5.1, v6.4 and v8)։ Բոլոր ծրագրերը ունեցել են նոր Windows Media Player (Media Player անվան փոխարեն) անվանումը և DirectShow կոդեկներ։ Windows Media Player 7-րդ տարբերակը ստացել է մեծ փոփոխություններ, որոնց շարքին են պատկանում օգտագործողի միջերեսը, տեսողականացումներ և բարելավված աշխատանք։ Windows Vista օպերացիոն համակարգը, այնուամենայնիվ, Windows Media Player-ի բոլոր տարբերակներից հրաժարվել է՝ ի նպաստ 11-րդ տարբերակի։

Սկսած Windows Vista օպերացիոն համակարգից, Windows Media Player ծրագիրը բացի DirectShow հավելումից աջակցում էր Media Foundation միջավայրը, քանի որ այն այն ունակ էր նվագարկելու տարբեր տեսակի մեդիա ֆայլեր, Media Foundation միջավայրը, ինչպես նաև DirectShow՝ որոշ ֆորմատների համար[9]։ Windows Media Player 12 տարբերակը թողարկվել է Windows 7 օպերացիոն համակարգի հետ։ Այն պարունակում էր ավելի շատ ֆորմատների աջակցություն և նոր հատկություններ։ Windows 8 օպերացիոն համակարգի հետ, այնուամենայնիվ, նվագարկիչը թարմացում չի ստացել։

2012 թվականի ապրիլի 16-ին Microsoft ընկերությունը հայտարարել է, որ Windows Media Player ծրագիրը հասանելի չի լինելու Windows RT օպերացիոն համակարգին, որը իրենից ներկայացնում է Windows օպերացիոն համակարգ ARM պրոցեսորներով սարքերի համար[10]։

Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական նվագարկումը և պահոցային ֆունկցիաները[խմբագրել | խմբագրել կոդը]

Windows Media Player ծրագիրը ներկայացնում է աուդիո, վիդեո ֆայլերի և նկարների ցուցադրություն, ներկայացնելով նաև արագ առաջանցման, հետդարձի, նիշքերի նշիչների (եթե առկա են) և նվագարկման փոփոխական արագության հնարավոորություններ։ Այն աջակցում է ինչպես համակարգչի մեդիա ֆայլերի նվագարկում, այնպես էլ հոսաքային նվագարկման հնարավորություն՝ բազմահոսք և պրոգեսիվ բեռնումներով։ Նվագացուցակում առկա ֆայլերը կարելի ժամանակավորապես շրջանցել՝ առանց դրանք ցուցակից հեռացնելու անհրաժեշտության։ Հնարավորություն է ստաղծվել ստեղնաշարի միջոցով ամբողջական կառավարումը։

Windows Media Player նվագարկիչը աջակցում է մեդիա ֆայլերի ամբողջական կառավարում՝ շնորհիվ 7-րդ տարբերակում ներկայացված ինտեգրված մեդիա պահոցի, ինչը հնարավորություն է տալիս դասավորել ըստ կատալոգների և փնտրել մեդիա ֆայլերը, դիտել տվյալ ֆայլի տվյլաները։ Մեդիան կարող է դասավորվել ըստ ալբոմբերի, երաժիշտների, ժանրերի, ամսաթվերի։

