MP3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
MP3
Mp3.svg

Ընդլայնում .mp3
MIME audio/mpeg, audio/MPA և audio/mpa-robust
Մշակող Ֆրաունգոֆերի ինստիտուտ
Հրատարակված է 1993
Ֆորմատի տեսակ proprietary format, audio format, lossy compression և audio compression
Մասն է MPEG-1 և MPEG-2 մաս 3
Ստանդարտ(ներ) ISO/IEC 11172-3, ISO/IEC 13818-3[1]
MP3 Վիքիպահեստում


MP3 ֆորմատը 3-րդ մակարդակի կոդեկ է՝ մշակված MPEG խմբի կողմից, լիցենզավորված աուդիոինֆորմացիայի պահպանման ֆայլի համար։

MP3 ֆորմատը համարվում է ամենատարածված և հայտնի թվային կորուստներով կոդավորման ֆորմատներից մեկը։ Այն լայնորեն օգտագործվում է և օգտագործվում է երաժշտական ֆայլերի մոտավոր ուղարկման համար։ Ֆորմատը կարող է գործել բոլոր հանրահայտ օպերացիոն համակարգերի վրա, շարժական նվագարկիչների մեծ մասի և երաժշտական կենտրոնների, DVD նվագարկիչների վրա։

MP3 ֆորմատում օգտագործվում է ֆայլերի կորուստներով սեղմման ալգորիթմ, որը մշակվել է տվյլաների չափսի նշանակալի փոքրացման համար, որը անհրաժեշտ է ձայնագրությունը նվագարկելու և ձայնի՝ օրիգինալին շատ մոտիկ (ունկընդիրների մեծամասնության կարծիքով) որակի ապահովման նպատակով։

MP3 ֆայլերը միջինում 128 կբ/վրկ որակով ստեղծելուց դրա և օրիգինալ աուդիո սկավառակի չափսերի հարաբերությունը 1/11 է։ Ինքնին չսեղմված աուդիո ֆորմատով ֆայլերը ունեն 1411,2 կբիթ/վրկ որակ։ MP3 ֆայլերը կարող են ստեղծվել ցածր կամ բարձր որակով, որոնք ազդում են դրա ֆայլի արդյունքների վրա։ Սեղղման սկզբունքը կայանում է որոշ ձայնային հոսքերի ճշգրտության քչացում, ինչը ամենուրեք տարածված ցածր ճշտության սարքերով լսելու լսողության համար գրեթե տարբերակելի չէ։ Տարեց մարդկանց համար ևս, կապված լսողական ապարատի անդառնալի կորուստների հետ, որակը տարբերակելի չէ։ Սակայն բարձր ճշգրտություն ունեցող սարքավորումներով նվագարկման որակը հստակ երևում է։

Այս մեթոդը անվանում են փսիխոակուստիկա[2]։

Այս դեպքում առաջին փուլում ստեղծվում է ձայնի՝ ընդմիջումների գծանկարային աղյուսակը, ապա դրա վրայից ջնջվում է ինֆորմացիան, որը չի տարբերակվում մարդկային ականջի կողմից, իսկ մնացյալ ինֆորմացիան պահպանվում է կոմպակտ տեսքով։ Այս մոտեցումը նման է սեղմման մեթոդին, որը օգտագործվում է նկարների JPEG ֆորմատի սեղմման համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

MP3 ֆորմատը մշակվել է Ֆրաունգոֆերի ինստիտուտի աշխատանքային խմբի կողմից (գերմ.՝ Fraunhofer-Institut für Integrierte Schaltungen

MP3 ֆորմատի հիմնական մշակման համար ծառայել է փորձարարական ASPEC (Adaptive Spectral Perceptual Entropy Coding) կոդեկը։ MP3 ֆորմատով առաջին կոդավորողը դարձել է L3Enc-ը, որը թողարկվել է 1994 թվականին։ Մեկ տարի անց ստեղծվեց առաջին ծրագրային MP3 նվագարկիչը՝ Winplay3։

Ալգորիթմի մշակման ժամանակ տեստերը անցկացվում էին բավականին հայտնի ստեղծագործություններին վրա։ Տեստերի մեծ մասը անցկացվում էին Սյուզաննա Վեգիի «Tom's Diner» երգի վրա։ Այստեղից էլ առաջացել է կատակը այն մասին, որ «MP3 ֆորմատը ստեղծվել է Բրանդենբուրգի երգերը հարմարավետ լսելու համար», իսկ Վեգիին անվանեցին «MP3-ի մայր».

Ֆորմատի նկարագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես JPEG, այնպես էլ MP3 ֆորմատը, օգտագործում են սպեկտրային կոտրում՝ համաձայն փսիխոակուստիկայի մոդելի։ Ձայնային ազդանշանը բաժանվում է հավասար կտրվածքների շարունակականություն, որոնցից յուրաքանչյուրը մշակումից հետո փաթեթավորվում է իր սեփական կադրի մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ISO/IEC 11172-3:1993 – Information technology — Coding of moving pictures and associated audio for digital storage media at up to about 1,5 Mbit/s — Part 3: Audio
  2. Nikil Jayant, James Johnston, Robert Safranek. (October 1992)։ «Signal Compression Based on Models of Human Perception»։ Proceedings of the IEEE 81 (10): 1385—1422։ doi:10.1109/5.241504 

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]