C (ծրագրավորման լեզու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ C
C
The C Programming Language logo.svg
Տեսակ ծրագրավորման լեզու
Սեմանտիկա պրոցեդուրային
Կատարման ձև կոմպիլացվում է
Առաջացել է 1972
Ստեղծող Bell Labs, Դենիս Ռիտչի, ANSI և Ստանդարտացման միջազգային կազմակերպություն
Ընդլայնումներ c և h
ՕՀ բազմապլատֆորմ
Տիպիզացիա ստատիկ
Հիմնական իրականացումներ GCC, TCC, Sun Studio C, Turbo C, Open Watcom
Տարբերակներ «K&R» C (1978)
ANSI C (1989)
C90 (1990)
C99 (1999)
Ընթացիկ տարբերակ C11
Հիմքի վրա է B (ծրագրավորման լեզու)
Ներշնչվել է Ալգոլ 68[1], B (ծրագրավորման լեզու), Ասսեմբլեր լեզու, Ֆորտրան, PL/I, CPL, BCPL և ALGOL 60
Նախորդ B (ծրագրավորման լեզու)
C (programming language) Վիքիպահեստում

Սի (անգլ.՝ C), ստանդարտացված պրոցեդուրային ծրագրավորման լեզու է։ Ստեղծվել է 1969-1973 թթ․ AT&T Bell Telephone Laboratories [2][3] ընկերությունում։ Ի սկզբանե նախատեսված է եղել համակարգային ծրագրավորման համար, սակայն օգտագործվում է նաև որպես կիրառական ծրագրավորման լեզու։ Ամենատարածված ծրագրավորման լեզուներից մեկն է։ Մեծ ազդեցություն է ունեցել իրենից հետո առաջացած լեզուների մեծ մասի վրա։ Մասնավորապես այսօր առավել տարածված ծրագրավորման լեզուների մեծ մասը (C++,Java,C#,JavaScript և այլն ․․․) ունեն այսպես կոչված C-ի նման սինտակսիս։ Լեզվի հեղինակ Դենիս Ռիտչին նպատակ է ունեցել ստեղծել B լեզվին փոխարինող լեզու, որը կփոխարինի այն որպես UNIX օպերացիոն համակարգի գրման հիմնական լեզու։ Այսպիսով C-ն սերտ կապված է UNIX ընտանիքի օպերացիոն համակարգերին։ Չնայած, որ C-ն նախատեսված չի եղել նորեկների համար այն լայնորեն օգտագործվում է որպես ուսուցողական լեզու։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

C լեզուն նախագծվել է 1969-1973 թթ․ Bell Labs Դենիս Ռիտչիի կողմից։ Համաձայն հեղինակի առավել ակտիվ շրջանը եղել է 1973 թ․։ Լեզուն անվանվել է C, որպեսզի ցույց տա, որ այն B լեզվի շարունակությունն է, որն ել իր հերթին սկիզբ է առնում BCPL լեզվից։ Լեզվի ստեղծման հիմնական նպատակն էր նորաթուխ UNIX օպերացիոն համակարգը, որը գրված էր PDP-11/2 ասսեմբլերի լեզվով։ Մինչ այդ տարածված միայն երկու օպերացիոն համակարգ էր գրված եղել բարձր մակարդակի լեզվով (Multics-ը՝ գրված PL/I և TRIPOS գրված BCPL-ով)։

1978 թ․ լույս տեսավ Բրայան Կերնիգանի և Դենիս Ռիտչիի հայտնի «C ծրագրավորման լեզուն»( անգլ.՝ «The C Programming Language» ) գիրքը, որը մինչև լեզվի ստանդարտ ի հայտ գալը հանդիսացել է C լեզվի ոչ ֆորմալ նկարագրություննը։

Հետագա տարիներին C-ն լայն տարածում գտավ։ Ութսունականների սկզբներին Բյորն Սրտաուստրուպը սկսեց աշխատել C++ լեզվի վրա, որը C լեզվի ընդլայնումն է։ Այս ամենի հետևանքով անհրաժեշտություն ստեղծեց լեզվի ստանդարտ մտցնել։ Այդ նպատակով 1983 թ. Ամերիկայի ազգային ստանդարտների ինստիտուտը (ANSI) ստեղծեց կոմիտետ, որը պետք է զբաղվեր C լեզվի ստանդարտի ստեղծմամբ։ 1989 թ․ ստանդարտը ընդունվեց, որպես «C ծրագրավորման լեզու» ANSI X3.159-1989. Մեկ տարի անց 1990 թ․ չնչին փոփոխություններից հետո այդ ստանդարտը ընդունվեց նաև Ստանդարտների միջազգային կոմիտետի(ISO) կողմից։ Տասը տարի անց՝ 1999 թ. լույս տեսավ C-ի հաջորդ ստանդարտը՝ ISO 9899։1999, որը սովորաբար անվանվում է C99։ 2000 թ․ այն ընդունվեց նաև ANSI-ի կողմից։

2007 թվականից սկսվել է C-ի հաջորդ ստանդարտի վրա աշխատանքը, որը անվանում են C1X, որտեղ X-ը ցույց է տալիս ստանդարտի ընդուման թվականի վերջի թվանշանը(Օրինակ եթե ստանդարտը ընդունվի 2013 թ․, ապա X=3)։

Կիրառությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի ծրագրեր, որոնք գրված են C լեզվով[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լինուքս ՕՀմիջուկը։
  2. FreeBSD ՕՀմիջուկը։
  3. mathlab
  4. Wolfram Mathematica
  5. Oracle DB
  6. MySQL (գրված է C և C++ լեզուներով)
  7. GCC
  8. PostgreSQL
  9. GIMP

Ծանոթություններ[խմբագրել | խմբագրել կոդը]