Windows Media Player 9 տարբերակը ներկայանում էր արագ հասանելիության վահանակ, որը թույլ էր տալիս դիտել և նավարկել ամբողջ պահոցում հենց այդ վահանակից։ Արագ հասանելիության վահանակը ավելացվել է նաև 10-րդ տարրբերակի փոքր ինտերֆեյսին, հետագայում՝ 11-րդ տարբերակում ընդհանրապես հեռացվել է։ WMP 9 շարքը ներկայացնում էր նաև գնահատման և ավտոմատ կերպով գնահատման հնարավորությունները։ Windows Media Player 10 տարբերակը ներկայացրել է նաև նկարներ ավելացնելու հնարավորություն, ձայնագրված հեռուստատեսային շոուների դիտում, ինչպես նաև այլ մեդիա ֆայլերի ինտեգրում պահոցում։ Windows Media Player 9-11 տարբերակներում ներկայացվել է թեգերի ամբողջական խմբագրման հնարավորություն։ Այնուամենայնիվ այս հնարավորությունը հեռացվել է Windows Media Player 12 տարբերակից։ Սկսած WMP 9 շարքից, նվագարկիչը ներկայանում էր դինամիկ կերպով թարմացող նվագացուցակներ, որոնք հիմնված էին չափանիշների վրա։ Ավտոմատ կերպով թարմացող նվագացուցակները թարմանում էին ամեն անգամ, երբ օգտագործողը բացում էր դրանք։ WMP 9 և հետագա տարբերակներում նաև ներկայացվել է ավտոմատ կերպով գնահատման աջակցություն, ինչը ավտոմատ կերպով գնահատական էր տալիս երգերին՝ ըստ տվյալ երգը լսելու թվի։

Windows Media Player 11 տարբերակում արագ հասանելիության վահանակը հեռացվել է և դրան փոխարինել է Explorer-ի ոճով վահանակը, որը նաև ցուցադրում է երգի հետ կապվացծ նկար։ Երաժշտության կապված նկարի բացակայության դեպքում հնարավորություն է ստեղծվում ավելացնել դրանք։ Նվագարկչի 11-րդ տարբերակը առաջարկում էի նաև փնտրել և ստանալ փնտրմանը համապատասխանող արդյունքները ակնթարթորեն՝ յուրաքանչյուր տառի գրելուց հետո՝ առանց Enter ստեղնը սեղմելու անհրաժեշտության։ Աճող որոնումների համակարգը ցուցադրում է որոնման արդյունքները հետագա փոփոխությունները կամ տառերի փոփոխության հիման վրա։ Դասման կարգը թույլ է տալիս գրաֆիկական տարբերակով ցուցադրել ալբոմների քանակը տվյալ դասակարգման կամ պանակի պարունակության հիման վրա։ Եթե դասակարգում պարունակում է ավելի շատ ալբոմներ, կույտը ցուցադրվում է ավելի մեծ տեսքով։ Ցուցատախտակը պարունակում է նաև ֆունկցիա, որը օգտագործողին առաջարկում է ջնջել երաժշտությունը լսելու ժամանակ ցուցակից բաց թողնված երգերը։

Տեսողականացումներ (անգլ.՝ Visualization)[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ երաժշտությունը նվագարկվում է, Windows Media Player-ը կարող է ցուցադրել տեսողականացումներ։ Անվճար տեսողականացումների ցանկին են պատկանում Alchemy (ներկայացվել է 9-րդ տարբերակից սկսած), Bars and Waves (ներկայացվել է 7-րդ տարբերակից սկսած) և Battery (ներկայացվել է 8-րդ տարբերակից սկսած)։ "Musical Colors" տեսողականացումը հեռացվել է 9-րդ տարբերակից սկսած, բայց այն շարունակում է գործել այն դեպքում երբ 7-րդ կամ 8-րդ տարբերակից կատարվում է թարմացում 9-րդ տարբերակին։ 11-րդ և հետագա տարբերակները զրկվել են "Ambience", "Particle", "Plenoptic", և "Spikes" տեսողականացումներից։ Հեռացման պատճառը դարձել է այն, որ այս տեսողականացումները չեն աջակցում ողջ էկրանով ցուցադրություն կառավարման վահանակի հետ։ Հավելյալ տեսողականացումներ, ինչպիսիք են "Trilogy II" և "Yule Log", կարելի է բեռնել Microsoft ընկերության կայքից։

