QuickTime

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
QuickTime
Տեսակsoftware development kit?, multimedia framework? և մեդիափլեյեր
ՀեղինակApple Inc.
Նախագծումը՝Apple Inc.
Գրված է՝C, Objective-C
ՕՀWindows, Mac OS, Mac OS X
Լույս տեսավ՝Դեկտեմբերի 2, 1991
Վերջին կայուն տարբերակ7.7.9 (Հունվարի 7, 2016)
Կարդագող ֆայլերի ֆորմատQuickTime VR? և Նիշքի QuickTime ֆորմատ
Արտոնագիրfreemium
Կայքsupport.apple.com/quicktime
QuickTime Վիքիպահեստում

QuickTime (անգլերենից` շարային քայլ), Apple ընկերության ոչ ազատ տեխնոլոգիա է։ Այն մշակվել է 1991 թվականին տարբեր ֆորմատներով թվային տեսանյութերի, ձայնի, տեքստի, անիմացիայի, երաժշտության և համայնապատկերային նկարների վերարտադրման համար։

QuickTime-ը նաև մուլտիմեդիայի կառուցվածք է, որը կարող է օգտագործել այլ հավելվածներ։ Մի քանի ծրագրեր օգտագործում են QuickTime-ը, իրենց մուլտիմեդիական խնդիրների կատարման համար, օրինակ` անմիջապես Apple-ի թողարկած iTunes, iMovie և Final Cut Pro-ն, ինչպես նաև այլ արտադրողների համանման ծրագրային ապահովումը, օրինակ` Adobe Photoshop CS4, Ulead Video Studio-ն։

QuickTime-ի ճիշտ աշխատանքի համար պահանջվում է համապատասխան ձայնային և տեսակոդեկներ։

QuickTime արտադրանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

QuickTime նվագարկիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

QuickTime նվագարկիչը անվճար մուլտիմեդիական նվագարկիչ է, որը դիտման համար կարող է օգտագործել բազմաթիվ տարբեր տիպի նիշքեր, ներառյալ վիդեո, երաժշտություն, նկարներ, գրաֆիկա և վիրտուալ իրականության ֆիլմեր։

QuickTime Pro[խմբագրել | խմբագրել կոդը]

Նվագարկիչի ընդլայնված տարբերակն է, որի օգնությամբ կարելի է ստեղծել և խմբագրել վիդեո, ձայն, պահպանել և արտահանել տարբեր ֆորմատներով, ներառյալ H.264: QuickTime Pro-ի արժեքը կազմում է 29.99 դոլար։ Ծրագիրն աշխատում է Mac[1] և PC-ով[2] և հասանելի է Apple Online Store-ից բեռնման համար։

QuickTime Broadcaster[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձայնի և վիդեոի թողարկում թույլատրող, առանձին անվճար ծրագիր Mac-ի համար[3]:

QuickTime X[խմբագրել | խմբագրել կոդը]

QuickTime-ի միայն Mac-ի վրա աշխատող, նոր տասներորդ տարբերակն է։ Առաջին անգամ թողարկվել է Mac OS X 10.6 Snow Leopard-ի կազմում։ Իր մեջ համատեղում է QuickTime-ի վճարովի և անվճար տարբերակները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]