Վինդոուզ 8

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Windows 8ից)
Վինդոուզ 8
Windows 8 logo and wordmark.svg
Տեսակ օպերացիոն համակարգ և վկայագրված ծրագրային ապահովում
Ստեղծող Մայքրոսոֆթ
Ընտանիք Windows NT
Առաջին թողարկում 2012 հոկտեմբերի 27
Վերջին տարբերակ 6.2 (Build 9200) 2012 օգոստոսի 1
Առկա է բազմալեզու
Միջուկի տեսակ Հիբրիդ միջուկ
Ինտերֆեյս Q828191?, Q400244?, Q5289?, Q613361?, Q239084?, Q188695? և Q1131133?
Արտոնագիր Microsoft EULA
Զարգացման կարգավիճակ նոր
Նախորդ Վինդոուզ 7
Հաջորդ Windows 8.1
Կայք http://windows.microsoft.com
Microsoft Windows 8 Վիքիպահեստում

Վինդոուզ 8 (անգլ.՝ Windows 8, արտասանվում է [ˈwɪn.doʊz eɪt]), հայտնի օպերացիոն համակարգ է, որը եկավ փոխարինելու Վինդոուզ 7 -ին։ Օպերացիոն համակարգը լույս է տեսել 2012 թ.-ի հոկտեմբերի 27-ին և կարճ ժամանակում մեծ հաջողությունների հասել։ Նրա մեջ մտել են մի քանի փոփոխություններ, որոնք նախորդ ՕՀ-ում տեղ չեն գտել։ Նոր ՕՀ ունի փոփոխված ինտերֆեյս ու մի շարք փոփոխություններ ՕՀ-ի հիմքում ընկած ծրագրերում։ Սակայն նրանից հանված են մի շարք ծրագրեր-օրինակ «Վինդոուզ փոստարկղ», «Վինդոուզ ֆոտոալբոմ», «Վինդոուզ կինո-ստեղծիչ» և այլն։ Համակարգը ունակ է մուլտիթաչ կառավարման(ցուցադրվել է TechEd'08 կոնֆերենցիայի ժամանակ)։ Առկա են 132 նկարներ, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է մեկ առանձին երկիր։ Windows 8-ի առավելություններից մեկը Win 7-ի համար նախատեսված դրայվերների հետ համապատասխանությունն է։ Փոփոխված տեսք ունի Մեդիա-Նվագարկիչը, որը սակայն դեռ Blue-Ray սկավառակների հետ անհամատեղելի է։

Ձևավորման ենթատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առկա են հետևյալ ձևերը․

  • Վինդոուզ 8 Պարզեցված - անհասանելի են Windows Flip 3D-ը և թափանցիկությունը։