Ֆորմատների աջակցումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նվագարկիչը ընդգրկում է Windows Media կոդեկների ներքին աջակցություն, ինչպես նաև WAV և MP3 մեդիա ֆորմատների աջակցություն։ Սկսած Windows XP օպերացիոն համակարգից և WMP 9 շարքից ներկայացվել է նաև Windows Media Audio Professional կոդեկների աջակցությունը, ինչը թույլ է տալիս բազմամուտք աուդիոյի աջակցություն մինչև 24-bit 192 kHz որակ։ Windows Media Player 11 ծրագիրը պարունակում է նաև Windows Media Format 11 միջավայրը, ինչը ավելացնում է ցածր բիթային արագությունների աջակցություն (128 kbit/s), հնարավորություն ձայնագրելու երաժշտություն WMA Pro 10 ֆորմատով և թարմացնում է օրիգինալ WMA ֆորմատը 9.2 տարբերակի։

Այլ մեդիա կոդեկներ կամ ֆորմատների աջակցում կարելի է ավելացնել հատուկ DirectShow ֆիլտրների կամ Media Foundation կոդեկների միջոցով։ Նվագարկիչը չի կարող նվագարկել MP3 ֆայլեր, որոնք պարունակում են սեղմված ID3 թեգեր։ MP3 ֆայլերի նվագարկման աջակցումը ներկառուցվել է սկսած 6.1 տարբերակից, ինչպե նաև ավելացվել է աջակցություն audio CD նվագարկում՝ 7-րդ տարբերակից։

DVD նվագարկումը ստացավ աջակցում և ներկառուցվեց Windows Media Player 8 տարբերակի համար, որը համատեղելի էր Windows XP օպերացիոն համակարգի հետ։ Նվագարկիչը հնարավորություն է ընձեռում դիտելու DVD և Blu-ray սակավառակներ, աջակցում է մենյուների ցուցադրում, վերնագրեր և բաժինները, ծնողական վերահսկողություն և ձայնային դեկոդերներ։ MPEG-2 և Dolby Digital (AC-3) դեկոդերները ավելացվել են նվագարկչին Windows Media Player 11 տարբերակի վրա, որը հասանելի էր Windows Vista (Home Premium և Ultimate տարբերակների համար միայն).

Windows Media Player 12 տարբերակը ստացել է H.264 և MPEG-4 Part 2 վիդեո ֆորմատների գործարանային աջակցություն, նաև AAC աուդիո[11], 3GP, MP4 և MOV ֆորմատների աջակցություն[12] Windows Media Player 12 տարբերակը ունակ է նաև նվագարկելու AVCHD ֆորմատներ՝ (.M2TS և .mts)[13]:

Windows Media Player բջջային տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Windows Media Player Mobile 10 ծրագիրը Windows Mobile 6.5 օպերացիոն համակարգի համար նախատեսված նվագարկիչ է, որը աջակցում է MP3, ASF, WMA և WMV ֆորմատներ՝ օգտագործելով WMV կամ MPEG-4 կոդեկներ[14]։

Սակավառակների ձայնագրություն, պատճենում և նվագարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Windows Media Player ծրագիրը պարունակում է ներկառուցած Audio CD ձայնագրելու հնարավորություն սկսած 7-րդ տարբերակից, ինչպես նաև տվյալների սկավառակ՝ սկսած Windows Media Player 9 շարքից։ Տվյալների սկավառակը կարող է պարունակել նվագարկչի կողմից աջակցվող բոլոր ֆորմատների ֆայլեր, մինչդեռ տվյլաների սկավառակ ձայնագրելու դեպքում տվյլաները կարող են փոխակերպվել WMA ֆորմատի, բայց կարելի է ավելացնել երգացանկեր։

Աուդիո սկավառակները կարող են պատճենվել որպես WMA կամ WMA 10 Pro ֆորմատներով՝ 48, 64, 96, 128, 160 և 192 կբիթ/վ, WMA lossless (470 to 940 կբիթ/վ) (9-րդ տարբերակը XP և հետագա ՕՀ-ների համար), WMA (40-75 կբիթ/վ-ից մինչև 240-355 կբիթ/վ), MP3՝ 128, 192, 256 և 320 կբիթ/վ, կամ չսեղմված WAV ֆորմատով։ Սկսած WMP 9 շարքից, 24 բիթ բարձր որակի սկավառակները նույնպես սկսեցին աջակցվել, եթե օգտագործվեր համապատասխան սարքավորումեր։ Աուդիո ֆայլերը հնարավոր էր պատճենել ուղղելով սխալները կամ պահպանել Windows Media DRM մեդիայի թվային իրավունքները։ Աուդիո ֆայլերը որպես MP3 ֆայլեր պահպանելը հնարավոր է դարձել սկսած Windows Media Player 8 տարբերակից, որը հասանելի է Windows XP և բարձր օպերացիոն համակարգերի համար և եթե առկա էր համապատասխան MP3 կոդավորիչ։ Windows Media Player 10 տարբերակը ընդգրկում էր Fraunhofer MP3 պրոֆեսիոնալ կոդավորիչ։ Սկավառակների վրայի ինֆորմացիան, ինչպիսին օրինակ ալբոմների անվանումները, երաժիշտների և երգերի անունները կարելի էր նաև ավտոմատ կերպով բեռնել Windows Media օնլայն տվյալների բազայից ամեն անգամ, երբ սկավառակը դրվում էր համակարգչի օպտիկական սարքի մեջ։ 11-րդ տարբերակը տալիս էր աուդիո ֆայլերը WAV և WMA 10 Pro ֆորմատներով պահպանելու հնարավորություն։ Սկավառակ ձայնագրելու համար 11-րդ տարբերակը ստացել է նաև գրաֆիկական ցուցիչ, որը ցուցադրում է, թե որքան տեղ են զբաղեցնելու ձայնագրման համար պատրաստվող ֆայլերը։ Ավելացվել է նաև հնարավորություն ավտոմատ կերպով երաժշտությունը և դրանց ցանկերը բաժանել մի քանի սկավառակի համար, եթե դրանք չեն տեղավորվում մեկ սկավառակի վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://github.com/usnationalarchives/digital-preservation/blob/master/Digital%20Audio%20Formats/NARA_PreservationActionPlan_DigitalAudio_20190801.pdf
  2. Windows 7 Has Been Released to Manufacturing
  3. «Windows Media Player 12 - Windows 7 features - Microsoft Windows». Microsoft.com. Վերցված է 2011 թ․ հունիսի 15-ին.
  4. «Windows Version History (MSKB32905)». Knowledge Base. Microsoft. 2009 թ․ հուլիսի 19. Վերցված է 2009 թ․ մայիսի 2-ին.
  5. «Windows 3.0 with Multimedia Extensions». Toasty Tech. Վերցված է 2009 թ․ մայիսի 2-ին.
  6. «Video for Windows». PC Tech Guide. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 2-ին.
  7. Blome, Michael; Wasson, Mike (July 2002). «DirectShow: Core Media Technology in Windows XP Empowers You to Create Custom Audio/Video Processing Components». MSDN Magazine. Microsoft. Վերցված է 2009 թ․ մայիսի 1-ին.
  8. C:\Windows\system32\myplay32.exe. Windows XP. Microsoft Corporation.
  9. DSP Plug-in Packaging: MSDN
  10. «Windows Announcing the Windows 8 Editions». The Windows Blog.
  11. «Hands on: Windows Media Player 12's surprising new features». Peter Bright. Condé Nast Digital. 2008 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2009 թ․ մարտի 25-ին.
  12. «Windows 7 RC to natively support .mov files». Chakkaradeep Chandran. Neowin.net. 2009 թ․ փետրվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 25-ին.
  13. «Windows 7 next generation camera support». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 11-ին.
  14. «Formats supported by Windows Media Player Mobile». Msdn.microsoft.com. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 7–ին-ին.